https://arm.sputniknews.ru/20251205/kvorekt-cher-hraparakel-serzh-sargsjani-namaky-aranc-nra-hamadzajnutjan-hajk-mamijanjan-96569179.html
Կոռեկտ չէր հրապարակել Սերժ Սարգսյանի նամակը` առանց նրա համաձայնության. Հայկ Մամիջանյան
Կոռեկտ չէր հրապարակել Սերժ Սարգսյանի նամակը` առանց նրա համաձայնության. Հայկ Մամիջանյան
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ Մինսկի խմբի` 2019 թվականի առաջարկին` նշելով, որ Փաշինյանն այդ ժամանակ արել է գործողություններ, որոնք կանգնեցրին... 05.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-05T13:48+0400
2025-12-05T13:48+0400
2025-12-05T13:48+0400
հայաստան
սերժ սարգսյան
նիկոլ փաշինյան
եահկ մինսկի խումբ
հայկ մամիջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84338242_0:1:1280:721_1920x0_80_0_0_54522b2ea61c65577c40ff95ea90f396.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կոռեկտ չէր` առանց ստանալու մյուս կողմի համաձայնությունը։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։Ըստ Մամիջանյանի` այնուամենայնիվ, հրապարակային հնարավոր է տեսնել, թե որն է եղել Սարգսյանի նամակի պատասխանը։«Օրինակ` կարող են նշել հաստատված վարկի ու սպառազինության ձեռքբերման մասին, հետագա փաստաթղթերում ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին` իր բոլոր երաշխիքներով, հանրաքվեի մասին, որը թեև որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանի ողջ տարածքում էր լինելու, սակայն այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում, Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը»,– ընդգծեց պատգամավորը։Նրա խոսքով` եթե Ադրբեջանը երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր գնալ դրան, ապա Լաչինն ու Քելբաջարը հավերժ կմնային հայկական։Մամիջանյանը նաև անդրադարձավ Մինսկի խմբի` 2019 թ. առաջարկին` նշելով, որ Փաշինյանն այդ ժամանակ արել է գործողություններ, օրինակ` հայտարարելով, որ Արցախը Հայաստան է, և վերջ, որոնք կանգնեցրին բանակցային գործընթացը։ Մինչդեռ, ըստ նրա, դա աշխատելու համար բավականին լավ փաստաթուղթ էր։Հիշեցնենք` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի համանախագահությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները` համաձայն նախարարների խորհրդի` 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո։Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր ճանաչվեցին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1a/84338242_143:0:1280:853_1920x0_80_0_0_210d31add3db13c45f55d25b15a4c740.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, եահկ մինսկի խումբ, հայկ մամիջանյան
հայաստան, սերժ սարգսյան, նիկոլ փաշինյան, եահկ մինսկի խումբ, հայկ մամիջանյան
Կոռեկտ չէր հրապարակել Սերժ Սարգսյանի նամակը` առանց նրա համաձայնության. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ Մինսկի խմբի` 2019 թվականի առաջարկին` նշելով, որ Փաշինյանն այդ ժամանակ արել է գործողություններ, որոնք կանգնեցրին բանակցային գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի հրապարակումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կոռեկտ չէր` առանց ստանալու մյուս կողմի համաձայնությունը։ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 2-ին
հրապարակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ, այդ թվում` 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, միջնորդների` 2019 թվականին ներկայացված առաջարկները, Սերժ Սարգսյանի նամակը և այլն։
Ըստ Մամիջանյանի` այնուամենայնիվ, հրապարակային հնարավոր է տեսնել, թե որն է եղել Սարգսյանի նամակի պատասխանը։
«Օրինակ` կարող են նշել հաստատված վարկի ու սպառազինության ձեռքբերման մասին, հետագա փաստաթղթերում ԼՂ միջանկյալ կարգավիճակի մասին` իր բոլոր երաշխիքներով, հանրաքվեի մասին, որը թեև որոշ քարոզիչներ փորձում են ներկայացնել, թե Ադրբեջանի ողջ տարածքում էր լինելու, սակայն այնտեղ սևով սպիտակի վրա գրված էր, որ այդ հանրաքվեն անցկացվելու էր Ղարաբաղում, Ղարաբաղի բնակչության համար։ Ակնհայտ է, չէ՞, ինչ էր լինելու արդյունքը»,– ընդգծեց պատգամավորը։
Նրա խոսքով` եթե Ադրբեջանը երկարացներ հանրաքվեի իրականացումը կամ չհամաձայնվեր գնալ դրան, ապա Լաչինն ու Քելբաջարը հավերժ կմնային հայկական։
«Ինչպես ասել է Ադրբեջանի նախագահը, երբ Փաշինյանի դավաճանության հետևանքով ոտք դրեց այդ տարածքներ, եթե բանակցային գործընթացը գնար այնպես, ինչպես գնում էր, ապա այս տարածքները հավերժ մնալու էին հայկական։ Այ դա էր այդ նամակի պատասխանը։ Նամակի պատասխանն էր նաև այն, թե ինչ երաշխիքներ էր ստանալու Արցախը, նաև այն էր պատասխանը, որ երեկ ՌԴ կողմից տրվեց, երբ ասվեց, որ Փաշինյանն է բանակցային գործընթացը կանգնեցրել»,– ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Մամիջանյանը նաև անդրադարձավ Մինսկի խմբի` 2019 թ. առաջարկին` նշելով, որ Փաշինյանն այդ ժամանակ արել է գործողություններ, օրինակ` հայտարարելով, որ Արցախը Հայաստան է, և վերջ, որոնք կանգնեցրին բանակցային գործընթացը։ Մինչդեռ, ըստ նրա, դա աշխատելու համար բավականին լավ փաստաթուղթ էր։
Հիշեցնենք` Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով 1992 թվականին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի համանախագահությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։
Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները` համաձայն նախարարների խորհրդի` 2025 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը
սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր ճանաչվեցին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։