https://arm.sputniknews.ru/20251204/88-supermarketneri-cancy-pashtvonapes-herqum-e-anna-hakvobjani-het-kapy-96551081.html
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնապես հերքում է Աննա Հակոբյանի հետ կապը
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնապես հերքում է Աննա Հակոբյանի հետ կապը
Sputnik Արմենիա
Հայտարարարությունում նշվում է` եթե ապատեղեկատվությունը գիտակցաբար է տարածվել, ապա այդ անձը կամ անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T22:43+0400
2025-12-04T22:43+0400
2025-12-04T22:47+0400
աննա հակոբյան
սուպերմարկետ
հերքում
«88» սուպերմարկետների ցանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85555343_0:169:1620:1080_1920x0_80_0_0_d919db8e0c64e6df2d06019af55776a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «88» սուպերմարկետների ցանցը պաշտոնապես հերքել է, որ որևէ կապ ունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Այս մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքներում գործող բիզնեսները փակել ու տրամադրել այդ տարածքները «88» սուպերմարկետների ցանցին։Այսօր Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հերքելով այդ տեղեկությունները։ Ավելին` նա դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի դատախազությունը ստուգի «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը։ Նա հավելել էր, որ նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։«88» սուպերմարկետների ցանցի տնօրենությունը չի բացառում, որ այս խոսակցությունները պարզապես առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր են։ Հայտարարարությունում նշվում է` եթե ապատեղեկատվությունը գիտակցաբար է տարածվել, ապա այդ անձը կամ անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85555343_202:133:1464:1080_1920x0_80_0_0_7f2935af6baa7eed68f8819c666a50d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա հակոբյան, սուպերմարկետ, հերքում, «88» սուպերմարկետների ցանց
աննա հակոբյան, սուպերմարկետ, հերքում, «88» սուպերմարկետների ցանց
«88» սուպերմարկետների ցանցը պաշտոնապես հերքում է Աննա Հակոբյանի հետ կապը
22:43 04.12.2025 (Թարմացված է: 22:47 04.12.2025) Հայտարարարությունում նշվում է` եթե ապատեղեկատվությունը գիտակցաբար է տարածվել, ապա այդ անձը կամ անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «88» սուպերմարկետների ցանցը պաշտոնապես
հերքել է, որ որևէ կապ ունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Այս մասին ընկերությունը հաղորդագրություն է տարածել։
«Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները»,– ասված է հայտարարությունում։
Նշենք, որ ավելի վաղ
սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքներում գործող բիզնեսները փակել ու տրամադրել այդ տարածքները «88» սուպերմարկետների ցանցին։
Այսօր Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հերքելով այդ տեղեկությունները։ Ավելին` նա դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի դատախազությունը ստուգի «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը։ Նա հավելել էր, որ նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։
«88» սուպերմարկետների ցանցի տնօրենությունը չի բացառում, որ այս խոսակցությունները պարզապես առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր են։
Հայտարարարությունում նշվում է` եթե ապատեղեկատվությունը գիտակցաբար է տարածվել, ապա այդ անձը կամ անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ։