https://arm.sputniknews.ru/20251204/88-supermarketneri-cancy-biznesner-e-khlum-taqnvelvov-pashinjani-knvoj-anvan-tak-96547791.html
«88» սուպերմարկետների ցանցը բիզնեսնե՞ր է խլում՝ թաքնվելով Փաշինյանի կնոջ անվան տակ
«88» սուպերմարկետների ցանցը բիզնեսնե՞ր է խլում՝ թաքնվելով Փաշինյանի կնոջ անվան տակ
Sputnik Արմենիա
Դատախազությունը Աննա Հակոբյանի հաղորդման հիման վրա կստուգի սուպերմարկետների ցանցի գործունեությունը։ 04.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-04T20:51+0400
2025-12-04T20:51+0400
2025-12-04T20:53+0400
հայաստան
աննա հակոբյան
սուպերմարկետ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34310136_0:121:1600:1021_1920x0_80_0_0_cbf0ee6a14e60189b700c95d864f10f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի դատախազությունը ստուգի «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը։Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ահազանգեր կան, որ իր անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նա նշել է, որ նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։ՀՀ գլխավոր դատախազությունից 1Լurer.am-ին հայտնել են, որ Աննա Հակոբյանի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր արել՝ վստահեցնելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34310136_355:158:1600:1092_1920x0_80_0_0_fce55d9803b9a182d53589010762e12e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աննա հակոբյան, սուպերմարկետ, հհ դատախազություն
հայաստան, աննա հակոբյան, սուպերմարկետ, հհ դատախազություն
«88» սուպերմարկետների ցանցը բիզնեսնե՞ր է խլում՝ թաքնվելով Փաշինյանի կնոջ անվան տակ
20:51 04.12.2025 (Թարմացված է: 20:53 04.12.2025) Դատախազությունը Աննա Հակոբյանի հաղորդման հիման վրա կստուգի սուպերմարկետների ցանցի գործունեությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի կինը`
Աննա Հակոբյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որպեսզի դատախազությունը ստուգի «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը։
Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե ահազանգեր կան, որ իր անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նա նշել է, որ նման արարքները հաստատվելու դեպքում քրեական պատասխանատվություն են ենթադրում։
«Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։ Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։ Բոլոր այն գործարարներին, որոնք տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և միևնույն ժամանակ դիմել իրավապահ մարմիններին»,– գրել է նա։
ՀՀ գլխավոր դատախազությունից
1Լurer.am-ին հայտնել են, որ Աննա Հակոբյանի անունով ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել:
Օրեր առաջ Աննա Հակոբյանը գրառում էր արել՝ վստահեցնելով, որ «88» սուպերմարկետների հետ ոչ մի առնչություն չունի: