https://arm.sputniknews.ru/20251203/qkh-nerum-inqnaspanutjun-gvortsvoghneri-mets-masn-uni-hvogekan-arvoghjutjan-khndirner-galjan-96487429.html
ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործողների մեծ մասն ունի հոգեկան առողջության խնդիրներ․ Գալյան
ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործողների մեծ մասն ունի հոգեկան առողջության խնդիրներ․ Գալյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ ինքնասպանությունների կանխումը շատ դժվար աշխատանք է, և ինքնավնասումների դեպքերը հիմնականում միևնույն անձինք են կատարում։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T15:10+0400
2025-12-03T15:10+0400
2025-12-03T15:10+0400
բանտ
բանտարկյալ
սրբուհի գալյան
հոգեկան
ինքնասպանություն
ինքնասպանության փորձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_0:83:1600:983_1920x0_80_0_0_65201dd7ad098e15a20669c9774523db.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանություն գործողների գերակշիռ մեծամասնությունն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք ինքնասպանությունները կապվա՞ծ չեն ՔԿՀ-ներում տիրող վատ բարքերի և ազատազրկված անձնանց նկատմամբ կիրառվող ճնշումների հետ։Նախարարը նշեց, որ ինքնավնասման հակում ունեցող անձանց բանտախցերում տեղադրվում են տեսախցիկները՝ նման դեպքերը կանխելու համար։«Մենք իրականացնում ենք հաշվառում։ Եթե ուսումնասիրեք վիճակագրությունը, կտեսնեք, որ, օրինակ, պայմանական եմ ասում՝ 500 ինքնավնասման դեպք ենք ունեցել, բայց դրանք կատարվել են 30 անձի կողմից։ Այսինքն՝ մենք ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծն ինքնավնասում կատարելն է»,- նշեց Գալյանը։Հավելեց՝ երբ գործ ունենք անձանց հետ, ովքեր ոչ թե ինքնավնասման իմիտացիայով փորձում են պարզապես ուշադրություն հրավիրել, ինչ-որ հարց բարձրաձայնել, այլ կոնկրետ ունեն ինքնավնասման հակում, շատ դժվար աշխատանք է ինքնասպանության կանխումը։ Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Նուբարաշենում Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգումից հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալների մի մասը տեղափոխվեց այնտեղ։Ինչ վերաբերում է լրագրողների հարցադրումներին՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների նկատմամբ նվաստացման դեպքերի վերաբերյալ, նախարարն առաջարկեց նման տեղեկությունների մասին գրություն ուղարկել նախարարություն։ Խոստացավ՝ այն անհետևանք չի մնա։Նշենք, որ օրերս տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ այս տարի արդեն ՔԿՀ-ում մահվան 22-րդ դեպքն է գրանցվել։Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախօրեին նաև գրառում էր կատարել այդ մասին՝ նշելով, որ «մարդիկ լրջագույն առողջական խնդիրներով, նույնիսկ մի կողմը թուլացած ու ձեռք-ոտքը չաշխատող վիճակում շարունակում են մնալ բանտում։ Ու ոչ դատարանները, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը չի տեսնում անհամատեղելիություն»։Սեպտեմբերին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ ՔԿՀ-ում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ստիպված են լինում բուժսպասարկման հերթում երկար սպասել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/12/45423211_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d08a65b48cfd1c6089acde7187ea3903.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանտ, բանտարկյալ, սրբուհի գալյան, հոգեկան, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ
բանտ, բանտարկյալ, սրբուհի գալյան, հոգեկան, ինքնասպանություն, ինքնասպանության փորձ
ՔԿՀ-ներում ինքնասպանություն գործողների մեծ մասն ունի հոգեկան առողջության խնդիրներ․ Գալյան
Նախարարի խոսքով՝ ինքնասպանությունների կանխումը շատ դժվար աշխատանք է, և ինքնավնասումների դեպքերը հիմնականում միևնույն անձինք են կատարում։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik․ Հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում
ինքնասպանություն գործողների գերակշիռ մեծամասնությունն ունի հոգեկան առողջության խնդիրներ։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք ինքնասպանությունները կապվա՞ծ չեն ՔԿՀ-ներում տիրող վատ բարքերի և ազատազրկված անձնանց նկատմամբ կիրառվող ճնշումների հետ։
Նախարարը նշեց, որ ինքնավնասման հակում ունեցող անձանց բանտախցերում տեղադրվում են տեսախցիկները՝ նման դեպքերը կանխելու համար։
«Մենք իրականացնում ենք հաշվառում։ Եթե ուսումնասիրեք վիճակագրությունը, կտեսնեք, որ, օրինակ, պայմանական եմ ասում՝ 500 ինքնավնասման դեպք ենք ունեցել, բայց դրանք կատարվել են 30 անձի կողմից։ Այսինքն՝ մենք ունենք որոշակի անձինք, որոնց կողմնորոշված վարքագիծն ինքնավնասում կատարելն է»,- նշեց Գալյանը։
Հավելեց՝ երբ գործ ունենք անձանց հետ, ովքեր ոչ թե ինքնավնասման իմիտացիայով փորձում են պարզապես ուշադրություն հրավիրել, ինչ-որ հարց բարձրաձայնել, այլ կոնկրետ ունեն ինքնավնասման հակում, շատ դժվար աշխատանք է ինքնասպանության կանխումը։ Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ Նուբարաշենում Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի վերանորոգումից հետո «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալների մի մասը տեղափոխվեց այնտեղ։
«Ինքնասպանությունների, ինքնավնասումների բացառման հիմնական գործոնը պետք է լինի հոգեբուժական ճիշտ հաշվառումը, ու նրանց հիվանդության անհամատեղելիության սահմանումը պատժի կրման հետ»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է լրագրողների հարցադրումներին՝ ՔԿՀ-ներում դատապարտյալների նկատմամբ նվաստացման դեպքերի վերաբերյալ, նախարարն առաջարկեց նման տեղեկությունների մասին գրություն ուղարկել նախարարություն։ Խոստացավ՝ այն անհետևանք չի մնա։
Նշենք, որ օրերս տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ այս տարի արդեն ՔԿՀ-ում մահվան 22-րդ դեպքն է գրանցվել։
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նախօրեին նաև գրառում էր կատարել այդ մասին՝ նշելով, որ «մարդիկ լրջագույն առողջական խնդիրներով, նույնիսկ մի կողմը թուլացած ու ձեռք-ոտքը չաշխատող վիճակում շարունակում են մնալ բանտում։ Ու ոչ դատարանները, ոչ էլ մասնագիտական հանձնաժողովը չի տեսնում անհամատեղելիություն»։
Սեպտեմբերին ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասին բարձրաձայնել էր նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ
Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով, որ ՔԿՀ-ում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ստիպված են լինում բուժսպասարկման հերթում երկար սպասել։