https://arm.sputniknews.ru/20250908/tarin-chlracats-qkh-nerum-17-mahvan-depq-e-grancvel-garnik-danieljan-93270828.html
Տարին չլրացած՝ ՔԿՀ-ներում 17 մահվան դեպք է գրանցվել․ Գառնիկ Դանիելյան
Տարին չլրացած՝ ՔԿՀ-ներում 17 մահվան դեպք է գրանցվել․ Գառնիկ Դանիելյան
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարի տեղակալը վստահեցնում է, որ ՔԿՀ-ներում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն են ստանում։ 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T15:11+0400
2025-09-08T15:11+0400
2025-09-08T15:15+0400
գառնիկ դանիելյան
լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար)
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
մահ
հհ առողջապահության նախարարություն
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82093417_0:0:1601:901_1920x0_80_0_0_43a499ac6c7b43a6a2c7a9b802d2e507.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս տարի արդեն 17 մահվան դեպք է գրանցվել։ ՀՀ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին։Դանիելյանի խոսքով՝ ՔԿՀ-ում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ստիպված են լինում բուժսպասարկման հերթում երկար սպասել։Դանիելյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում վերջերս գրանցված 17-րդ մահվան դեպքի պատճառը հենց այն է եղել, որ քաղաքացին օրեր շարունակ առողջական խնդիրներ է ունեցել, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվել։Լենա Նանուշյանի խոսքով՝ առողջապահության և արդարադատության նախարությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում հարցը, անընդհատ բարելավում են և՛ բժշկական ծառայությունների հասանելիությունը, և՛ այն պայմանները, որոնցում դրանք տրամադրվում են։Հիշեցնենք Գառնիկ Դանիելյանի նշած դեպքերից մի քանիսը. այս տարվա ապրիլի 21–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում 52–ամյա դատապարտյալ էր ինքնասպան եղել ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Մարտի 3–ին էլ «Արթիկ» ՔԿՀ–ում 49–ամյա կալանավորի դի էր հայտնաբերվել։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպանություն գործել սեպտեմբերի 1–ին, նույն ՔԿՀ–ում դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/15/82093417_86:0:1506:1065_1920x0_80_0_0_c623cf55f6d1466a5062d0c90276a93f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գառնիկ դանիելյան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ, հհ առողջապահության նախարարություն, հհ արդարադատության նախարարություն
գառնիկ դանիելյան, լենա նանուշյան (առողջապահության փոխնախարար), քրեակատարողական հիմնարկ (քկհ), մահ, հհ առողջապահության նախարարություն, հհ արդարադատության նախարարություն
Տարին չլրացած՝ ՔԿՀ-ներում 17 մահվան դեպք է գրանցվել․ Գառնիկ Դանիելյան
15:11 08.09.2025 (Թարմացված է: 15:15 08.09.2025) Առողջապահության նախարարի տեղակալը վստահեցնում է, որ ՔԿՀ-ներում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն են ստանում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս տարի արդեն 17 մահվան դեպք է գրանցվել։ ՀՀ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին։
Դանիելյանի խոսքով՝ ՔԿՀ-ում գտնվող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում, ստիպված են լինում բուժսպասարկման հերթում երկար սպասել։
«Մարդիկ ամիսներ շարունակ զրկված են դեղորայքից, պետպատվերի շրջանակում մարդ պետք է գնա ու իրեն հասանելիք բուժօգնությունը ստանա, մինչև հերթը հասնում է, արդեն անդառնալի կորուստ ենք ունենում»,- հայտարարեց Դանիելյանը՝ հարց ուղղելով` ե՞րբ է նախարարությունն անդրադառնալու այս ահասարսուռ վիճակին։
Դանիելյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում վերջերս գրանցված 17-րդ մահվան դեպքի պատճառը հենց այն է եղել, որ քաղաքացին օրեր շարունակ առողջական խնդիրներ է ունեցել, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվել։
Լենա Նանուշյանի խոսքով՝ առողջապահության և արդարադատության նախարությունները մշտապես ուշադրության կենտրոնում են պահում հարցը, անընդհատ բարելավում են և՛ բժշկական ծառայությունների հասանելիությունը, և՛ այն պայմանները, որոնցում դրանք տրամադրվում են։Հիշեցնենք Գառնիկ Դանիելյանի նշած դեպքերից մի քանիսը. այս տարվա ապրիլի 21–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում
52–ամյա դատապարտյալ էր ինքնասպան եղել ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Մարտի 3–ին էլ «Արթիկ» ՔԿՀ–ում
49–ամյա կալանավորի դի էր հայտնաբերվել։ Արմավիրի քրեակատարողական հիմնարկում
դատապարտյալ է ինքնասպանություն գործել սեպտեմբերի 1–ին, նույն ՔԿՀ–ում
դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։