https://arm.sputniknews.ru/20251203/petbjujei-nakhagitsy-veranajvel-e-nakhararn-asac-vor-gerateschutjunneri-gumarn-e-avelacel-96478765.html
Պետբյուջեի նախագիծը վերանայվել է. նախարարն ասաց` որ գերատեսչությունների գումարն է ավելացել
Պետբյուջեի նախագիծը վերանայվել է. նախարարն ասաց` որ գերատեսչությունների գումարն է ավելացել
Sputnik Արմենիա
ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ պատգամավորներից ստացել են 30 առաջարկ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերել են տարբեր միջոցառումներում 4.9 մլրդ դրամի ավելացման... 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T11:31+0400
2025-12-03T11:31+0400
2025-12-03T18:06+0400
բյուջե
հայաստան
հհ ֆինանսների նախարարություն
վահե հովհաննիսյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95767318_0:7:1600:907_1920x0_80_0_0_4bd387cff898a076884286b042df2e10.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի նախագիծը վերանայվել է. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հիմնական մասն անփոփոխ է մնացել, փոփոխություններ են եղել ծախսերի և որոշ գերատեսչություններին տրամադրվելիք գումարների մասով։ Այսօր ԱԺ–ում պետական բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ այս և մի շարք այլ ցուցանիշներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նախարարը նշեց, որ պատգամավորներից ստացել են 30 առաջարկ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերել են տարբեր միջոցառումներում 4.9 մլրդ դրամի ավելացմանը։ Այս առաջարկներից 12–ը չի ընդունվել։Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` Հովհաննիսյանը նշեց, որ 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52,9 տոկոս։ՀՀ–ում միլիոններով աշխատավա՞րձ են ստանում. տնտեսագետը` իշխանության պնդումների մասինՊետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 4.5. տոկոսը։ Բյուջեի նախագծի վերանայումից հետո այն կազմել է 536 մլրդ դրամ` նվազելով 0.7 մլրդ դրամով։Ինչ վերաբերում է ծախսերին, ապա նախնական տարբերակի 3 տրլն 628 մլրդ դրամը շատ քիչ նվազել է` կազմելով 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով նախնական նախագծում նշված 2 տրլն 924 մլրդ դրամը ևս նվազել է` կազմելով 2 տրլն 923 մլրդ դրամ։Գերատեսչությունների մասով Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ էկոմոնիկայի նախարարության ծախսերն ավելացել են 38.5 մլրդ դրամով` կազմելով 113 մլրդ դրամ, արդարադատության նախարարության գծով` 1 մլրդ 247 մլն դրամով` կազմելով 25.547 մլրդ դրամ, վարչապետի աշխատակազմի գծով` 157.3 մլն դրամով` կազմելով 183.104 մլրդ դրամ` պայմանավորված Ֆրանկոֆոնիայի ազգային խաղերի կոմիտեի աշխատանքների համակարգմամբ, բարձրագույն դատական խորհրդի գծով ծախսերն ավելացել են 34,5 մլրդ դրամով` «Դատալեքս» համակարգի ծախսերը հոգալու համար, շրջակա միջավայրի նախարարության գծով ծախսերն ավելացել են 341.6 մլն դրամով, առողջապահության նախարարության գծով` 1 մլրդ դրամով։ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետարանին 26,3 մլրդ դրամ կտա տրանսպորտի զարգացման համարԱվելացել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը` 1.2 մլրդ դրամով, ԿԳՄՍՆ գծով ևս ավելացում կա` 3 մլրդ 782 մլն դրամով։Հովհաննիսյանի խոսքով` փոխարենը նվազել են իր ղեկավարած նախարարության ծախսերը 3.3 մլրդ դրամով, որը տեղի է ունեցել պետական ծախսերի վերագնահատման արդյունքում։Ըստ նրա` 2025 թ. բյուջեի կատարման իրենց վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5.5 տոկոս բյուջի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում ՀՀ պետական պարտքը չի հատի ՀՆԱ–ի նկատմամբ 50 տոկոսի շեմը։ՀՀ պաշտպանության նախարարությանն այս տարի լրացուցիչ կտրամադրվի 4,3 մլրդ դրամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95767318_39:0:1462:1067_1920x0_80_0_0_024c103c90b8bc92d82061d32811a8dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բյուջե, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան, աժ (ազգային ժողով)
բյուջե, հայաստան, հհ ֆինանսների նախարարություն, վահե հովհաննիսյան, աժ (ազգային ժողով)
Պետբյուջեի նախագիծը վերանայվել է. նախարարն ասաց` որ գերատեսչությունների գումարն է ավելացել
11:31 03.12.2025 (Թարմացված է: 18:06 03.12.2025) ՀՀ ֆինանսների նախարարը նշեց, որ պատգամավորներից ստացել են 30 առաջարկ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերել են տարբեր միջոցառումներում 4.9 մլրդ դրամի ավելացման մասին։ Այս առաջարկներից 12–ը չի ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական բյուջեի նախագիծը վերանայվել է. մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների հիմնական մասն անփոփոխ է մնացել, փոփոխություններ են եղել ծախսերի և որոշ գերատեսչություններին տրամադրվելիք գումարների մասով։ Այսօր ԱԺ–ում պետական բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ այս և մի շարք այլ ցուցանիշներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը նշեց, որ պատգամավորներից ստացել են 30 առաջարկ և հարցումներ, որոնց մեծ մասը վերաբերել են տարբեր միջոցառումներում 4.9 մլրդ դրամի ավելացմանը։ Այս առաջարկներից 12–ը չի ընդունվել։
Անդրադառնալով մակրոտնտեսական ցուցանիշներին` Հովհաննիսյանը նշեց, որ 2026 թ. տարեվերջին ՀՀ կառավարության պարտք–ՀՆԱ ցուցանիշը բյուջեի նախնական նախագծում կանխատեսվում էր 53.5 տոկոս, որը պետական բյուջեի վերանայումից հետո նվազել է 0.6 տոկոսով` կազմելով 52,9 տոկոս։
Պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 4.5. տոկոսը։ Բյուջեի նախագծի վերանայումից հետո այն կազմել է 536 մլրդ դրամ` նվազելով 0.7 մլրդ դրամով։
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա նախնական տարբերակի 3 տրլն 628 մլրդ դրամը շատ քիչ նվազել է` կազմելով 3 տրլն 627 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով նախնական նախագծում նշված 2 տրլն 924 մլրդ դրամը ևս նվազել է` կազմելով 2 տրլն 923 մլրդ դրամ։
«Ծախսերի նվազեցումը հիմնականում պայմանավորված է փոխարժեքի վերագնահատմամբ»,– տեղեկացրեց նախարարը։
Գերատեսչությունների մասով Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ էկոմոնիկայի նախարարության ծախսերն ավելացել են 38.5 մլրդ դրամով` կազմելով 113 մլրդ դրամ, արդարադատության նախարարության գծով` 1 մլրդ 247 մլն դրամով` կազմելով 25.547 մլրդ դրամ, վարչապետի աշխատակազմի գծով` 157.3 մլն դրամով` կազմելով 183.104 մլրդ դրամ` պայմանավորված Ֆրանկոֆոնիայի ազգային խաղերի կոմիտեի աշխատանքների համակարգմամբ, բարձրագույն դատական խորհրդի գծով ծախսերն ավելացել են 34,5 մլրդ դրամով` «Դատալեքս» համակարգի ծախսերը հոգալու համար, շրջակա միջավայրի նախարարության գծով ծախսերն ավելացել են 341.6 մլն դրամով, առողջապահության նախարարության գծով` 1 մլրդ դրամով։
Ավելացել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը` 1.2 մլրդ դրամով, ԿԳՄՍՆ գծով ևս ավելացում կա` 3 մլրդ 782 մլն դրամով։
Հովհաննիսյանի խոսքով` փոխարենը նվազել են իր ղեկավարած նախարարության ծախսերը 3.3 մլրդ դրամով, որը տեղի է ունեցել պետական ծախսերի վերագնահատման արդյունքում։
«Այս ամենով հանդերձ է, որ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբևէ, կայուն տնտեսությամբ, կառավարելի և կայուն պարտքի մակարդակով և ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ` կառուցելու մրցունակ և ներառական Հայաստան, համոզված` ձեռնարկած բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքները, որ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարումը շարունակելու է գործել նպատակային և արդար»,– հայտարարեց ֆինանսների նախարարը։
Ըստ նրա` 2025 թ. բյուջեի կատարման իրենց վերջին վերլուծությունները հիմք են տալիս կանխատեսելու, որ 2025 թվականի ավարտին ծրագրված 5.5 տոկոս բյուջի դեֆիցիտի փոխարեն կունենանք 5 տոկոսը չգերազանցող դեֆիցիտի մակարդակ, ինչի արդյունքում ՀՀ պետական պարտքը չի հատի ՀՆԱ–ի նկատմամբ 50 տոկոսի շեմը։