https://arm.sputniknews.ru/20251202/hhum-milivonnervov-ashkhatavardz-en-stanum-tntesagety-ishkhanutjan-pndumneri-masin-96356384.html
ՀՀ–ում միլիոններով աշխատավա՞րձ են ստանում. տնտեսագետը` իշխանության պնդումների մասին
ՀՀ–ում միլիոններով աշխատավա՞րձ են ստանում. տնտեսագետը` իշխանության պնդումների մասին
Sputnik Արմենիա
Տնտեսական նոր անկումներից խուսափելու համար, տնտեսագետի կարծիքով, կառավարությունն ավելի ճկուն քայլերի պետք է դիմի։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T08:55+0400
2025-12-02T08:55+0400
2025-12-02T08:55+0400
տնտեսագետ
տնտեսություն
աղասի թավադյան
աշխատավարձ
հայաստան
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/47/19794794_0:0:1600:901_1920x0_80_0_0_3677170aaa42c3f0272b1c5f8dc3ecee.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում բարձր աշխատավարձ ստանում են հիմնականում բանկային ոլորտի և հարակից ճյուղերի աշխատողները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարություններին։Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Պապոյանն ասել էր, որ Հայաստանում 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 2024 թ. հոկտեմբերի համեմատ 1338-ով ավելի է, իսկ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 7655–ով պակասել է։ Նույն նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ էր ուրախացրել 2025 թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)` 8.1 տոկոս։Թավադյանի խոսքով` թեև նշվում է, որ միջին աշխատավարձը 300 000 դրամի շեմը հատել է, բայց միջին վիճակագրական քաղաքացին նույն ձևով է ապրում, ինչ, օրինակ, 2018 թվականին։Պետական ապարատի աշխատավարձի բարձացման որոշում կա, բայց վախենում ենք բարձրաձայնել. Փաշինյան«Մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ուղղակի հարուստներն էլ ավելի են հարստացել»,– նշեց նա։Տնտեսագետի դիտարկմամբ` մեր տնտեսությունը շարունակում է աճել հիմնականում դրսից եկած գումարներով, որոնք կրկին մտնում են բանկային համակարգ, այդտեղից էլ գնում շինարարության ոլորտ։ Ըստ նրա` Հայաստանում ներդրումների գերակշիռ մասն ուղղվում է ոչ թե արտադրություն, այլ կոնկրետ շինարարության ոլորտ և անշարժ գույքի շուկա։Բացի այդ, ըստ նրա, եթե անգամ աշխատավարձերը բարձրացել են, դրան զուգահեռ բավականին բարձր է գնաճը, որի արդյունքում անգամ միլիոնանոց աշխատավարձն այն արժեքը չունի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։Բլեֆ է. Աբրահամյանը մեկնաբանել է պայմանագրայինների աշխատավարձի մասին Փաշինյանի լայվըԹավադյանի խոսքով` մեծ վտանգ կա, որ Հայաստանում կարող է կրկնվել 2002–2007 թթ. իրավիճակը, երբ 12 տոկոսանոց տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր շինարարության և կառուցապատման ոլորտների թռիչքային աճով, այսինքն` տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր և արդյունքում 2008 թվականին` նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, անխուսափելի եղավ կտրուկ անկումը։Նոր անկումներից խուսափելու համար, ըստ տնտեսագետի, կառավարությունն ավելի ճկուն քայլերի պետք է դիմի։ Այդ իմաստով, նրա կարծիքով, 2026 թ. ՀՀ պետական բյուջեն առավել պահպանողական, զուսպ բյուջե է, ինչը կարող է զերծ պահել հնարավոր ցնցումներից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/47/19794794_171:0:1595:1068_1920x0_80_0_0_2391e4eedfd2acf54e628febce1af4bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տնտեսագետ, տնտեսություն, աղասի թավադյան, աշխատավարձ, հայաստան, բյուջե
տնտեսագետ, տնտեսություն, աղասի թավադյան, աշխատավարձ, հայաստան, բյուջե
ՀՀ–ում միլիոններով աշխատավա՞րձ են ստանում. տնտեսագետը` իշխանության պնդումների մասին
Տնտեսական նոր անկումներից խուսափելու համար, տնտեսագետի կարծիքով, կառավարությունն ավելի ճկուն քայլերի պետք է դիմի։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում բարձր աշխատավարձ ստանում են հիմնականում բանկային ոլորտի և հարակից ճյուղերի աշխատողները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «Տվյալ» վերլուծական հարթակի ղեկավար Աղասի Թավադյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության վերջին նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարություններին։
Ինչպես ավելի վաղ
հայտնել ենք, Պապոյանն ասել էր, որ Հայաստանում 2 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 2024 թ. հոկտեմբերի համեմատ 1338-ով ավելի է, իսկ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց թիվը 7655–ով պակասել է։ Նույն նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ էր ուրախացրել 2025 թ. հոկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)` 8.1 տոկոս։
Թավադյանի խոսքով` թեև նշվում է, որ միջին աշխատավարձը 300 000 դրամի շեմը հատել է, բայց միջին վիճակագրական քաղաքացին նույն ձևով է ապրում, ինչ, օրինակ, 2018 թվականին։
«Մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ուղղակի հարուստներն էլ ավելի են հարստացել»,– նշեց նա։
Տնտեսագետի դիտարկմամբ` մեր տնտեսությունը շարունակում է աճել հիմնականում դրսից եկած գումարներով, որոնք կրկին մտնում են բանկային համակարգ, այդտեղից էլ գնում շինարարության ոլորտ։ Ըստ նրա` Հայաստանում ներդրումների գերակշիռ մասն ուղղվում է ոչ թե արտադրություն, այլ կոնկրետ շինարարության ոլորտ և անշարժ գույքի շուկա։
«Մեր տնտեսական աճն ուղղակիորեն կախված է տների գների և վարկերի շարունակական աճով, որն էլ հենց ապահովում է տնտեսական աճը։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի բաղադրիչներից գյուղատնտեսությունը գրեթե զրոյական` 1 տոկոսանոց աճ է արձանագրում տարիներ շարունակ, արդյունաբերությունն այս հոկտեմբերին -3 տոկոս է եղել։ Այսինքն` տնտեսության քարշիչ այս ճյուղերը ցածր մակարդակի վրա են, փոխարենը բանկային համակարգը, շինարարությունը և ծառայությունների ոլորտն առաջանցիկ տեմպեր ունեն»,– ընդգծեց Թավադյանը։
Բացի այդ, ըստ նրա, եթե անգամ աշխատավարձերը բարձրացել են, դրան զուգահեռ բավականին բարձր է գնաճը, որի արդյունքում անգամ միլիոնանոց աշխատավարձն այն արժեքը չունի, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները։
Թավադյանի խոսքով` մեծ վտանգ կա, որ Հայաստանում կարող է կրկնվել 2002–2007 թթ. իրավիճակը, երբ 12 տոկոսանոց տնտեսական աճը հիմնականում պայմանավորված էր շինարարության և կառուցապատման ոլորտների թռիչքային աճով, այսինքն` տնտեսությունը դիվերսիֆիկացված չէր և արդյունքում 2008 թվականին` նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, անխուսափելի եղավ կտրուկ անկումը։
Նոր անկումներից խուսափելու համար, ըստ տնտեսագետի, կառավարությունն ավելի ճկուն քայլերի պետք է դիմի։ Այդ իմաստով, նրա կարծիքով, 2026 թ. ՀՀ պետական բյուջեն առավել պահպանողական, զուսպ բյուջե է, ինչը կարող է զերծ պահել հնարավոր ցնցումներից։