https://arm.sputniknews.ru/20251203/mvoskvan-amn-ic-stacel-e-evs-chvors-pastatught-ukrainajum-kargavvorman-veraberjal-ushakvov--96472900.html
Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ. Ուշակով
Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ. Ուշակով
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։ 03.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-03T02:21+0400
2025-12-03T02:21+0400
2025-12-03T02:21+0400
յուրի ուշակով
վլադիմիր պուտին
ռուսաստան
ամն
ուկրաինա
բանակցություն
դոնալդ թրամփ
սթիվեն ուիտկոֆ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96473526_0:199:3183:1989_1920x0_80_0_0_71249b5023c593a7a829dd858d277525.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի, Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը օգտակար էր և կառուցողական, հավելել է Ուշակովը։Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։Գլխավորը՝ հանդիպումիցՀավելենք, որ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիտկոֆի և Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Այս այցը կապված է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քննարկման հետ։Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների ուղղությամբ։ Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։Ամերիկյան կողմը նախնական նյութեր է ուղարկել Մոսկվա, իսկ Թրամփը բազմիցս ընդգծել է բանակցություններում առկա «առաջընթացը»։Կրեմլը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում, բայց դրանք փակ են։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան «հայեցակարգը» կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար, սակայն մանրամասն քննարկումներ դեռ չեն եղել։ Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի համաձայնեցված տարբերակ, որը կներառի Կիևի դիրքորոշումը։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, սակայն որոշումն այժմ մեծապես կախված է Ուկրաինայից, քանի որ Կիևի մանևրելու տարածքը կրճատվում է ռազմական գործողությունների ֆոնին։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/03/96473526_452:0:3183:2048_1920x0_80_0_0_c6a98970bc1e80a52acf2d57ccf15b78.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն, դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ
յուրի ուշակով, վլադիմիր պուտին, ռուսաստան, ամն, ուկրաինա, բանակցություն, դոնալդ թրամփ, սթիվեն ուիտկոֆ
Մոսկվան ԱՄՆ-ից ստացել է ևս չորս փաստաթուղթ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ. Ուշակով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան ստացել է ևս չորս փաստաթուղթ՝ որպես հավելում Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ Թրամփի 28 կետից բաղկացած նախնական պլանի, Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Զրույցը օգտակար էր և կառուցողական, հավելել է Ուշակովը։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ չեն հրապարակի բանակցությունների բովանդակությունը։
Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան ինչ-որ բանի հետ կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրի շրջանակներում, սակայն ինչ-որ բան ռուսական կողմի քննադատությունն է առաջացնում:
Կողմերը հայտարարել են Ուկրաինայում կարգավորման հասնելու համար համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ նախագահի ներկայացուցիչները Պուտինին են փոխանցել Թրամփի ողջույններն ու բարեմաղթանքները: Պուտինն ի պատասխան ողջույններ և մի շարք քաղաքական ազդակներ է փոխանցել Թրամփին:
Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը կախված կլինի նրանից, թե ինչ առաջընթաց կգրանցվի կարգավորման ճանապարհին։
Հավելենք, որ Վլադիմիր Պուտինի
հանդիպումը Ուիտկոֆի և Քուշների հետ տևել է գրեթե 5 ժամ։
Ուիտկոֆն այս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Ռուսաստան։ Այս այցը կապված է Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի քննարկման հետ։
Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ վարչակազմը ակտիվ աշխատում է ուկրաինական կարգավորման առաջարկների ուղղությամբ։ Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն՝ փաստաթուղթը դեռ մշակման փուլում է, սակայն Ռուսաստանի հետ շփումներն արդեն սկսվել են։
Ամերիկյան կողմը
նախնական նյութեր է ուղարկել Մոսկվա, իսկ Թրամփը բազմիցս ընդգծել է բանակցություններում առկա «առաջընթացը»։
Կրեմլը հաստատում է, որ խորհրդակցություններ են ընթանում, բայց դրանք փակ են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ամերիկյան «հայեցակարգը» կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրի համար, սակայն մանրամասն քննարկումներ դեռ չեն եղել։ Մոսկվան, նրա խոսքով, ակնկալում է, որ ԱՄՆ-ն կներկայացնի համաձայնեցված տարբերակ, որը կներառի Կիևի դիրքորոշումը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել է, որ Ռուսաստանը բաց է երկխոսության համար, սակայն որոշումն այժմ մեծապես կախված է Ուկրաինայից, քանի որ Կիևի մանևրելու տարածքը կրճատվում է ռազմական գործողությունների ֆոնին։