00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվան ստացել է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ–ի ծրագրի հիմնական կետերը. Պեսկով

© Sputnik / Михаил Синицын / POOL / Անցնել մեդիապահոց Դմիտրի Պեսկով
 Դմիտրի Պեսկով - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2025
Բաժանորդագրվել
ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նաև Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին։
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան ծրագրի (որը քննարկվում էր Ժնևում) հիմնական պարամետրերը փոխանցվել են Մոսկվային: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմնական պարամետրերը փոխանցվել են, այո'»,-հաստատել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը ստացել է համապատասխան փաստաթուղթը:
Պեսկովը նշել է, որ բոլոր կողմերը ձգտում են ուկրաինական կարգավորումը խաղաղ հուն բերել:
Ուկրաինական կարգավորման շուրջ գործարքը շատ մոտ է. Թրամփ
Խոսելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցի մասին` մամուլի քարտուղարն ընդգծել է, որ ժամկետների մասին տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:
Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Մոսկվան չի բացահայտի քննարկվող կարգավորման բոլոր հնարավոր պարամետրերը:
«Բոլոր մանրամասները մենք հիմա չենք նշի, և, ըստ էության, նախագահը երեկ կոչ է արել չանել դա։ Այդ ամենը կքննարկվի»,–ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վերաբերում էին միայն Դոնբասի՞ն, թե՞ նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների վարչական սահմաններին։
Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի խոսքերը հնարավոր պայմանավորվածությունների միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին, հավելել է, որ դրանց հետ կապված նրբությունները պետք է որոշվեն բանակցությունների ընթացքում:
Նա նաև անդրադարձել է Վլադիմիր Զելենսկու լեգիտիմության հարցին։ Պեսկովի խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը «լեգիտիմության խնդիր»։
«Զելենսկին իսկապես լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ընտրություններ անցկացնելու և փաստացի սահմանադրական կարգը պահպանելու ցանկության բացակայության հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Ուկրաինայի կարգավորմանն ուղղված Թրամփի ջանքերը փորձում են տապալել. Լավրով
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր ուկրաինական կարգավորման հարցում Վաշինգտոնի դիրքորոշման առանցքային տարրերը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ երկխոսության մեջ առաջընթաց կա, իսկ Ուկրաինան հնարավորինս արագ պետք է կողմնորոշվի իր դիրքորոշման հարցում: Թրամփի խոսքով՝ քննարկվում են սահմանների, անվտանգության երաշխիքների հարցերը և հատուկ բանագնացի հնարավոր հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Թրամփը նաև հստակեցրել էր, որ Վլադիմիր Զելենսկու այցը Վաշինգտոն հնարավոր է միայն կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո: Նա հայտնել էր, որ ապագա գործարքի կետերի զգալի մասն արդեն համաձայնեցված են, իսկ փաստաթղթի նախագիծը կրճատվել է՝ 28 կետից հասնելով 22 կետի: Ընդ որում, ԱՄՆ նախագահն ընդգծել էր, որ խոսքն առայժմ «հայեցակարգի» մասին է, որի վրա աշխատանքները շարունակվում են:
Ավելի լավ է՝ ԵՄ-ն ու Կիևը համաձայնեն ԱՄՆ-ի ծրագրին, քանի որ իրավիճակը վատանում է. Սիյարտո
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին հայտարարել էր, որ ամերիկյան ծրագիրը կարող է դրվել հնարավոր համաձայնագրի հիմքում, սակայն Մոսկվայի հետ առարկայական բանակցություններ այս պահին չկան: Ռուսական կողմի գնահատմամբ՝ ԱՄՆ-ին առայժմ չի հաջողվում ստանալ Կիևի և նրա եվրոպացի դաշնակիցների համաձայնությունը, որոնք, ինչպես կարծում են Մոսկվայում, շարունակում են ելնել ռազմաճակատում իրավիճակի մասին անիրատեսական պատկերացումներից:
Լրահոս
0