https://arm.sputniknews.ru/20251202/nvonsens-e-qvocharjani-grasenjaki-ghekavary-karavarutjan-hraparakats-pastatghteri-masin-96462059.html
Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին
Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշում է, որ Քի Վեսթի փաստաթուղթը բացակայում է Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի և նամակների ցանկից։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T18:15+0400
2025-12-02T18:15+0400
2025-12-02T19:01+0400
հայաստան
հհ կառավարություն
ղարաբաղյան հակամարտություն
փաստաթուղթ
բագրատ միկոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28145793_0:0:1600:901_1920x0_80_0_0_59049395695410a1a26812be931fdf92.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։ Միկոյանն իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։Միկոյանի խոսքով` վերջին փաստաթուղթը, այն է` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։ Նշենք, որ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի լուծարման գործընթացը։Նշենք, որ կառավարության ղեկավարի ընդդիմախոսները կոչ էին անում հրապարակել փաստաթղթերը՝ պնդելով, որ դրանցում չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կետ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ հենց դա է նախատեսել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/02/28145793_115:0:1535:1065_1920x0_80_0_0_6031ca036c4728ae33cc80b2f0e65eab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, ղարաբաղյան հակամարտություն, փաստաթուղթ, բագրատ միկոյան
հայաստան, հհ կառավարություն, ղարաբաղյան հակամարտություն, փաստաթուղթ, բագրատ միկոյան
Նոնսենս է․ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ կառավարության հրապարակած փաստաթղթերի մասին
18:15 02.12.2025 (Թարմացված է: 19:01 02.12.2025) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը նշում է, որ Քի Վեսթի փաստաթուղթը բացակայում է Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի և նամակների ցանկից։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը նոնսենս է համարում «Հայկական ժամանակ»-ի` երբևէ բանակցային փաստաթուղթ չեղած հոդվածը Քի Վեսթի փաստաթղթի փոխարեն հրապարակելը։ Միկոյանն իր տեսակետը հայտնեց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
ՀՀ կառավարությունն այսօր
հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Կառավարության հրապարակած փաստաթղթերում բացակայում է 2001թ. ապրիլին Քի Վեսթում քննարկված փաստաթուղթը (այդ ժամանակ նախագահը Քոչարյանն էր. խմբ), ըստ որի` Լեռնային Ղարաբաղն անցնում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Մեղրիի մարզով տրանսպորտային միջանցքի ինքնիշխան իրավունք։ Սակայն հետագայում Բաքուն մերժեց այդ տարբերակը։
Միկոյանի խոսքով` վերջին փաստաթուղթը, այն է` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկությունների փաթեթը, ամբողջությամբ բացահայտում է պատկերը` վարչապետը հրաժարվել է հայկական կողմի համար շահավետ փաստաթղթից, և դա, ի վերջո, աղետի հանգեցրեց։ Նշենք, որ առաջարկները ներառում էին հայկական կողմի համար համեմատաբար բարենպաստ այնպիսի լուծումներ, ինչպիսիք են Քարվաճառի և Լաչինի նկատմամբ վերահսկողության պահպանումը մինչև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման վերաբերյալ հանրաքվեի անցկացում, Հայաստանին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի կարգավիճակի ամրագրումը, Բաքվին փոխանցվող 5 շրջաններում ադրբեջանական զինված ուժերի տեղակայման անթույլատրելիությունը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք էր ստանում հանրաքվեի միջոցով, որի արդյունքները կճանաչվեին միջազգային հանրության կողմից։
«Քի Վեսթի փաստաթուղթն ուղղակի բացակայում է ցանկից։ Հանրության ուշադրություն կուզենամ հրավիրել 2019 թվականի այն առաջարկին, որից ինքը հրաժարվել է, ու որը բերել է այս արհավիրքին։ Բայց որ փաստաթղթի փոխարեն հրապարակվում է «Հայկական ժամանակի» հոդվածը, որը նույն լրատվականն առնվազն 2 անգամ տպագրել է, նոնսենս է։ Մի օր էլ էս տրամաբանությամբ կարող է Էրդողանի գրքից հատվածներ հրապարակել, դա կոչել փաստաթուղթ ու փաթաթել մեր պետության վզին»,- նշեց Բագրատ Միկոյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց
Մինսկի խմբի լուծարման գործընթացը։
Նշենք, որ կառավարության ղեկավարի ընդդիմախոսները կոչ էին անում հրապարակել փաստաթղթերը՝ պնդելով, որ դրանցում չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կետ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ հենց դա է նախատեսել: