https://arm.sputniknews.ru/20251201/eahk-n-avartel-e-minski-khmbi-lutsarman-gvortsyntacy-96412804.html
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման գործընթացը
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման գործընթացը
Sputnik Արմենիա
Մինսկի խումբը լուծարելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։ 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T13:35+0400
2025-12-01T13:35+0400
2025-12-01T13:38+0400
եահկ
եահկ մինսկի խումբ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52083731_0:142:1600:1042_1920x0_80_0_0_976c163053a419343b3fdad01c3c4671.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից։Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։«Այս գործընթացը ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որն ընդունվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո», – նշվում է տեքստում։Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/01/52083731_177:0:1600:1067_1920x0_80_0_0_62414d3f98098bdf015a8c61be5ae8f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
եահկ, եահկ մինսկի խումբ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի խմբի լուծարման գործընթացը
13:35 01.12.2025 (Թարմացված է: 13:38 01.12.2025) Մինսկի խումբը լուծարելու որոշումը կայացվել է ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից։
«2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը23:59-ին ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր անհրաժեշտ վարչական ընթացակարգերի ավարտը նշանավորում է փակման գործընթացի ավարտը։
«Այս գործընթացը ԵԱՀԿ բոլոր 57 մասնակից պետությունների սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումն էր, որն ընդունվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագրից հետո», – նշվում է տեքստում։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը: ԵԱՀԿ նախարարների խորհուրդը
սեպտեմբերի 1-ին որոշում ընդունեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները։ Միաժամանակ անվավեր են ճանաչվում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ՄԽ–ի կողմից նախկինում ընդունված բոլոր որոշումները։ ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։