https://arm.sputniknews.ru/20251202/eatmum-3-tarvov-kzrvojacven-ekzvotik-ynkujzneri-ev-sermeri-nerkrman-maqsaturqery-96466076.html
ԵԱՏՄ–ում 3 տարով կզրոյացվեն էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը
ԵԱՏՄ–ում 3 տարով կզրոյացվեն էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը
Sputnik Արմենիա
Միջոցառումն ուղղված է աջակցելու էկզոտիկ հումք վերամշակող ձեռնարկություններին 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T19:27+0400
2025-12-02T19:27+0400
2025-12-02T19:27+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ընկույզ
յուղ
մաքսատուրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70772343_0:84:1600:984_1920x0_80_0_0_0ab113e707141dcba30f3667965052d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական միությունում (ԵԱՏՄ) 3 տարով կզրոյացվեն մի շարք էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) այսօրվա նիստում:Մասնավորապես մինչև 2028 թվականի ավարտը մաքսատուրքերը կզրոյացվեն շի ընկույզների, հնդկական գարցինիայի սերմերի, ինչպես նաև մանգոյի կորիզների և միջուկի համար։Եվրասիական միությունում ռոբոտատեխնիկայի աջակցության ծրագրեր կսկսվեն. ԲարսեղյանՆշենք, որ որոշ արևադարձային ընկույզների և մրգերի պոտենցիալ մատակարարների թվում է նաև Վիետնամը, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր:Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա. Պապոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/04/70772343_90:0:1511:1066_1920x0_80_0_0_06b13dc77586849f115b1fb165cbc743.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ընկույզ, յուղ, մաքսատուրք
եվրասիական տնտեսական միություն (եատմ), ընկույզ, յուղ, մաքսատուրք
ԵԱՏՄ–ում 3 տարով կզրոյացվեն էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը
Միջոցառումն ուղղված է աջակցելու էկզոտիկ հումք վերամշակող ձեռնարկություններին
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական միությունում (ԵԱՏՄ) 3 տարով կզրոյացվեն մի շարք էկզոտիկ ընկույզների և սերմերի ներկրման մաքսատուրքերը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) այսօրվա նիստում:
Մասնավորապես մինչև 2028 թվականի ավարտը մաքսատուրքերը կզրոյացվեն շի ընկույզների, հնդկական գարցինիայի սերմերի, ինչպես նաև մանգոյի կորիզների և միջուկի համար։
«Այս միջոցառումն ուղղված է աջակցելու էկզոտիկ հումք վերամշակող ձեռնարկություններին, որոնք զբաղվում են մասնագիտացված յուղերի, ստեարինների, կակաոյի յուղի համարժեքների և փոխարինիչների արտադրությամբ, որոնք օգտագործվում են յուղաճարպի, հրուշակեղենի և կոսմետիկ արդյունաբերության ճյուղերում»,- նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Վահագն Ղազարյանը:
Նշենք, որ որոշ արևադարձային ընկույզների և մրգերի պոտենցիալ մատակարարների թվում է նաև Վիետնամը, որի հետ ԵԱՏՄ-ն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր: