https://arm.sputniknews.ru/20251202/ajs-pahin-hajastan-elektramvobilneri-nermutsman-qvvota-chka-papvojan-96443199.html
Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա. Պապոյան
Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա. Պապոյան
Sputnik Արմենիա
2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T11:38+0400
2025-12-02T11:38+0400
2025-12-02T11:43+0400
գևորգ պապոյան
էլեկտրամոբիլ
հայաստան
հայաստան և եատմ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
քվոտա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549984_3:0:1598:897_1920x0_80_0_0_8a8ddf16a8c8a728ac91ab4126973322.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։Նա հիշեցրեց, որ 2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա` 5000 քվոտա ֆիզիկական անձանց, 3000–ը` դիլերների համար։Դեռ այս տարեսկզբին` փետրվարի 23–ին, Պապոյանը հայտարարել էր, որ Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ. քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է։Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/13/35549984_202:0:1398:897_1920x0_80_0_0_1ae82a5be07b515691d0f7894d4e4682.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գևորգ պապոյան, էլեկտրամոբիլ, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), քվոտա
գևորգ պապոյան, էլեկտրամոբիլ, հայաստան, հայաստան և եատմ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), քվոտա
Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա. Պապոյան
11:38 02.12.2025 (Թարմացված է: 11:43 02.12.2025) 2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, Հայաստանին տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա, որի 90 տոկոսն արդեն տարեսկզբին իրացվել էր։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման քվոտա չկա։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Այսօրվա` դեկտեմբերի 2–ի դրությամբ, դիլլերների և ֆիզիկական անձանց համար մաքսատուրքից ազատման քվոտաներ չկան։ Եթե լինեն նմանատիպ քվոտաներ, մենք դրա մասին կհայտարարենք»,– ընդգծեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ 2025 թվականին, ըստ ԵԱՏՄ կանոնակարգերի, տրամադրվել էր ներմուծման 8000 քվոտա` 5000 քվոտա ֆիզիկական անձանց, 3000–ը` դիլերների համար։
Դեռ այս տարեսկզբին` փետրվարի 23–ին,
Պապոյանը հայտարարել էր, որ Էլեկտրամոբիլ անմաքս ներկրելու համար 2025 թ. քաղաքացիներին հատկացված 5000 հատ քվոտայի 90 տոկոսն իրացվել է։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ երկրների համար էլեկտրամոբիլների ներկրման քվոտա առաջին անգամ սահմանվեց 2022 թվականի մարտին։ Հայաստանի համար սահմանվեց 7 000 ավտոմեքենայի անմաքս ներկրման իրավունք։
Ու թեև ամբողջ տարվա ընթացքում այդ քվոտայից սպառվեց միայն 2680–ը, հաջորդ տարվա համար Հայաստանին տրամադրվեց 8000 ավտոմեքենայի քվոտա, որը դարձյալ ամբողջությամբ չսպառվեց (2023 թ–ին ՀՀ է ներկրվել գրեթե 4500 էլեկտրամոբիլ)։
Իսկ ահա 2024 թվականին սկսեցին ավելի շատ էլեկտրամոբիլներ ներկրել (նաև այն պատճառով, որ հանրապետությունում ընդլայնվեց լիցքավորման ցանցը), և հոկտեմբերի առաջին կեսին հայտնի դարձավ, որ 2024-ին այլևս հնարավոր չի լինի առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլ ներմուծել, քանի որ 8000 քվոտան սպառվել է։