https://arm.sputniknews.ru/20251202/pashinjann-e-bacel-kvortsanarar-paterazmi-dury-zurabjany-hraparakvats-pastatghteri-masin-96463541.html
Փաշինյանն է բացել կործանարար պատերազմի դուռը. Զուրաբյանը` հրապարակված փաստաթղթերի մասին
Փաշինյանն է բացել կործանարար պատերազմի դուռը. Զուրաբյանը` հրապարակված փաստաթղթերի մասին
Sputnik Արմենիա
Լևոն Զուրաբյանի խոսքով` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները, եթե ընդունվեին, կունենայինք դե-ֆակտո անկախ Արցախ։ 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T18:53+0400
2025-12-02T18:53+0400
2025-12-02T18:54+0400
լևոն զուրաբյան
ղարաբաղյան հակամարտություն
բանակցային գործընթաց
նիկոլ փաշինյան
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873209_0:0:1600:901_1920x0_80_0_0_47af529252d4bd7d37947346b08d4b9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եթե 2019 թվականին միջնորդների ներկայացված առաջարկներն ընդունվեին, կլիներ խաղաղություն։ Ֆեյբսուքյան էջում նման գրառում է կատարել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։Զուրաբյանն իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումը հանրության մասնակի հաղթանակն է համարում։ Նա հիշեցրել է, որ պահանջել են, որ հրապարակվի նաև առաջարկին տրված Հայաստանի պաշտոնական պատասխանը, որը չի արվել։ Նա Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ պաշտոնական պատասխանը չհրապարակելու հետ կապված 2 վարկած ունի։«Առաջինն այն է, որ Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչն էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդը` պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում. Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,– նշել է Լևոն Զուրաբյանը։Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Դրանց թվում են 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները։Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է. Աշոտյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0c/83873209_139:0:1562:1067_1920x0_80_0_0_20865d5a5718c81bc945d11109f5d5e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լևոն զուրաբյան, ղարաբաղյան հակամարտություն, բանակցային գործընթաց, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
լևոն զուրաբյան, ղարաբաղյան հակամարտություն, բանակցային գործընթաց, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
Փաշինյանն է բացել կործանարար պատերազմի դուռը. Զուրաբյանը` հրապարակված փաստաթղթերի մասին
18:53 02.12.2025 (Թարմացված է: 18:54 02.12.2025) Լևոն Զուրաբյանի խոսքով` 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները, եթե ընդունվեին, կունենայինք դե-ֆակտո անկախ Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Եթե 2019 թվականին միջնորդների ներկայացված առաջարկներն ընդունվեին, կլիներ խաղաղություն։ Ֆեյբսուքյան
էջում նման գրառում է կատարել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։
«Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ»,– գրել է նա։
Զուրաբյանն իշխանությունների կողմից փաստաթղթերի հրապարակումը հանրության մասնակի հաղթանակն է համարում։ Նա հիշեցրել է, որ պահանջել են, որ հրապարակվի նաև առաջարկին տրված Հայաստանի պաշտոնական պատասխանը, որը չի արվել։ Նա Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ պաշտոնական պատասխանը չհրապարակելու հետ կապված 2 վարկած ունի։
«Առաջինն այն է, որ Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչն էլ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը։ Երկրորդը` պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում. Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,– նշել է Լևոն Զուրաբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Դրանց թվում են 2011 թվականին Կազանում քննարկված փաստաթուղթը, 2019 թվականին ներկայացված միջնորդների առաջարկները։