https://arm.sputniknews.ru/20251202/ajsor-hraparakvats-banakcajin-pastatughty-pashinjani-qaghaqakan-tapanaqarn-e-ashvotjan-96463363.html
Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է. Աշոտյան
Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է. Աշոտյան
Sputnik Արմենիա
Արմեն Աշոտյանի խոսքով` 2019 թվականին կար հնարավորություն բանակցելու փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով նշվում էր, որ ֆիքսվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի... 02.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-02T18:43+0400
2025-12-02T18:43+0400
2025-12-02T18:43+0400
հայաստան
արմեն աշոտյան
լեռնային ղարաբաղ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95546196_0:0:1600:900_1920x0_80_0_0_e8d35ed6e73d7480457f8aa9b957deef.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար 2019 թ․-ին ստացված և այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության տապանաքարն է։ Այսպես է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել 2019 թվականի հունիսին ստացված բանակցային առաջարկը։ՀՀ կառավարությունն այսօր հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։Նրա խոսքով` այդ փաստաթուղթը բացարձակ վատը չի եղել, իսկ այսօրվա իրավիճակի համար պարզապես երանելի փաստաթուղթ էր։ Ըստ Աշոտյանի` Փաշինյանն իր այդ քայլով դիվանագիտական հիմքեր է տվել Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի համար։«Այդ փաստաթղթի 10-րդ կետը տապանաքար է Նիկոլի քաղաքական գոյության, քաղաքական ապագայի վրա։ Այդ փաստաթղթով պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամարտահայտման համապատասխան, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում, և միջազգային հանրությունը պարտավոր էր ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք։ Այսինքն` 2019 թվականին կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով նշվում էր, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով միջազգային իրավունքի լրջագույն գործիքի կիրառման պարագայում ֆիքսվելու էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը»,– ասաց Աշոտյանը։Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի լուծարման գործընթացը։Նշենք, որ կառավարության ղեկավարի ընդդիմախոսները կոչ էին անում հրապարակել փաստաթղթերը՝ պնդելով, որ դրանցում չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կետ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ հենց դա է նախատեսել:
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95546196_295:0:1495:900_1920x0_80_0_0_2f9ee1091c778ded5944888409e993f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն աշոտյան, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
հայաստան, արմեն աշոտյան, լեռնային ղարաբաղ, նիկոլ փաշինյան
Այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը Փաշինյանի քաղաքական տապանաքարն է. Աշոտյան
Արմեն Աշոտյանի խոսքով` 2019 թվականին կար հնարավորություն բանակցելու փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով նշվում էր, որ ֆիքսվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար 2019 թ․-ին ստացված և այսօր հրապարակված բանակցային փաստաթուղթը ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գոյության տապանաքարն է։ Այսպես է
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մեկնաբանել 2019 թվականի հունիսին ստացված բանակցային առաջարկը։
ՀՀ կառավարությունն այսօր
հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։
«2019 թվականի հունիսին ստացված բանակցային առաջարկը Նիկոլը թաքցրել է հայ ժողովրդից։ Նա, ով հրապարակներում խոստանում էր մարդկանց, որ հավաքվելու են ու միասին որոշեն Արցախի ճակատագիրը։ Նիկոլը խաբում էր 2019 թ.ին, երբ այս փաստաթուղթը ստացել էր և ձայն չէր հանում, նա խաբում էր 2020 թ․-ին, երբ Սերգեյ Լավրովը (ՌԴ արտգործնախարար. Խմբ.) հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել։ Նիկոլն առանց աչքդ թարթելու նայում էր մեր աչքերի մեջ և ասում էր, որ որևէ բանակցային փաստաթուղթ չկա, այնինչ այսօր հրապարակեց»,– ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով` այդ փաստաթուղթը բացարձակ վատը չի եղել, իսկ այսօրվա իրավիճակի համար պարզապես երանելի փաստաթուղթ էր։ Ըստ Աշոտյանի` Փաշինյանն իր այդ քայլով դիվանագիտական հիմքեր է տվել Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի համար։
«Այդ փաստաթղթի 10-րդ կետը տապանաքար է Նիկոլի քաղաքական գոյության, քաղաքական ապագայի վրա։ Այդ փաստաթղթով պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամարտահայտման համապատասխան, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում, և միջազգային հանրությունը պարտավոր էր ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք։ Այսինքն` 2019 թվականին կար հնարավորություն բանակցելու այս փաստաթղթի շուրջ, որի մեջ բաց տեքստով նշվում էր, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևի մակարդակով միջազգային իրավունքի լրջագույն գործիքի կիրառման պարագայում ֆիքսվելու էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման հնարավորությունը»,– ասաց Աշոտյանը։
Հիշեցնենք` նոյեմբերի 12-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կհրապարակի փաստաթղթերը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը դե յուրե լուծարվի։ Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ն ավարտեց
Մինսկի խմբի լուծարման գործընթացը։
Նշենք, որ կառավարության ղեկավարի ընդդիմախոսները կոչ էին անում հրապարակել փաստաթղթերը՝ պնդելով, որ դրանցում չի եղել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին կետ, մինչդեռ Փաշինյանը հայտարարում էր, որ կարգավորման ցանկացած տարբերակ հենց դա է նախատեսել: