https://arm.sputniknews.ru/20251201/nerka-vitshakum-miangamic-10-episkvopvosi-kargalujts-anely-npatakaharmar-chi-lini-astvatsaban-96428139.html
Ներկա վիճակում միանգամից 10 եպիսկոպոսի կարգալույծ անելը նպատակահարմար չի լինի․ աստվածաբան
Ներկա վիճակում միանգամից 10 եպիսկոպոսի կարգալույծ անելը նպատակահարմար չի լինի․ աստվածաբան
Sputnik Արմենիա
Աստվածաբանը չի կարծում, որ 21-րդ դարում հակաթոռություն ստեղծելը հնարավոր կլինի, քանի որ միջնադարում աշխարհիկ իշխանություններն ավտորիտար էին և կարողանում էին... 01.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-01T23:00+0400
2025-12-01T23:00+0400
2025-12-01T23:01+0400
հայաստան
հոգևորական
եկեղեցի
պարգև բարսեղյան
կաթողիկոս
եվրոպա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96308793_0:78:1500:922_1920x0_80_0_0_39689df97274854f99e3fa88044bd470.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ «Ընդվզած» 10 եպիսկոպոսներին ներկա իրավիճակում կարգալույծ անելը նպատակահարմար չի լինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց աստվածաբան Պարգև Բարսեղյանը։Ավելի վաղ Միքայել և Բագրատ սրբազանները ՔԿՀ-ից հայտարարություն էին արել՝ կոչ անելով վեհափառ հայրապետին եպիսկոպոսաց ժողով հրավիրել, կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին, նրանց թեմերում նոր առաջնորդներ նշանակել։ Մայր աթոռը հայտարարեց, որ դեկտեմբերի 10-12-ը եպիսկոսաց ժողով է հրավիրվել՝ քննարկելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նման որոշումը կարող է առավել սրել իրավիճակը, խորացնել պառակտումը կամ բերել այսպես կոչված «հակաթոռության ստեղծման» (592-601թթ․ գոյություն է ունեցել Ավանի կաթողիկոսություն, որը հայտնի է որպես Հակաթոռ կաթողիկոսություն և ստեղծվել է ի հակադրություն Դվինի Հայոց հայրապետական աթոռի խմբ․)` Բարսեղյանը նշեց՝ իրավիճակն արդեն իսկ բավարար սրված է, և ինչ-որ հանգուցալուծում, լուծման եղանակներ պիտի գտնվեն, քանի որ ներկա իրադրությունը ընդհանուր եկեղեցու շահերից չի բխում։«Մի քիչ անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, բայց ես հուսով եմ, որ եպիսկոպոսաց ժողովը ողջամիտ որոշումներ կկայացնի, և ավելի չի խորանա իրավիճակը, և չենք հասնի հակաթոռության։ Թեպետ չեմ էլ կարծում, որ 21-րդ դարում դա հնարավոր լինի, քանի որ այսօրվա իրականությունը, իրողությունները, մանավանդ սպեկուլյար (հայելային. խմբ․) հասարակության պայմաններում, այլ են»,- նշեց Բարսեղյանը։Ըստ նրա՝ միջնադարում, երբ պատմականորեն գոյություն է ունեցել հակաթոռությունը, այն ստեղծվել է աշխարհիկ իշխանությունների թելադրանքով, երբ այդ իշխանությունները հզոր էին, ուժեղ, մեծ լծակներ ունեին և կարողանում էին կառավարել եկեղեցին։Նրա կարծիքով՝ Հովհաննավանքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անուղղակիորեն հաստատում են իր խոսքերը` այսօր և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունները չեն կարող առաջնորդվել միջնադարում ընդունված տարբերակներով, բացի այդ, թե՛ եկեղեցին է բավականին թուլացած և իր լծակները լիարժեքորեն չի կարողանում իրացնել, թե՛ նաև աշխարհիկ իշխանությունները չեն կարող իրենց ամեն ինչ թույլ տալ։Ինչո՞ւ են արևմտյան կառույցները լռություն պահպանում պետություն-եկեղեցի այս հակամարտության ֆոնին։ Ըստ Բարսեղյանի՝ Եվրոպան ուղղակի այսօր շահագրգռված չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու առումով, որովհետև իր խնդիրներն ունի։Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, աստվածաբանը լավատես չէ․ կարծում է՝ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի, իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա, պարզ չէ։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96308793_84:0:1417:1000_1920x0_80_0_0_af470b0d2d05f0024f54390374053a98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հոգևորական, եկեղեցի, պարգև բարսեղյան, կաթողիկոս, եվրոպա
հայաստան, հոգևորական, եկեղեցի, պարգև բարսեղյան, կաթողիկոս, եվրոպա
Ներկա վիճակում միանգամից 10 եպիսկոպոսի կարգալույծ անելը նպատակահարմար չի լինի․ աստվածաբան
23:00 01.12.2025 (Թարմացված է: 23:01 01.12.2025) Աստվածաբանը չի կարծում, որ 21-րդ դարում հակաթոռություն ստեղծելը հնարավոր կլինի, քանի որ միջնադարում աշխարհիկ իշխանություններն ավտորիտար էին և կարողանում էին նաև եկեղեցին կառավարել։
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik․ «Ընդվզած»
10 եպիսկոպոսներին ներկա իրավիճակում կարգալույծ անելը նպատակահարմար չի լինի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց աստվածաբան Պարգև Բարսեղյանը։
Ավելի վաղ Միքայել և Բագրատ սրբազանները ՔԿՀ-ից
հայտարարություն էին արել՝ կոչ անելով վեհափառ հայրապետին եպիսկոպոսաց ժողով հրավիրել, կարգալույծ անել 10 եպիսկոպոսներին, նրանց թեմերում նոր առաջնորդներ նշանակել։ Մայր աթոռը
հայտարարեց, որ դեկտեմբերի 10-12-ը եպիսկոսաց ժողով է հրավիրվել՝ քննարկելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։
«Չեմ կարծում, թե եկեղեցին կգնա այդ քայլին ու միանգամից 10 բարձրաստիճան հոգևորականների կարգալույծ կանի։ Թեպետ վերջին հաշվով դա եկեղեցու ներքին գործն է, իրենք են որոշելու։ Բայց չեմ կարծում, որ այս պահին նպատակահարմար կգտնեն 10-ին էլ կարգալույծ անելը»,- նշեց Բարսեղյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք նման որոշումը կարող է առավել սրել իրավիճակը, խորացնել պառակտումը կամ բերել այսպես կոչված «հակաթոռության ստեղծման» (592-601թթ․ գոյություն է ունեցել Ավանի կաթողիկոսություն, որը հայտնի է որպես Հակաթոռ կաթողիկոսություն և ստեղծվել է ի հակադրություն Դվինի Հայոց հայրապետական աթոռի խմբ․)` Բարսեղյանը նշեց՝ իրավիճակն արդեն իսկ բավարար սրված է, և ինչ-որ հանգուցալուծում, լուծման եղանակներ պիտի գտնվեն, քանի որ ներկա իրադրությունը ընդհանուր եկեղեցու շահերից չի բխում։
«Մի քիչ անշնորհակալ գործ է կանխատեսում անելը, բայց ես հուսով եմ, որ եպիսկոպոսաց ժողովը ողջամիտ որոշումներ կկայացնի, և ավելի չի խորանա իրավիճակը, և չենք հասնի հակաթոռության։ Թեպետ չեմ էլ կարծում, որ 21-րդ դարում դա հնարավոր լինի, քանի որ այսօրվա իրականությունը, իրողությունները, մանավանդ սպեկուլյար (հայելային. խմբ․) հասարակության պայմաններում, այլ են»,- նշեց Բարսեղյանը։
Ըստ նրա՝ միջնադարում, երբ պատմականորեն գոյություն է ունեցել հակաթոռությունը, այն ստեղծվել է աշխարհիկ իշխանությունների թելադրանքով, երբ այդ իշխանությունները հզոր էին, ուժեղ, մեծ լծակներ ունեին և կարողանում էին կառավարել եկեղեցին։
«Այսօր` հարաբերական դեմոկրատիայի պայմաններում, չեմ կարծում, որ հնարավոր է ավտորիտար համակարգ ստեղծել և, ըստ էության, թելադրել եկեղեցուն ամեն ինչ»,- շեշտեց նա։
Նրա կարծիքով՝ Հովհաննավանքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն անուղղակիորեն հաստատում են իր խոսքերը` այսօր և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունները չեն կարող առաջնորդվել միջնադարում ընդունված տարբերակներով, բացի այդ, թե՛ եկեղեցին է բավականին թուլացած և իր լծակները լիարժեքորեն չի կարողանում իրացնել, թե՛ նաև աշխարհիկ իշխանությունները չեն կարող իրենց ամեն ինչ թույլ տալ։
Ինչո՞ւ են արևմտյան կառույցները լռություն պահպանում պետություն-եկեղեցի այս հակամարտության ֆոնին։ Ըստ Բարսեղյանի՝ Եվրոպան ուղղակի այսօր շահագրգռված չէ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելու առումով, որովհետև իր խնդիրներն ունի։
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, աստվածաբանը լավատես չէ․ կարծում է՝ հակամարտությունը դեռ երկար կշարունակվի, իսկ թե ինչ հանգուցալուծում կստանա, պարզ չէ։