https://arm.sputniknews.ru/20251129/10-episkvopvosner-ev-arqepiskvopvosner-hrazharakan-talu-ughigh-kvoch-en-arel-garegin-erkrvordin-96376666.html
10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ են արել Գարեգին Երկրորդին
10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ են արել Գարեգին Երկրորդին
Sputnik Արմենիա
Հոգևորականները հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։ 29.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-29T20:47+0400
2025-11-29T20:47+0400
2025-11-29T20:52+0400
հայաստան
կաթողիկոս
հրաժարական
եպիսկոպոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
նիկոլ փաշինյան
նավասարդ կճոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88195589_0:77:1620:988_1920x0_80_0_0_f75c2e99699a009b54275e386630e5ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ։Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած հոգևորականները և նրանց միացած ևս երկուսը Գարեգին Երկրորդին մեղադրում են հայ եկեղեցու սխալ կառավարման մեջ, որի հետևանքով, նրանց խոսքով, և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։«Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ: Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը»,– նշված է հայտարարության մեջ:Ընդգծվում է, որ կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները կաթողիկոսի կամ Մայր աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում` այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։Հավելենք, որ հայտարարության տակ ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած հոգևորականները` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Նրանց են միացել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սիոն Ադամյանը։Մայր աթոռն անդրադարձել է 9 եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88195589_18:0:1458:1080_1920x0_80_0_0_a1c0f65ed0570a8991ffa3ede19b75d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաթողիկոս, հրաժարական, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, նավասարդ կճոյան
հայաստան, կաթողիկոս, հրաժարական, եպիսկոպոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, նիկոլ փաշինյան, նավասարդ կճոյան
10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ են արել Գարեգին Երկրորդին
20:47 29.11.2025 (Թարմացված է: 20:52 29.11.2025) Հոգևորականները հայտարարություն են տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հրաժարական տալու ուղիղ կոչ են արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ։
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած հոգևորականները և նրանց միացած ևս երկուսը Գարեգին Երկրորդին մեղադրում են հայ եկեղեցու սխալ կառավարման մեջ, որի հետևանքով, նրանց խոսքով, և՛ եկեղեցու ներսում, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում հատկապես վերջին ամիսներին առավել ահագնացած ճգնաժամը աննախադեպ վտանգավոր իրավիճակ է ստեղծել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։
«Բազմաթիվ նվիրյալ հոգևորականների չարդարացված, հակականոնական կարգալուծությունները հաճախ տեղի են ունեցել անարդար կերպով, բացարձակապես կաթողիկոսի միահեծան որոշումներով կամ պարտադրանքով։ Հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ: Այս ամենը գուցե չլիներ, եթե արդար, առանց ահաբեկումների լիներ 1999թ. կաթողիկոսական ընտրությունը»,– նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ կաթողիկոսի հասցեին տարատեսակ լրատվամիջոցներով և տարբեր հարթակներից ու ամբիոններից պարբերաբար հնչող երբեմն ծանր մեղադրանքները կաթողիկոսի կամ Մայր աթոռի համապատասխան կառույցների կողմից անուշադրության են մատնվում, չեն մեկնաբանվում, չեն հերքվում` այդ կերպ ինքնին կասկածի տեղիք տալով դրանց իսկության վերաբերյալ։
«Մենք ակնկալում ենք, որ Գարեգին Բ կաթողիկոսը, ի սեր մեր եկեղեցու և մեր ժողովրդի, սթափ կգնահատի ստեղծված իրավիճակը, չի տանի մեր ազգն ու մեր եկեղեցին ավելորդ ցնցումների, կամովին հանգստյան կկոչվի, և այդ կերպ հնարավոր կլինի նոր ընտրություններ կազմակերպել»,– նշված է հայտարարության մեջ:
Հավելենք, որ հայտարարության տակ ստորագրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
հանդիպման գնացած հոգևորականները` Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Մայր աթոռի Վանորեից տեսուչ Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը։ Նրանց են միացել նաև ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը և Արմավիրի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սիոն Ադամյանը։