00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել

© PhotoԹուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել - Sputnik Արմենիա, 1920, 28.11.2025
Բաժանորդագրվել
Զորավարժության նպատակը եղել է տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք երկրների համագործակցության ամրապնդումը:
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն Անկարայում համատեղ զորավարժություն են անցկացրել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ երեք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ համատեղ մարտավարական-հատուկ զորավարժությունները կրել են «Կովկասյան արծիվ – 2025» անվանումը:
Ըստ հաղորդագրության` զորավարժությունների նպատակը եղել է «տարածաշրջանում անվտանգության և պաշտպանության ոլորտում երեք եղբայրական երկրների միջև համագործակցության ամրապնդումը»:
Ռուսաստանն ու Ղրղզստանը կմեծացնեն համատեղ զորավարժությունների ծավալները
Զորավարժություններն ուղղված է եղել մասնակից ստորաբաժանումների փոխգործակցության, արագ արձագանքման, համակարգման և մարտական պատրաստության հնարավորությունների ընդլայնմանը:
Վարժանքների ընթացքում հատուկջոկատայինները առաջադրանքներ են կատարել հրթիռահրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ։
Ռուսաստանը ՀԱՊԿ-ի գծով կապի մեջ է Հայաստանի հետ. Պուտին
Լրահոս
0