00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանն ու Ղրղզստանը կմեծացնեն համատեղ զորավարժությունների ծավալները

© Sputnik / Алексей Никольский ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը
 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2025
Բաժանորդագրվել
Մոսկվան և Բիշքեկն այսօր համատեղ հայտարարություն են ստորագրել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության և դաշնակցային խորացված նոր, առավել առաջադեմ մակարդակի բարձրացնելու մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանը և Ղրղզստանը կշարունակեն մեծացնել երկու երկրների ռազմական կազմավորումների համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության ծավալները։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի՝ դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացման մասին համատեղ հայտարարությունում:
«Կողմերը կշարունակեն մեծացնել երկու երկրների ռազմական կազմավորումների համատեղ զորավարժությունների և մարտական պատրաստության ծավալները, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափով՝ ԱՊՀ, ՀԱՊԿ և ՇՀԿ շրջանակներում, բարձրացնել մարտահրավերներին և սպառնալիքներին համատեղ արձագանքման ներուժն ու մակարդակը», - ասված է հայտարարության տեքստում:
Ավելի վաղ երկու ժամ տևած բանակցությունների արդյունքում Պուտինն ու Ժապարովը համատեղ հայտարարություն էին ստորագրել արագ փոփոխվող աշխարհի պայմաններում դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացման մասին:
© SputnikՂրղզստանում Ռուսաստանի ռազմական օբյեկտները
Ղրղզստանում Ռուսաստանի ռազմական օբյեկտները - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2025
Ղրղզստանում Ռուսաստանի ռազմական օբյեկտները
Ծրագրային փաստաթղթում երկկողմ կապերի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ամրապնդման ուղղությամբ նոր մեծածավալ խնդիրներ են դրված։ Դրանց թվում է ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության զարգացումը։ Կողմերը հետագայում ևս կխորացնեն փոխգործակցությունը կադրերի պատրաստման, անձնակազմի մարտական պատրաստվածության բարձրացման և Ղրղզստանի զինված ուժերի նյութատեխնիկական բազայի ամրապնդման և այդ երկրի տարածքում գտնվող ՌԴ ռազմական օբյեկտների զարգացման ուղղությամբ:
Ղրղզստանի նախագահը փաստաթղթի ստորագրումից հետո ասել է, որ Կանտի ռուսական ավիաբազան ծանրակշիռ գործոն է Կենտրոնական Ասիայում կայունության պահպանման համար:
«Մենք միակարծիք ենք այն բանում, որ Կանտ քաղաքում տեղակայված ՌԴ ավիացիոն բազան ՀԱՊԿ արագ տեղակայման հավաքական ուժերի կարևոր բաղադրիչ է և Կենտրոնական Ասիայի կայունության պահպանման բարձր գործոն», - ասել է Ժապարովը:
Պուտինը նոյեմբերի 25-27-ը պետական այցով գտնվում է Ղրղզստանում։ Նա նաև հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ և վաղը Բիշքեկում կմասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
0