https://arm.sputniknews.ru/20251127/mi-qani-episkvopvosner-handipman-en-gnacel-varchapet-nikvol-pashinjani-het--96305322.html
Մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ գնացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Տեսանյութը իր սոցցանցերում հրապարակել է ՀՀ... 27.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-27T19:29+0400
2025-11-27T19:29+0400
2025-11-27T19:39+0400
նիկոլ փաշինյան
եպիսկոպոս
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96305432_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4a91a9cc9793b4567e9e1944333f2780.jpg
Հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ գնացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Տեսանյութը իր սոցցանցերում հրապարակել է ՀՀ վարչապետը։Նա շնորհակալություն է հայտնել սրբազան հայրերին իրենց սկզբունքային դիրքորոշման համար։Նա հավելել է, որ եպիսկոպոսների հայտարարությունը կարդացել է հենց այդ դիտանկյունից ու նկատել նույն մտահոգությունը, ինչ ունի ինքը։Տեսանյութից դատելով` հանդիպմանը մասնակցել են 8 սրբազաններ։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
Sputnik Արմենիա
Մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
2025-11-27T19:29+0400
true
PT2M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1b/96305432_240:0:1680:1080_1920x0_80_0_0_0753e9cc10715101429d9070a7686170.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եպիսկոպոս, հայ առաքելական եկեղեցի, видео
նիկոլ փաշինյան, եպիսկոպոս, հայ առաքելական եկեղեցի, видео
Մի քանի եպիսկոպոսներ հանդիպման են գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
19:29 27.11.2025 (Թարմացված է: 19:39 27.11.2025) Հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսներ ու արքեպիսկոպոսներ գնացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։ Տեսանյութը իր սոցցանցերում հրապարակել է ՀՀ վարչապետը։
Նա շնորհակալություն է հայտնել սրբազան հայրերին իրենց սկզբունքային դիրքորոշման համար։
«Ես շատ երկար մտածել եմ ու եկել եմ հետևյալ հետևության` մենք շատ խոսում ենք արժեքահեն հանրություն, պետություն , հասարակություն ունենալու մասին, իսկ մեր արժեքները առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և թե իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները, նրանք մեծապես կանխորոշում են պետության և հասարակության արժեքահենք լինելը»,– ասել է Փաշինյանը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ։
Նա հավելել է, որ եպիսկոպոսների հայտարարությունը կարդացել է հենց այդ դիտանկյունից ու նկատել նույն մտահոգությունը, ինչ ունի ինքը։
Տեսանյութից դատելով` հանդիպմանը մասնակցել են 8 սրբազաններ։ Նրանց թվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը: