00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեզ հայրենասիրության համար են դատում»․ Վահագն Չախալյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով

© SputnikՎահագն Չախալյանը դատարանում
Վահագն Չախալյանը դատարանում - Sputnik Արմենիա, 1920, 27.11.2025
Բաժանորդագրվել
Չախալյանն իր պաշտպանական խոսքում հայտարարեց, որ քննվող գործն ահաբեկչության հետ կապ չունի, ինքն էլ այս գործի հետ կապ չունի։
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով` մինչև 2026 թվականի փետրվարի 4–ը։ Որոշումը կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։
Դատարանը հաշվի չառավ պաշտպանների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ Չախալյանի ընտանեկան դրության վերաբերյալ։ Նա ունի 3 երեխա, որոնցից երկուսն անչափահաս՝ 10 և 9 տարեկան, ընտանիքի եկամտի միակ աղբյուրը Չախալյանի աշխատանքն էր, քանի որ կինը չի աշխատում, և այլն։
«Ես քաղաքական եմ նստած, իրավաբանորեն չեմ, ես ինչ կապ ունեմ ահաբեկչության գործի հետ․․․ Դա էլ եմ ասել՝ երանի հեղաշրջման պլան լիներ, մենք էլ իմանայինք՝ ինչ էինք անում, բայց տենց պլան գոյություն չունի, դա մտացածին է․․․ Էս աշխարհում ահաբեկչության մեջ ինձ 3 մարդ է մեղադրում՝ Սաակաշվիլին, Ալիևը, մեկ էլ Փաշինյանը․․․ Մեզ հայրենասիրության համար են դատում։ Եթե Հայաստանում հայրենասիրության համար պետք ա նստենք, ես պատրաստ եմ նստել, 3 ամիս էլ չէ, 3 տարի էլ պատրաստ եմ նստել․․․ Ինձ որ փակել են, ես մենակ բետոն եմ տեսնում, ինձ իմ հողից կտրել են։ Մենակ էդ մի թուլությունն է, որ ես իմ հողի հետ չեմ կարում շփվեմ»,- իր պաշտպանական խոսքում հայտարարեց Չախալյանը՝ շեշտելով՝ այս գործն ահաբեկչության հետ կապ չունի, իսկ ինքն էլ իր հերթին այս գործի հետ կապ չունի։
Պաշտպաններն էլ իրենց խոսքում շեշտեցին, որ գործում որևէ ապացույց չկա, թե Վահագն Չախալյանը որևէ առնչություն է ունեցել «Սրբազան պայքարի» հետ։
«Նրա կենսագրությունը պետք է փնտրել ոչ թե Քրեական օրենսգրքի տիրույթում, այլ կարելի է գրանցել հայկական «Դյուցազնագրքում» այն ռեկորդով, թե քանի անգամ է ապօրինի հետապնդումների ենթարկվել՝ վարչական բերման ենթարկվել, ձերբակալվել, քրեական հետապնդումների ենթարկվել, սակայն առ այսօր տվյալներից որևէ մեկը չի վկայում, որ նա իրավունքի խախտում է թույլ տվել»,- ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք` «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել էր հուլիսի 5–ին։ Օգոստոսին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։
Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0