https://arm.sputniknews.ru/20251125/gishery-zangvatsajin-hardzakman-e-entarkvel-krasnvodari-erkramasy-viravvorner-kan-96187590.html
Գիշերը զանգվածային հարձակման է ենթարկվել Կրասնոդարի երկրամասը. վիրավորներ կան
Գիշերը զանգվածային հարձակման է ենթարկվել Կրասնոդարի երկրամասը. վիրավորներ կան
Sputnik Արմենիա
Առավել բարդ իրավիճակ է Նովոռոսիյսկում և Գելենջիկում։ 25.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-25T08:50+0400
2025-11-25T08:50+0400
2025-11-25T08:50+0400
ռուսաստան
ուկրաինա
կրասնոդար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93847973_0:67:1280:787_1920x0_80_0_0_a1c5b70bfab079f92450fe01aeeb6107.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասն այս գիշեր զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, վնասվածքներ են ստացել երկրամասի 6 բնակիչներ, վնասվել է 20 տուն։ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևն այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքում։Նրա խոսքով՝ քաղաքների և շրջանների ղեկավարները օպերատիվ զեկուցում են իրավիճակի մասին։Ինչպես նշել է տարածաշրջանի ղեկավարը, ամենաբարդ իրավիճակը Նովոռոսիյսկում է և Գելենջիկում:Գելենջիկի Կաբարդինկա գյուղում վնասվել են մի քանի առանձնատներ, մեկ մարդ հոսպիտալացվել է։«Շնորհակալություն մեր զինվորականներին, արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին համակարգված և օպերատիվ աշխատանքի համար»,– գրել է Կոնդրատևը:Պաշտոնյան նշել է, որ տուժած համայնքներում կհաշվարկվի վնասի չափը, բնակիչներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93847973_72:0:1209:853_1920x0_80_0_0_516644bcda5d577c57bf2e1aaeb79fcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, կրասնոդար
ռուսաստան, ուկրաինա, կրասնոդար
Գիշերը զանգվածային հարձակման է ենթարկվել Կրասնոդարի երկրամասը. վիրավորներ կան
Առավել բարդ իրավիճակ է Նովոռոսիյսկում և Գելենջիկում։
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Կրասնոդարի երկրամասն այս գիշեր զանգվածային հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից, վնասվածքներ են ստացել երկրամասի 6 բնակիչներ, վնասվել է 20 տուն։ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևն այս մասին հայտնում է տելեգրամյան ալիքում։
Նրա խոսքով՝ քաղաքների և շրջանների ղեկավարները օպերատիվ զեկուցում են իրավիճակի մասին։
Ինչպես նշել է տարածաշրջանի ղեկավարը, ամենաբարդ իրավիճակը Նովոռոսիյսկում է և Գելենջիկում:
Նովոռոսիյսկում, նախնական տվյալներով, վնասվել են 7 բազմաբնակարան և 7 մասնավոր տներ։ Տուժել է 4 մարդ, այժմ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Քաղաքում ժամանակավոր տեղավորման կետ է բացվել։
Գելենջիկի Կաբարդինկա գյուղում վնասվել են մի քանի առանձնատներ, մեկ մարդ հոսպիտալացվել է։
«Շնորհակալություն մեր զինվորականներին, արտակարգ իրավիճակների և հատուկ ծառայությունների աշխատակիցներին համակարգված և օպերատիվ աշխատանքի համար»,– գրել է Կոնդրատևը:
Պաշտոնյան նշել է, որ տուժած համայնքներում կհաշվարկվի վնասի չափը, բնակիչներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։