https://arm.sputniknews.ru/20251124/nisteri-zhamanakacujc-ev-shrjaberakan-qvocharjani-gvortsvov-nisty-hetadzgvec-minchev-dektemberi-1-y-96165464.html
Նիստերի ժամանակացույց և շրջաբերական․ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը
Նիստերի ժամանակացույց և շրջաբերական․ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը դատական նիստերի գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու համար շրջաբերական իջեցնելը որակեցին որպես ճնշում դատարանների վրա։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T15:08+0400
2025-11-24T15:08+0400
2025-11-24T15:36+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ռոբերտ քոչարյան
դատ
դատարան
յուրի խաչատուրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83455049_0:0:1600:901_1920x0_80_0_0_ae1f8a5778b450f2ca5e522c28ce2be8.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանը մոտ 2 ժամ քննարկել է նիստերի ժամանակացույցը։Ավելի վաղ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել էր, որ նիստերն այսուհետև ավելի հաճախ կանցկացվեն` շաբաթական առնվազն 1 անգամ։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա մեջ տեղավորվելու հրահանգով։ Այս հարցի շուտ երկարատև քննարկում եղավ։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դատարանների վրա պլան է դրված, նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ իշխանություններն այս գործը «դրել են դատավորի վրա» և ասում՝ իրենք սարքել են, թող դատավորի գլուխը ցավի։ Գևորգյանը նաև ընդգծեց՝ ըստ իր ենթադրությունների` ընտրությունների համատեքստից ելնելով` գործընթացն արագացնելու փորձեր են արվում։ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ դատական նիստի ժամկետները խախտված են ի սկզբանե, և արդեն 7 տարի անհիմն դատական գործընթաց է շարունակվում։Բարի կամք դրսևորելով եմ գալիս․ Քոչարյանը՝ դատական նիստերին ներկայանալու մասինԴատավոր Պետրոսյանը հայտարարեց, որ այժմյան տեմպերով դատավարությունը կշարունակվի ևս 7 տարի ու շեշտեց՝ եթե չհաջողվի պայմանավորվել նիստերի ժամանակացույցի վերաբերյալ, ապա դատարանն ինքնուրույն որոշում կկայացնի։Պատգամավոր Արմեն Գևորգյանի կարծիքով՝ որոշումն արդեն կայացված է, մնացած տեղի ունեցողն ուղղակի ձևական բնույթ է կրում։ Ընդգծեց՝ դատական իշխանության կողմից հստակ վերաբերմունք է նկատվում գործընթացի վերաբերյալ, ինչն արդարադատություն չէ, այլ քաղաքական շոուի տարրեր։Սուրեն Պետրոսյանն էլ ընդգծեց՝ չի հաջողվի այս գործը սովորական քրեական վարույթի շրջանակներում տեղավորել։ Նա հիշեցրեց բացարկ հայտնելու հնարավորության մասին և հայտարարեց՝ ողջամիտ է համարում շաբաթը մեկ անգամ դատական նիստի անցկացումը։Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին։Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1c/83455049_179:0:1600:1066_1920x0_80_0_0_c04aca6fbf3c22c58cc012c6d745416a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռոբերտ քոչարյան, դատ, դատարան, յուրի խաչատուրով
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ռոբերտ քոչարյան, դատ, դատարան, յուրի խաչատուրով
Նիստերի ժամանակացույց և շրջաբերական․ Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը
15:08 24.11.2025 (Թարմացված է: 15:36 24.11.2025) Պաշտպանական կողմը դատական նիստերի գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու համար շրջաբերական իջեցնելը որակեցին որպես ճնշում դատարանների վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ դատարանը մոտ 2 ժամ քննարկել է նիստերի ժամանակացույցը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել էր, որ նիստերն այսուհետև ավելի հաճախ կանցկացվեն` շաբաթական առնվազն 1 անգամ։ Այսօր նաև հայտնի դարձավ, որ դատարաններին շրջաբերական է իջեցվել դատական գործընթացների ողջամիտ ժամկետները պահպանելու և մոտավորապես մեկ տարվա մեջ տեղավորվելու հրահանգով։ Այս հարցի շուտ երկարատև քննարկում եղավ։
Պաշտպանական կողմը և գործող անցնող անձինք շրջաբերականը գնահատեցին որպես ճնշում դատարանների վրա։
Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ դատարանների վրա պլան է դրված, նախկին փոխվարչապետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ իշխանություններն այս գործը «դրել են դատավորի վրա» և ասում՝ իրենք սարքել են, թող դատավորի գլուխը ցավի։ Գևորգյանը նաև ընդգծեց՝ ըստ իր ենթադրությունների` ընտրությունների համատեքստից ելնելով` գործընթացն արագացնելու փորձեր են արվում։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն էլ նկատեց՝ դատական նիստի ժամկետները խախտված են ի սկզբանե, և արդեն 7 տարի անհիմն դատական գործընթաց է շարունակվում։
Դատավոր Պետրոսյանը հայտարարեց, որ այժմյան տեմպերով դատավարությունը կշարունակվի ևս 7 տարի ու շեշտեց՝ եթե չհաջողվի պայմանավորվել նիստերի ժամանակացույցի վերաբերյալ, ապա դատարանն ինքնուրույն որոշում կկայացնի։
Պատգամավոր Արմեն Գևորգյանի կարծիքով՝ որոշումն արդեն կայացված է, մնացած տեղի ունեցողն ուղղակի ձևական բնույթ է կրում։ Ընդգծեց՝ դատական իշխանության կողմից հստակ վերաբերմունք է նկատվում գործընթացի վերաբերյալ, ինչն արդարադատություն չէ, այլ քաղաքական շոուի տարրեր։
Սուրեն Պետրոսյանն էլ ընդգծեց՝ չի հաջողվի այս գործը սովորական քրեական վարույթի շրջանակներում տեղավորել։ Նա հիշեցրեց բացարկ հայտնելու հնարավորության մասին և հայտարարեց՝ ողջամիտ է համարում շաբաթը մեկ անգամ դատական նիստի անցկացումը։
«Պատվարժան դատավոր, ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ իրավաբան։ Փաստաբանները խնդրեցին, որպեսզի նիստը լինի դեկտեմբերի 17-ին, այսինքն՝ 23 օր հետո։ Այսօր այլ նիստ է, նոր փաստաթղթեր են բերվել, դրանք պետք է ուսումնասիրել։ Եթե դա սովորական նիստ լիներ, ես ձեզ կհասկանայի, այսօր չեմ հասկանում։ Տրամաբանական չէ, որ երբեմն թույլատրվում է մեկ ամիս դատական նիստ չանցկացնել, մյուս անգամ՝ երբ պետք է, թույլ չտալ», - ասաց Խաչատուրովը։
Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ
Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։
ՀՀ Սահմանադրական դատարանը
հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։