https://arm.sputniknews.ru/20251124/mahacel-e-hajtni-prvofesivonal-brncqamartik-vanes-martirvosjany-96153918.html
Մահացել է հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
Մահացել է հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
Sputnik Արմենիա
Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ–ն ներկայացնում էր 2004 թվականի Օլիմպիական խաղերում։ 24.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-24T10:49+0400
2025-11-24T10:49+0400
2025-11-24T12:51+0400
բռնցքամարտիկ
մահ
հայ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96152484_0:47:1500:891_1920x0_80_0_0_dd7ed22b1206a55f516a5a070be7eea7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Կիրակի կյանքից հեռացել է հայտնի հայ բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն, առաջին միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է ringmagazine.com-ը։Մարտիրոսյանը 39 տարեկան էր։ Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում նա պայքարում էր մաշկի քաղցկեղի դեմ։Վանեսն ավարտել էր կարիերան 2018 թվականին միջին քաշային կարգի չեմպիոն Գենադի Գոլովկինից վաղաժամ պարտություն կրելուց հետո։ Իր 13-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Կասիմ Օուման, Ուիլի Նելսոնը և Իշե Սմիթը։Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 1-ին Երևանում, մեծացել է Գլենդելում (Կալիֆոռնիա)։ Պրոֆեսիոնալ ռինգ է անցել 2005 թվականին՝ գովազդային պայմանագիր ստորագրելով Top Rank-ի հետ։Նրան մարզել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ֆրեդի Ռոուչը, Ռոնի Շիլդսը, Ջո Գուսենը, Էդմոնդ Թարվերդյանը և Ռոմա Քալանթարյանը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/18/96152484_150:0:1483:1000_1920x0_80_0_0_de50ef83d11e397541df5019dba1c3e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնցքամարտիկ, մահ, հայ, ամն
բռնցքամարտիկ, մահ, հայ, ամն
Մահացել է հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը
10:49 24.11.2025 (Թարմացված է: 12:51 24.11.2025) Վանես Մարտիրոսյանը ԱՄՆ–ն ներկայացնում էր 2004 թվականի Օլիմպիական խաղերում։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Կիրակի կյանքից հեռացել է հայտնի հայ բռնցքամարտիկ, Հայաստանի 8-ակի չեմպիոն, առաջին միջին քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում է
ringmagazine.com-ը։
Մարտիրոսյանը 39 տարեկան էր։ Նշվում է, որ վերջին երկու տարիների ընթացքում նա պայքարում էր մաշկի քաղցկեղի դեմ։
Վանեսն ավարտել էր կարիերան 2018 թվականին միջին քաշային կարգի չեմպիոն Գենադի Գոլովկինից վաղաժամ պարտություն կրելուց հետո։ Իր 13-ամյա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաղթել է այնպիսի բռնցքամարտիկների, ինչպիսիք են Կասիմ Օուման, Ուիլի Նելսոնը և Իշե Սմիթը։
Նա ԱՄՆ «Golden Gloves» տիտղոսի դափնեկիր էր, ինչպես նաև 2004 թ. Օլիմպիական խաղերի մասնակից։ Պրոֆեսիոնալ ռինգում ամերիկահայ բռնցքամարտիկն անցկացրել է 41 մենամարտ՝ տանելով 36 հաղթանակ:
Կարիերայի ընթացքում նա նվաճել է NABF աշխարհի չեմպիոնի կոչումը, NABO-ի vacant տիտղոսը, WBA International, WBC Silver և WBO Inter-Continental գոտիները առաջին միջին քաշային կարգում։
Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 1-ին Երևանում, մեծացել է Գլենդելում (Կալիֆոռնիա)։ Պրոֆեսիոնալ ռինգ է անցել 2005 թվականին՝ գովազդային պայմանագիր ստորագրելով Top Rank-ի հետ։
Նրան մարզել են այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Ֆրեդի Ռոուչը, Ռոնի Շիլդսը, Ջո Գուսենը, Էդմոնդ Թարվերդյանը և Ռոմա Քալանթարյանը։