00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս պահին ընդունված իրավական որևէ ակտ հայտնի չէ. փոխնախարարը` բեռնատարների խնդրի մասին

© Photo : Биржа грузоперевозок ATI.SUԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բեռնատարներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բեռնատարների վարորդները հոկտեմբերի 21–ին դադարեցրել էին ակցիաները, քանի որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ ՌԴ գործընկերները տրամադրված են հարցին լուծում տալ՝ օրերի թիվը հասցնելով մինչև 180:
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում հայ բեռնատարների վարորդների անարգել գործունեության վերաբերյալ որևէ իրավական ակտ դեռ չի ընդունվել։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ բեռնատարների վարորդներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում և միջպետական ճանապարհներ փակում` պահանջելով վերանայել ՌԴ–ում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար 90–օրյա ժամկետ սահմանելու որոշումը։
«ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում (բացառությամբ ՌԴ–ում և Բելառուսում) այդ խնդիրը բարձրաձայնվեց։ Մի քանի փուլ քննարկումներից հետո ռուս գործընկերները հայտնեցին, որ համապատասխան իրավական գործընթաց են սկսել այդ մասով, որ վարորդների համար այլ միգրացիոն ռեժիմ սահմանեն։ ՌԴ տրանսպորտի նախարարությունը ևս համապատասխան առաջարկություններով է հանդես եկել ՆԳ նախարարությանը։ Գործընթացը գնում է, սակայն այս պահին իրավական որևէ ակտ, որ ընդունված է, մեզ հայտնի չէ։ Մեր գործընկերները հայտնում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են»,– վստահեցրեց փոխնախարար Սիմոնյանը։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյանն իր հերթին նշեց, որ այս հարցը հիմա չափազանց կարևոր է, քանի որ ենթակառուցվածքների ապաշրջափակման այս փուլում այն բեռները, որոնք նախատեսվում է Ադրբեջանի տարածքով բերել Հայաստան, Ռուսաստանի ներգրավվածությունը ևս կա։
«Ապաշրջափակման այս գործընթացը նույնպես կարող է մեծ նշանակություն հաղորդել բեռնափոխադրողների խնդրին. եթե այն ժամանակ բեռներ չէին գալիս ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով, ապա հիմա դա լինելու է։ Հույս ունենք, որ այս առումով որոշակի նորություն կլինի արդեն տարեվերջին»,– նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ բեռնատարների վարորդները հոկտեմբերի 21–ին դադարեցրել էին ակցիաները, քանի որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել էին, որ ՌԴ գործընկերները տրամադրված են հարցին լուծում տալ՝ օրերի թիվը հասցնելով մինչև 180: Փոխվարչապետի գրասենյակից նաև հայտնել էին, որ այս հարցը ընդգրկվել է հոկտեմբերի 24–ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում։
Նշենք նաև, որ այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։
Դինամիկա կա. ԵՏՀ ներկայացուցիչը՝ ՌԴ–ում բեռնատարների հայաստանցի վարորդների խնդրի մասին
Լրահոս
0