00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նիկիտա Սիմոնյանը մահից կարճ ժամանակ առաջ կոտրել էր ոտքը. Վյաչեսլավ Կոլոսկով

© Sputnik / Павел Бедняков / Անցնել մեդիապահոցՎյաչեսլավ Կոլոսկովն ու Նիկիտա Սիմոնյանը
Վյաչեսլավ Կոլոսկովն ու Նիկիտա Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 24.11.2025
Բաժանորդագրվել
Կոլոսկովը վստահեցրել է, որ Սիմոնյանի մահն իր համար անձնական ողբերգություն է։
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. 1956 թվականի ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանը մահից կարճ ժամանակ առաջ ոտքի կոտրվածքով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս մասին պատմել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը։
Այս գիշեր հայտնի դարձավ, որ 99-ամյա լեգենդար մարզիկը հեռացել է կյանքից։
«Անցյալ երեքշաբթի միասին ճաշում էինք մեր ընկերներից մեկի մոտ, հետո բաժանվեցինք։ Թեև նա լավ չէր քայլում, բայց հիշողությունը, ինչպես միշտ, տեղն էր, – ասել է Կոլոսկովը։ – Հինգշաբթի ես մի քանի օրով հիվանդանոց տեղափոխվեցի, ինձ զանգեց Ալեքսանդր Միրզոյանը (ՌՖՄ ֆուտբոլի վետերանների կոմիտեի նախագահ. խմբ.) և ասաց, որ Նիկիտա Պավլովիչը ոտքն է կոտրել։ Ի դեպ, նա այդ օրը մինչև ժամը 15:00-ն աշխատանքի էր եղել։ Այ թե ի՜նչ մարդ էր»։
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահը խոստովանել է, որ կոտրվածքի մասին լուրն անհանգստացրել է իրեն, քանի որ իր ծնողները նման կոտրվածքներից հետո երկար չեն ապրել:
«Բայց ես կարծում էի, որ Նիկիտա Պավլովիչը կհաղթահարի, քանի որ նա մարզված մարդ է: Եվ այսօր առավոտյան ժամը հինգին արթնացա ինչ–որ ցնցումից, պառկած էի աչքերս բաց, և հանկարծ հաղորդագրություն ստացա, որ նա այլևս չկա», – հավելել է Կոլոսկովը:
Նա նաև պատմել է իր և Սիմոնյանի ավանդույթների մասին` վերջին հինգ տարում պարբերաբար հանդիպել են երեքշաբթի օրերին Նիկիտա Պավլովիչի գրասենյակում: ՌՖՄ-ի ղեկավարի խոսքով՝ Սիմոնյանը շատ է հպարտացել, որ իրեն Աշխատանքի հերոսի կոչում են շնորհել և անհամբեր սպասել է այն օրվան, երբ Կրեմլում կհանձնեն այդ մեդալը։
Կոլոսկովը վստահեցրել է, որ Սիմոնյանի մահն իր համար անձնական ողբերգություն է։
«Արտասվելու աստիճան ցավալի է, որ նման մարդն այլևս մեր կողքին չէ։ Նրա հիշատակը հավերժ կմնա, դրանում նույնիսկ կասկած չկա: Մենք նրան կհիշենք միշտ, կմեծարենք ամեն օր, քանի դեռ ողջ ենք», – ասել է նա։
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի խաղերը կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 1956 թվականի ԽՍՀՄ հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն դարձած, Երևանի «Արարատ-73»-ի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանի։ Խաղացողները խաղադաշտ դուրս կգան սև թևկապներով։ Նմանատիպ հիշատակի միջոցառում կանցկացվի նաև Ռուսաստանի առաջնության և գավաթի առաջիկա խաղերում։
Լրահոս
0