00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես հայ Մկրտիչը դարձավ ֆուտբոլի լեգենդ. Նիկիտա Սիմոնյանը 99 տարեկան է

Բաժանորդագրվել
Նրան անվանում են մարդ, ով ընդմիշտ փոխեց խորհրդային ֆուտբոլը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, հռչակավոր «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն և Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը նշում է ծննդյան 99-ամյակը։ Այս մասին նշվում է «Առաջին ալիքի» ռեպորտաժում:
«Սպարտակի» մեծագույն «9 համարը» ակումբի կազմում խփել է 160 գոլ՝ ավելի քան վեց տասնամյակ մնալով անհասանելի ռեկորդակիր: Ակումբի թանգարանում Սիմոնյանին նվիրված է առանձին տաղավար, որտեղ հազիվ են տեղավորվում նրա բոլոր բազմաթիվ մրցանակներն ու գավաթները: 1956 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն։ Ավելի ուշ նա խոստովանեց, որ ցանկանում էր իր ոսկե մեդալը հանձնել Էդուարդ Ստրելցովին (լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ), ով բաց էր թողել եզրափակիչը։
«Ես ասացի նրան՝ Էդիկ, խիղճս տանջում է, դու ավելի շատ խաղ խաղացիր, քան ես... վերցրու։ Չէ՞ որ ես, հավանաբար, դեռ մի քանի մեդալ կնվաճեմ», - հիշում էր Սիմոնյանը։
Եվ, իսկապես, նա քիչ մեդալներ չվաստակեց՝ 3 անգամ դարձավ երկրի լավագույն ռմբարկու, իսկ 1950 թվականի նրա ռեկորդը՝ 34 գնդակ մեկ մրցաշրջանում, անհասանելի մնաց 35 տարի: Միևնույն ժամանակ, Նիկիտա Պավլովիչը միշտ հեգնանքով խոսում էր իր մասին՝ որպես 11-մետրանոցների վատ իրացնողի, բայց նրա էներգիան, ինտելեկտը և խարիզման փոխհատուցում էին ամեն ինչ:

Մկրտիչից մինչև Նիկիտա

Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում 1926թ.հոկտեմբերի 12-ին: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվեց Աբխազիա։ Սիմոնյանի իսկական անունը Մկրտիչ է, բայց բակի համար այն խրթին էր, ուստի ազգությամբ հայ տղային անվանեցին Նիկիտա։ Հայրը կոշիկ էր կարում, մայրը տնային տնտեսություն էր վարում և խնամում երեխաներին, իսկ Նիկիտան փողոցում խաղում էր տղաների հետ։ Մի անգամ նա տեսավ «Դարպասապահ» սպորտային ֆիլմը ու բառացիորեն հիվանդացավ ֆուտբոլով, որին պետք է նվիրեր ամբողջ ազատ ժամանակը: Նա միշտ ընկերություն էր անում բակի տղաների հետ, նրանց հետ ապագա չեմպիոնը կատարելագործում էր վարպետությունը դաշտերում՝ գնդակ տշելով մինչև ուժասպառ լինելը: Դրա համար պատանին հաճախ էր վիճում հոր հետ, որը որդուն նախատում էր վնասված կոշիկների համար, սակայն սպորտի հանդեպ սերը միշտ հաղթում էր։
«Հայրս չէր ուզում լսել ֆուտբոլի մասին, նրանից ինձ հասնում էր… Բայց գնդակն ավելի ուժեղ գտնվեց», - ժպիտով հիշում էր Սիմոնյանը։
Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը Սիմոնյանը կատարեց «Դինամոյի» պատանեկան թիմում: Այդ ժամանակ Սուխումում հաճախ ընկերական հանդիպումներ էին անցկացվում այդտեղ եկող խաղացողների միջև, և տղան ոգևորությամբ հետևում էր մեծահասակ մարզիկների վարպետությանը՝ ջանասիրաբար հիշելով յուրաքանչյուր հնարք, որպեսզի հետո փորձի կրկնել:
Երիտասարդ ֆուտբոլիստի ջանքերը պարգևատրվեցին «Կռիլյա Սովետովի» դեմ խաղերում, որոնց ընթացքում Նիկիտան ընդհանուր առմամբ չորս գոլ խփեց մրցակիցների դարպասին, որոնք դարձան հաղթական: Հեռանկարային հարձակվողին նկատեցին մոսկովյան թիմի մարզիչները, առաջարկեցին տեղափոխվել։ Երիտասարդ խաղացողի համար դա շոկ էր. լինելով ի բնե ամաչկոտ՝ նա չէր էլ կարող մտածել, որ իրեն ուշադրություն կդարձնեն։ Բայց ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո տղային տարան մայրաքաղաք։

Հանդիպում Պելեի հետ

Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպումներից մեկի ժամանակ Սիմոնյանը հանդիպեց 17-ամյա Պելեի հետ, ում համար դա առաջին միջազգային ելույթն էր: Այն ժամանակ Պելեն գնդակ չխփեց և միշտ հիշում էր այդ հանդիպումը որպես դաս։
Սիմոնյանը կարիերան ավարտեց փառքի բարձունքում։ Արտասահմանյան լրատվամիջոցները նրան անվանեցին մոլորակի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը: Կարիերան ավարտելուց հետո նա գլխավորեց հարազատ «Սպարտակը» և երկու անգամ թիմը հասցրեց ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալների։ «Սպարտակի» խաղացող Յուրի Սյոմինը հիշում է, որ հենց Սիմոնյանն էր նկատել իրեն։
«Ինձ՝ 18-ամյա տղայիս, հենց նա հրավիրեց։ Թիմում ողջ մթնոլորտը կախված էր Նիկիտա Պավլովիչից։ Նա մարդ է, ով միավորեց բոլորին», - ասաց Սյոմինը։
«Սպարտակի» գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը Սիմոնյանին համարում է ոչ միայն մեծ մարզիկ, այլև մեծ մարդ։ «Համեստ, խելացի, իսկական առաջնորդ։ Դժվար պահին նա միշտ օգնության էր հասնում»։
Այսօր Նիկիտա Սիմոնյանը խորհրդային և համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ է, հավատարմության, արժանապատվության և խաղի հանդեպ սիրո խորհրդանիշ:
Ծննդյան օրվանից երկու օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկիտա Պավլովիչին շնորհել է Ռուսաստանի Աշխատանքի հերոսի կոչում՝ ռուսաստանյան ֆուտբոլի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև պետությանը մատուցած հատուկ ծառայությունների համար:
Լրահոս
0