https://arm.sputniknews.ru/20251123/israjeli-harvatsnery-cujc-en-talis-na-antesum-e-mijazgajin-banadzevery-libanani-nakhagah-96147705.html
Իսրայելի հարվածները ապացուցում են` այն անտեսում է միջազգային բանաձևերը. Լիբանանի նախագահ
Իսրայելի հարվածները ապացուցում են` այն անտեսում է միջազգային բանաձևերը. Լիբանանի նախագահ
Sputnik Արմենիա
Լիբանանի առաջնորդը վրդովված է Իսրայելի վարքագծով` մանավանդ որ հարվածը համընկել է երկրի Անկախության տոնի հետ։ 23.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-23T20:08+0400
2025-11-23T20:08+0400
2025-11-23T20:10+0400
իսրայել
լիբանան
նախագահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_0:0:1600:901_1920x0_80_0_0_b2a0dbbed1c7fd283f0e5dd6dc021469.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Բեյրութին հարվածելով՝ Իսրայելը ցույց տվեց, որ պատրաստ չէ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելուն, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի։ Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։Աունը նշել է, որ Լիբանանը գրեթե մեկ տարի է, ինչ պահպանում է հրադադարի համաձայնագիրը, և այսօր նա վերահաստատում է իր կոչը միջազգային հանրությանը՝ ստանձնելու պատասխանատվություն և վճռականորեն միջամտելու Լիբանանի և նրա ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու համար։«Սա անհրաժեշտ է կանխելու ցանկացած սրացում հետագայում, որը կարող է տարածաշրջանը կրկին լարվածության մեջ գցել, ինչպես նաև խուսափելու հետագա զոհերից», - նշել է Լիբանանի առաջնորդը։Հայտնել էինք, որ հարձակման է ենթարկվել ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքը։ Ենթադրաբար, թիրախը «Հեզբոլլահի» աշխատակազմի ղեկավարն էր, որը խմբավորման երկրորդ ամենաբարձր պաշտոնյան է։
իսրայել
լիբանան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84650949_148:0:1571:1067_1920x0_80_0_0_20af0ad17cef9442d7cb4a1eb99918ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, լիբանան, նախագահ
իսրայել, լիբանան, նախագահ
Իսրայելի հարվածները ապացուցում են` այն անտեսում է միջազգային բանաձևերը. Լիբանանի նախագահ
20:08 23.11.2025 (Թարմացված է: 20:10 23.11.2025) Լիբանանի առաջնորդը վրդովված է Իսրայելի վարքագծով` մանավանդ որ հարվածը համընկել է երկրի Անկախության տոնի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Բեյրութին հարվածելով՝ Իսրայելը ցույց տվեց, որ պատրաստ չէ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելուն, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը
հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի։ Լիբանանի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել։
«Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ այսօր կեսօրին Բեյրութի հարավում Իսրայելի հասցված հարվածը, որը համընկավ Անկախության տոնի հետ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Իսրայելը անտեսում է Լիբանանի վրա հարձակումները դադարեցնելու բազմաթիվ կոչերը, անտեսում է միջազգային բանաձևերը և մերժում է բոլոր առաջարկվող ջանքերն ու նախաձեռնությունները՝ ուղղված լարվածությունը դադարեցնելուն և կայունությունը վերականգնելուն ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ տարածաշրջանում», - ասվում է նախագահական պալատի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Աունը նշել է, որ Լիբանանը գրեթե մեկ տարի է, ինչ պահպանում է հրադադարի համաձայնագիրը, և այսօր նա վերահաստատում է իր կոչը միջազգային հանրությանը՝ ստանձնելու պատասխանատվություն և վճռականորեն միջամտելու Լիբանանի և նրա ժողովրդի դեմ ագրեսիան դադարեցնելու համար։
«Սա անհրաժեշտ է կանխելու ցանկացած սրացում հետագայում, որը կարող է տարածաշրջանը կրկին լարվածության մեջ գցել, ինչպես նաև խուսափելու հետագա զոհերից», - նշել է Լիբանանի առաջնորդը։
Հայտնել էինք, որ հարձակման է ենթարկվել ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքը։ Ենթադրաբար, թիրախը «Հեզբոլլահի» աշխատակազմի ղեկավարն էր, որը խմբավորման երկրորդ ամենաբարձր պաշտոնյան է։