https://arm.sputniknews.ru/20251123/israjeli-rou-n-harvatsel-en-bejruti-arvardzanum-gtnvvogh-bnakeli-tany-96146228.html
Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի տանը. 1 մարդ զոհվել է
Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի տանը. 1 մարդ զոհվել է
Sputnik Արմենիա
Երեկ նույնպես Լիբանանը ենթարկվել է իսրայելական հարձակման։ 23.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-23T18:25+0400
2025-11-23T18:25+0400
2025-11-23T18:27+0400
լիբանան
իսրայել
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147052_23:0:1235:682_1920x0_80_0_0_cb39cff1c3f56713dcb3556c351492f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական իրազեկ աղբյուրը:Իսրայելի հարձակման հետևանքով Բեյրութի արվարձանում 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։Նախօրեին իսրայելական օդուժը հարվածներ էր հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շրջաններին։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավիացիան 16 հարված է հասցրել մի քանի շրջանների, այդ թվում՝ Բեքաայի Շմեսթար լեռնային շրջանի ուղղությամբ:Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Около 20 человек ранены, ещё как минимум двое погибли в результате израильского удара по Бейруту
Sputnik Արմենիա
Около 20 человек ранены, ещё как минимум двое погибли в результате израильского удара по Бейруту
2025-11-23T18:25+0400
true
PT0M42S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/17/96147052_175:0:1084:682_1920x0_80_0_0_3be70aa59ef3b517066f49f59a62f9c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիբանան, իսրայել, հրթիռակոծություն, видео
լիբանան, իսրայել, հրթիռակոծություն, видео
Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածել են Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի տանը. 1 մարդ զոհվել է
18:25 23.11.2025 (Թարմացված է: 18:27 23.11.2025) Երեկ նույնպես Լիբանանը ենթարկվել է իսրայելական հարձակման։
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Իսրայելի մարտական ավիացիան հարձակվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տեղական իրազեկ աղբյուրը:
«Ալ-Արիդ փողոցում գտնվող բնակելի շենքն օդից ենթարկվել է թշնամու հարվածին»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Իսրայելի հարձակման հետևանքով Բեյրութի արվարձանում 1 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Նախօրեին իսրայելական օդուժը հարվածներ էր հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շրջաններին։ Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավիացիան 16 հարված է հասցրել մի քանի շրջանների, այդ թվում՝ Բեքաայի Շմեսթար լեռնային շրջանի ուղղությամբ:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում:
Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին նրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու համար: