00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ են փոքրիկները ժամանակից շուտ ծնվում, կամ անհաս բալիկների պայքարը հանուն կյանքի

Բաժանորդագրվել
Հայաստանում ամեն տարի 500-600 անհաս երեխա է ծնվում։ Ի՞նչ խնդիրներ կարող են լինել փոքրիկների հետ, և ովքեր են այն բժիշկները, որոնք ամեն օր ու ժամ պայքարում են անհաս փոքրիկների կյանքի համար։
Տարիներ առաջ ֆանտաստիկայի ժանրից էր թվում, որ 600-700 գրամ քաշով ծնված անհաս փոքրիկը կարող է ապրել։ Այսօր արդեն նման հրաշքներ ամեն ամիս են գրանցվում, անգամ ավելի քիչ կշռող փոքրիկներն են ապրում։ Աշխարհի ռեկորդը, օրինակ, ընդամենը 283 գրամ քաշով, 21 շաբաթական ժամկետում ծնված փոքրիկն է (լույս աշխարհ է եկել ԱՄՆ Այովա նահանգում այս տարվա ամռանը` խմբ․), որը նույնպես ապրել է։ Ամբողջ աշխարհում տարեկան մոտ 15 միլիոն անհաս երեխա է ծնվում (միջին հաշվարկով՝ ամեն 10-րդ երեխան), Հայաստանում՝ 500-600։
Մերի Մկրտչյանն իր 38-ամյակը «Շենգավիթ» ԲԿ-ում է դիմավորել, ավելի քան 1 ամիս առաջ նա 3-րդ անգամ մայրացավ` (եռյակով հղիությունը բնական ճանապարհով է եղել) 28 ու կես շաբաթական ժամկետում լույս աշխարհ բերելով միանգամից 3 որդի՝ 950 գրամ, 980 գրամ և 1200 գրամ քաշերով։ Ցավոք, որդիներից մեկը չապրեց, մյուս երկուսի կյանքի համար արդեն ավելի քան 5 շաբաթ է՝ պայքարում են բժիշկները։
© Sputnik / Aram NersesyanՄերի Մկրտչյանը
Мери Мкртчян - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
Մերի Մկրտչյանը
«Ամեն 3 ժամը մեկ կերակրում եմ իրենց, փոխում եմ տակդիրները, շոյում եմ, մայրական սեր եմ տալիս ու գալիս հիվանդասենյակ»,- ասում է Մերին։
Հավելում է՝ դեռ վախեր ունի, վտանգն ամբողջությամբ հետևում չէ, բայց լիահույս է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Գիտի՝ հիմա բժշկությունն այնքան է զարգացել, որ իր բալիկներն ապրելու հնարավորություն ունեն։

Նախկինում և հիմա

Նեոնատոլոգիան համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է՝ 100-120 տարվա պատմություն ունի, բայց շատ արագ է զարգանում։ «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը նշում է՝ մոտ 50 տարի առաջ անհաս ծնված երեխաների ապրելիությունը շուրջ 10 % էր։ Այսօր արդեն նրանց կեսն ապրում է։ Որոշ երկրներում այս ցուցանիշը մի քիչ ավելի բարձր է, որոշներում՝ մի քիչ ավելի ցածր։ Դա պայմանավորված է առողջապահության համակարգի զարգացվածությամբ, բժիշկների հմտություններով, նյութատեխնիկական հնարավորություններով։ Մեր երկիրը վերջին տարիներին այս ոլորտում, կարելի է ասել, թռիչքային զարգացում է ունեցել՝ լավ տեխնիկա, սարքավորումներ, դեղորայք, օժանդակող գործիքներ և այլն։
© Sputnik / Aram Nersesyan«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը
Врач-неонатолог МЦ Шенгавит Артур Джаназян - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
«Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանը
«Միևնույն է, գնում ես աշխարհի զարգացած երկրներ, ծնոտդ ընկնում է, բայց մեզ մոտ էլ մեծ առաջընթաց կա։ 10 տարի առաջ խորը անհաս երեխաների դեպքում ավելի շատ էինք կորուստներ ունենում, հիմա սարքավորումները մեզ թույլ են տալիս պայքարել նրանց կյանքի համար»,- ասում է Ջանազյանը, ում պրակտիկայում ամենափոքր քաշով ծնված փոքրիկը կշռել է 480 գրամ։

Ո՞ր երեխաներն են համարվում անհաս

Անհաս լինելը բնորոշվում է ոչ թե քաշով, այլ ժամկետով։ 37 շաբաթականից ցածր ժամկետում ծնված երեխաները համարվում են անհաս։ Կարող է լինել 38 շաբաթականում ծնված երեխա, որն ունենա, օրինակ, 2,2 կգ քաշ, բայց նա չի համարվում անհաս, իսկ 35 շաբաթականում ծնված երեխան, եթե անգամ կշռում է 3 կգ, համարվում է անհաս։

Ինչո՞ւ են երեխաները ժամանակից շուտ ծնվում

Վաղաժամ ծննդաբերությունների պատճառները շատ են, հիմնականում՝ վարակային գործոններ, բորբոքումներ, որոնք կարող են առաջացնել արգանդի վաղաժամ կծկումներ, պտղաջրերի վաղաժամ արտահոսք։ Պատճառ կարող են դառնալ նաև կնոջ օրգանիզմում հորմոնալ, անատոմիական փոփոխությունները։ Ամենահաճախ հանդիպող պատճառներից են բազմապտուղ հղիությունները, որոնց դեպքում վաղաժամ ծննդաբերության ռիսկը շատ ավելի մեծ է։ Ազդում են նաև շրջակա միջավայրը, սթրեսը, վատ սովորությունները՝ ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը։

Նեոնատոլոգիա․ քայլելով ածելիի շեղբի վրայով

Բժիշկ-նեոնատոլոգ Արթուր Ջանազյանն ասում է՝ նեոնատոլոգիան ամեն ժամ ու րոպե ածելիի շեղբի վրայով քայլելու մասին է։
«Խորը անհասության դեպքում խնդիրներ են լինում գրեթե բոլոր օրգան-համակարգերի հետ՝ շնչառական, մարսողական, միզասեռական, կենտրոնական նյարդային համակարգի, և այդ ամեն ինչի հետ մենք ստիպված ենք աշխատել։ 28 շաբաթական ժամկետից շուտ ծնված անհասների դեպքում մահացությունը շատ բարձր է, իրենց կեսից ավելին մահանում է՝ անկախ էն ամեն ինչից, ինչ մենք անում ենք իրենց կյանքը փրկելու համար»,- ասում է բժիշկը։
Ասում է՝ անհաս փոքրիկների դեպքում ոչ միայն բժշկական գործիքներն են հատուկ, այլև պայմանները։ Լռություն, ոչ ուժեղ լույս․․․ ցանկացած արտաքին գրգիռ կարող է խանգարել փոքրիկներին, ճնշման տատանումներ առաջացնել, ընդհուպ մինչև ներգանգային արյունազեղումներ։
«Թվացյալ ինչ-որ շատ պուճուր բանից, միջամտությունից իրենց մոտ ռեալ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Իրենց կերակրումն է շատ դժվար, շնչառական օժանդակությունը․ մի կողմից՝ օժանդակելով վնասում ես թոքերը, մյուս կողմից՝ չօժանդակես, իրենք ուղղակի չեն ապրի․․․»,- ասում է նա։
Անհաս ծնված փոքրիկը միջինում կարող է 2,5-3,5 ամիս մնալ նեոնատոլոգիայի բաժանմունքում։ Այս ժամանակահատվածում ամուր կապ է ձևավորվում ոչ միայն բժշկի ու փոքրիկ պացիենտի, այլև նրա ծնողների հետ։ Ընկերանում են, շատերի հետ շփումն անգամ հիվանդանոցի պատերից դուրս է շարունակվում։
© Sputnik / Aram Nersesyan«Շենգավիթ» ԲԿ
Отдел реанимации и интенсивной терапии новорожденных МЦ Шенгавит - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
«Շենգավիթ» ԲԿ
Ու թեպետ նեոնատոլոգի գործն աշխարհի ամենաբարի, նուրբ աշխատանքներից է, բայց նաև ծայրահեղ սթրեսային․ գնում ես տուն, բայց ուշք ու միտքդ այնտեղ է՝ ինկուբատորի մեջ, որտեղ փոքրիկն իր մի քանի հարյուր գրամով պայքարում է հանուն կյանքի։
«Ես հիշում եմ իմ առաջին կորուստը։ Մեր երիտասարդ բժիշկներից մեկի հետ էի, նոր էինք ընդունվել աշխատանքը։ Չէինք կարողանում դադարեցնել վերակենդանացման միջոցառումները, ուղղակի չէինք կարողանում, մեր բաժնի վարիչն ուժով քաշեց մեզ, ասաց՝ «հերիք է, էլ հետ չեք բերի»։ Հետո երկար ժամանակ այդ ամենը մտքիցս դուրս չէր գալիս․․․ Ամեն կորուստից հետո սկսում ես անալիզ անել՝ ինչ սխալներ, բացթողումներ, թերացումներ ես ունեցել։ Դժվար է շատ, 20-25 օր պայքարում ես, ու հանկարծ կարող է այդքանից հետո փոքրիկի վիճակը վատանա։ Դա ռեալ տրավմա է քեզ համար, գնում ես տուն, ոչ մեկի հետ չես ուզում խոսել։ Արդեն դեմքիդ արտահայտությունից գիտեն, որ ավելի լավ է՝ քեզ հարց չտան այդ օրը»,- պատմում է բժիշկը։
Բժիշկ-նեոնատոլոգ Մելինե Պողոսյանը հավելում է՝ սա զուտ աշխատանք չէ, էմոցիա է, ապրում, երբ գործ ունես երբեմն բռի մեջ տեղավորվող փոքրիկի հետ։
© Sputnik / Aram NersesyanԲժիշկ-նեոնատոլոգ Մելինե Պողոսյանը
Врач-неонатолог МЦ Шенгавит Мелине Погосян - Sputnik Արմենիա, 1920, 21.11.2025
Բժիշկ-նեոնատոլոգ Մելինե Պողոսյանը
«Խոսում ենք նրանց հետ, գովում ենք՝ «իմ աղջիկ», «իմ տղա», այս ձևով ենք դիմում իրենց։ Բալիկներ կան, որոնց հետ շատ մեծ կապվածություն է ձևավորվում, տուն ճանապարհելիս հուզվում ենք և այլն»,- պատմում է բժշկուհին։
Ասում է՝ հնարավոր է, որ անհաս ծնված երեխան հետագայում որևէ խնդիր չունենա։ Շատերի դեպքում, սակայն, դուրս գրվելուց հետո մեծ ու փոքր խնդիրներ կարող են առաջանալ, որոնց մեծամասնությունը, բարեբախտաբար, այսօր լուծելի է, եթե ճիշտ ժամանակին ախտորոշվի ու բուժվի։
Ինչ վերաբերում է այն ժողովրդական պնդումներին, թե փոքր քաշով ծնված երեխան հետո ավելի արագ է մեծանում, զարգանում, բժշկուհին ասում է՝ նման բան կա, բայց դա ոչ բոլորի մոտ է լինում` պայմանավորված է գենետիկայով, սնուցմամբ, շրջակա միջավայրով և այլն։ Եթե արագ աճի տեմպը կա, հիմնականում փոքրիկի կյանքի առաջին 2 տարիներին է վերաբերում, դրանից հետո, այսպես ասած, հավասարվում է իր տարեկիցներին, և աճի տեմպը նորմալանում է։
Լրահոս
0