https://arm.sputniknews.ru/20251120/rd-n-teghekatvutjun-e-khndrel-erevan-rus-lragrvoghi-mutqy-merzhelu-pattsharneri-masin-agn-96056873.html
ՌԴ-ն տեղեկատվություն է խնդրել Երևան ռուս լրագրողի մուտքը մերժելու պատճառների մասին. ԱԳՆ
ՌԴ-ն տեղեկատվություն է խնդրել Երևան ռուս լրագրողի մուտքը մերժելու պատճառների մասին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ-ն Երևանում իր դեսպանատան միջոցով տեղեկություն է խնդրել այդ որոշման մասին։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T19:18+0400
2025-11-20T19:18+0400
2025-11-20T19:20+0400
մարիա զախարովա
հայաստան
դմիտրի սելեզնյով
լրագրող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96054047_0:0:1223:688_1920x0_80_0_0_d1a1c04109be54d774a9508564f5dc56.jpg
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրող Դմիտրի Սելեզնևի համար Հայաստան մուտք գործելու արգելքը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սելեզնյովին, որն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել Հայաստան, թույլ չեն տվել երկիր մտնել:Զախարովան հիշեցրել է որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իշխանության է եկել խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, թափանցիկության համար պայքարի ալիքի վրա:Հայտնի է, որ 2020 թվականին Սելեզնյովը ռեպորտաժներ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Զախարովայի խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, թե նա ինչն է սխալ արել։«Երևանում մեր դեսպանատան գծով մենք տեղեկություն ենք խնդրել այդ որոշման վերաբերյալ և հուսով ենք, որ դա կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ։ Որովհետև դա չէր տեղավորվի հանրապետության, որպես իրավական, ժողովրդավարական պետության՝ Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող կերպարի մեջ։ Մամուլի ազատությունը, ինչպես հայտնի է, ցանկացած ժողովրդավարության անսասան սկզբունքներից է»,-ասել է Զախարովան։Հիշեցնենք, որ Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Захарова - о запрете на въезд в Армению российскому военкору Дмитрию Селезневу
Sputnik Արմենիա
Захарова - о запрете на въезд в Армению российскому военкору Дмитрию Селезневу
2025-11-20T19:18+0400
true
PT1M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96054047_89:0:1006:688_1920x0_80_0_0_7272a8e71dad6423df07c4b0a445be91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, հայաստան, դմիտրի սելեզնյով, լրագրող, видео
մարիա զախարովա, հայաստան, դմիտրի սելեզնյով, լրագրող, видео
ՌԴ-ն տեղեկատվություն է խնդրել Երևան ռուս լրագրողի մուտքը մերժելու պատճառների մասին. ԱԳՆ
19:18 20.11.2025 (Թարմացված է: 19:20 20.11.2025) Ռուսաստանի ԱԳՆ-ն Երևանում իր դեսպանատան միջոցով տեղեկություն է խնդրել այդ որոշման մասին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրագրող Դմիտրի Սելեզնևի համար Հայաստան մուտք գործելու արգելքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սելեզնյովին, որն ընտանիքի հետ հանգստի էր մեկնել Հայաստան,
թույլ չեն տվել երկիր մտնել:
Զախարովան հիշեցրել է որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն իշխանության է եկել խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, թափանցիկության համար պայքարի ալիքի վրա:
«Եվ տեսեք, թե ուր է հասել։ Այո, իսկապես մենք ուշադրություն ենք դարձրել, որ Դմիտրի Սելեզնյովին արգելել են մուտք գործել Հայաստան։ Մտահոգիչ է այն փաստը, որ տեղեկություններ չկան, թե երբ է լրանում սահմանափակումների ժամկետը, և թե արդյոք լրագրողը մեղադրվում է հանրապետության տարածքում որևէ հանցագործության մեջ, արդյոք նա կարող է հույս ունենալ, որ արգելքը կվերացվի»,-ասել է ռուս դիվանագետը։
Հայտնի է, որ 2020 թվականին Սելեզնյովը ռեպորտաժներ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։ Զախարովայի խոսքով՝ միանգամայն անհասկանալի է, թե նա ինչն է սխալ արել։
«Երևանում մեր դեսպանատան գծով մենք տեղեկություն ենք խնդրել այդ որոշման վերաբերյալ և հուսով ենք, որ դա կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ։ Որովհետև դա չէր տեղավորվի հանրապետության, որպես իրավական, ժողովրդավարական պետության՝ Հայաստանի իշխանությունների կողմից առաջ մղվող կերպարի մեջ։ Մամուլի ազատությունը, ինչպես հայտնի է, ցանկացած ժողովրդավարության անսասան սկզբունքներից է»,-ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ աշխատել որպես ռազմական թղթակից և պարբերաբար այցելել է Հայաստան՝ քաղաքական իրադարձությունները լուսաբանելու։