https://arm.sputniknews.ru/20251115/3-zham-pahel-en-zvartnvocum-seleznjvovy-patmel-e-inchpes-iren-tujl-chen-tvel-mtnel-erevan-95862641.html
3 ժամ պահել են «Զվարթնոցում». Սելեզնյովը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան
3 ժամ պահել են «Զվարթնոցում». Սելեզնյովը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան
Sputnik Արմենիա
Դմիտրի Սելեզնյովը, որը ռեպորտաժներ է արել 44-օրյա պատերազմի ժամանակ և այստեղ շատ ընկերներ ունի, նեղսրտել է ՀՀ ԱԱԾ-ի որոշումից։ 15.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-15T09:37+0400
2025-11-15T09:37+0400
2025-11-15T09:42+0400
հայաստան
դմիտրի սելեզնյով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0f/95861645_0:0:901:506_1920x0_80_0_0_32a15e5baa24e9549af90772018ea314.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «WarGonzo» նախագծի թղթակից Դմիտրի Սելեզնյովին շուրջ 3 ժամ պահել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։ Նա այդ մասին պատմեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Երեկ տեղեկացրել էինք, որ Սելեզնյովն ընտանիքի հետ հանգստանալու է եկել Հայաստան, բայց նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր:Նրա խոսքով` մասնագիտական գործունեության մասին հարցերից հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և հայտնել, որ նրա մուտքն արգելված է:«Տպավորություն էր, որ սահմանապահներն ընդհանրապես կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման», - ասաց նա:Սելեզնյովը խնդրել է իրեն որևէ թուղթ տալ՝ որպես մերժման հիմնավորում, բայց ոչինչ չի ստացել։ Լրագրողին պետք է նույն ավիաընկերության չվերթով հետ ուղարկեին այսօր առավոտյան, բայց նա Սանկտ Պետերբուրգի մոտակա չվերթի տոմս է գնել ու մեկնել Հայաստանից։Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար Հայաստան է այցելել քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0f/95861645_33:0:708:506_1920x0_80_0_0_85a3dded09c71bd597dcaa55fa32a5fd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դմիտրի սելեզնյով
հայաստան, դմիտրի սելեզնյով
3 ժամ պահել են «Զվարթնոցում». Սելեզնյովը պատմել է` ինչպես իրեն թույլ չեն տվել մտնել Երևան
09:37 15.11.2025 (Թարմացված է: 09:42 15.11.2025) Դմիտրի Սելեզնյովը, որը ռեպորտաժներ է արել 44-օրյա պատերազմի ժամանակ և այստեղ շատ ընկերներ ունի, նեղսրտել է ՀՀ ԱԱԾ-ի որոշումից։
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. «WarGonzo» նախագծի թղթակից Դմիտրի Սելեզնյովին շուրջ 3 ժամ պահել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցակետում։ Նա այդ մասին պատմեց
Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Երեկ
տեղեկացրել էինք, որ Սելեզնյովն ընտանիքի հետ հանգստանալու է եկել Հայաստան, բայց նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր:
«Ցերեկը Երևան եկա ընտանիքիս հետ, ինձ հետ էին կինս ու որդիս։ Տղաս արձակուրդ ուներ, որոշեցինք այդ ընթացքում գալ Հայաստան, քանի որ հարազատներս երբեք այս երկրում չէին եղել` ի տարբերություն ինձ։ Նրանք անցան սահմանային անցակետը, իսկ ինձ կանգնեցրին, հետո տարան աշխատասենյակ և սկսեցին հավելյալ հարցեր տալ։ Ես բոլոր հարցերին պատասխանեցի. թաքցնելու բան չունեի», - պատմեց թղթակիցը։
Նրա խոսքով` մասնագիտական գործունեության մասին հարցերից հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և հայտնել, որ նրա մուտքն արգելված է:
«Տպավորություն էր, որ սահմանապահներն ընդհանրապես կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման», - ասաց նա:
Սելեզնյովը խնդրել է իրեն որևէ թուղթ տալ՝ որպես մերժման հիմնավորում, բայց ոչինչ չի ստացել։ Լրագրողին պետք է նույն ավիաընկերության չվերթով հետ ուղարկեին այսօր առավոտյան, բայց նա Սանկտ Պետերբուրգի մոտակա չվերթի տոմս է գնել ու մեկնել Հայաստանից։
«Անկեղծ ասած, ցավալի է ոչ թե այն, որ արձակուրդը փչացավ, այլ որ ես այդքան բան եմ տվել Հայաստանին և միշտ իմ գրառումներում հայամետ դիրքորոշում եմ ունեցել հակամարտության վերաբերյալ, արդյունքում` այսպիսի վերաբերմունք։ Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ։ Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, բայց, որքան հասկանում եմ, ինձ այժմ արգելված է մուտք գործել Հայաստան», - ասաց նա։
Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար Հայաստան է այցելել քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։