00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ դատարանը 2024 թվականին քննել է 23 գործ, դիմումների քանակը ռեկորդային է

© SputnikԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնով
ԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնով - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2025
ԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնով
Բաժանորդագրվել
ԵԱՏՄ դատարանի նախագահը մտահոգություն է հայտնել միության իրավական համակարգի և գործունեության վերաբերյալ հասարակության ոչ բավարար տեղեկացվածության կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարան դիմումների թիվը շարունակում է ավելանալ։ ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովն այսօր լրագրողներին ասել է, որ անցած տարի գրանցվել է 23 գործ:
«Մենք դիտարկում ենք միությունում իրավական համակարգի ներկա վիճակը, ինչպես են կիրառվում դատարանի ակտերը, ինչ արդյունք են տալիս, ովքեր են դիմում դատարան։ Տարեցտարի պատկերը տարբերվում է։ Անցյալ տարի մենք գրեթե ռեկորդային ցուցանիշ ունեցանք։ Եղել է 23 գործ, ինչը միջազգային դատարանի համար շատ է», - ասել է Դրոնովը, որը մասնակցում է Մինսկում ընթացող «ԵԱՏՄ տարածքում իրավունքի գերակայության ապահովումը» ԵԱՏՄ դատարանի միջազգային խորհրդաժողովին։
Նրա խոսքով՝ դիմումների կառուցվածքը փոփոխությունների է ենթարկվում։ Դրոնովը նշել է, որ այս տարի տրանսպորտային քաղաքականության հետ կապված՝ երկու հատկապես հետաքրքիր հարցում է ստացվել: Դիտարկվել են նաև միության միջազգային աշխատակիցների կարգավիճակին վերաբերող հարցեր և մրցակցության հետ կապված մի քանի գործ: ԵԱՏՄ դատարանի նախագահը մտահոգություն է հայտնել միության իրավական համակարգի և գործունեության վերաբերյալ հասարակության ոչ բավարար տեղեկացվածության կապակցությամբ, թեև ԵԱՏՄ-ն գործում է արդեն 10 տարի:
Դրա հետ մեկտեղ, ԱՊՀ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն ընդգծել է, որ ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն պետք է ուժեղացնեն համագործակցությունը, մասնավորապես իրավական ոլորտում:
«Նման նպատակներ ունեցող մի քանի ինտեգրացիոն միավորումների գործունեության պայմաններում իրավունքի գերակայության ապահովման խնդիրն ավելի համալիր է դառնում, ինչն էլ այսօր նկատվում է ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում տնտեսական հարաբերությունների կառուցման օրինակով», - նշել է Պետրիշենկոն։
Նրա խոսքով՝ ԱՊՀ-ն համագործակցություն է ապահովում ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար, իրավապահ, ռազմական և այլ ոլորտներում: ԵԱՏՄ-ն ավելի խորը և արագ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միավորում է:
Նա հավելել է, որ տնտեսական փոխգործակցության ոլորտում ԱՊՀ իրավական բազան ներառում է տարբեր ուղղություններով ավելի քան 250 միջազգային պայմանագրեր, և ակտիվորեն մշակվում են համաձայնագրերի նոր նախագծեր: Այս աշխատանքում կարևոր է ձգտել ԱՊՀ երկրների միջև խոչընդոտների առավելագույն կրճատմանը՝ անկախ ԵԱՏՄ-ին նրանց մասնակցությունից։
Պետրիշենկոն վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերը կհանգեցնեն ակնկալվող դրական արդյունքներին, քանի որ ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն ակնհայտ են, իսկ փոխգործակցությունը պահպանվում է բարձր մակարդակով:
Լրահոս
0