https://arm.sputniknews.ru/20251120/davit-galstjani-tnajin-kalanqy-veracvec-96049526.html
Դավիթ Գալստյանի տնային կալանքը վերացվեց
Դավիթ Գալստյանի տնային կալանքը վերացվեց
Sputnik Արմենիա
Դավիթ Գալստյանի գործատուն խոստացել է ազատ արձակվելու դեպքում նրան վերականգնել աշխատանքի։ 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T17:14+0400
2025-11-20T17:14+0400
2025-11-20T17:45+0400
դավիթ գալստյան
արցախ
պատգամավոր
սրբազան պայքար
պաշտպան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1f/76500633_0:0:1600:901_1920x0_80_0_0_7a373313d691f9cba26cb77302bd0317.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի (անցնում է «Սրբազան պայքարի» գործով) խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Սլավիկ Պողոսյանի միջնորդությունը։Ինչպես հայտնի է, Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր հունիսի 25–ից։ Օգոստոսի 22–ին նրա կալանքի ժամկետը երկարացվեց, իսկ հոկտեմբերի 9–ին խափանման միջոցը փոխվեց. նշանակվեց տնային կալանք, գրավ՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելք։Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստի ժամանակ ևս մեկ անգամ հերքեց մեղադրանքը, թե ինքը պայթուցիկներ է ձեռք բերել` ասելով, որ իր ձեռք բերած միակ կրակային առարկան կրակայրիչն է։Մինչ այս փաստաբան Սլավիկ Պողոսյանը դատարանին միջնորդություն ներկայացնելիս հիշեցրել էր, որ Դավիթ Գալստյանն Արցախից բռնի տեղահանված անձ է, տեղահանման հետևանքով անձի սոցիալական պայմանների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։«Տնային կալանքի պահպանումը խնդիր է նրա համար, քանի որ նա զրկվել է աշխատանքից, իսկ աշխատանքից ազատման հիմքում գրված է` քանի որ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը, ազատվում է աշխատանքից։ Սակայն գործատուն պատրաստ է վերականգնել նրա աշխատանքը, եթե փոխվի խափանման միջոցը»,– ասաց փաստաբան Սլավիկ Պողոսյանը։Փաստաբանը տեղեկացրեց, որ Դավիթ Գալստյանի խնամքի տակ են գտնվում նրա 2 ուսանող և մեկ դպրոցական երեխաները, առողջական խնդիրներ ունեցող ծնողները։ Հայրը 3–րդ կարգի հաշմանդամություն ունի։ Սլավիկ Պողոսյանը հավելեց, որ Դավիթ Գալստյանը նույնպես առողջական խնդիրներ ունի։Հավելենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։Կդատեք պատվերով` մի օր էլ ձեզ կդատեն․ ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/05/1f/76500633_180:0:1600:1065_1920x0_80_0_0_31f5d8026c008efaa666734fdc8070cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ գալստյան, արցախ, պատգամավոր, սրբազան պայքար, պաշտպան
դավիթ գալստյան, արցախ, պատգամավոր, սրբազան պայքար, պաշտպան
Դավիթ Գալստյանի տնային կալանքը վերացվեց
17:14 20.11.2025 (Թարմացված է: 17:45 20.11.2025) Դավիթ Գալստյանի գործատուն խոստացել է ազատ արձակվելու դեպքում նրան վերականգնել աշխատանքի։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի (անցնում է «Սրբազան պայքարի» գործով) խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպան Սլավիկ Պողոսյանի միջնորդությունը։
Ինչպես հայտնի է, Դավիթ Գալստյանը կալանքի տակ էր հունիսի 25–ից։ Օգոստոսի 22–ին նրա
կալանքի ժամկետը երկարացվեց, իսկ հոկտեմբերի 9–ին
խափանման միջոցը փոխվեց. նշանակվեց տնային կալանք, գրավ՝ 5 մլն դրամի չափով և բացակայելու արգելք։
Դավիթ Գալստյանն այսօրվա դատական նիստի ժամանակ ևս մեկ անգամ հերքեց մեղադրանքը, թե ինքը պայթուցիկներ է ձեռք բերել` ասելով, որ իր ձեռք բերած միակ կրակային առարկան կրակայրիչն է։
«Տեսել եմ 2 պատերազմ, 2 բլոկադա, 2 տեղահանում, ունեզրկվել եմ, իսկ հիմա էլ ազատազրկված եմ։ Այն, ինչի միջով անցել ենք ես ու իմ ընտանիքը, չեմ ցանկանա, որ տեսնի մեղադրող կողմը կամ որևէ այլ մեկը։ Կան շատ խնդիրներ, որոնց չեմ կարողանում լուծում տալ կալանքի տակ գտնվելով։ Եթե սա պատիժ է այն բանի համար, որ որպես արցախցի որոշակի հավաքների եմ մասնակցել, հանդիպումներ եմ ունեցել արցախցիների հետ, դա զուտ ցանկություն չի եղել, ես ԱԺ պատգամավոր եմ, ու դա իմ պարտականությունն է, այսինքն` մեղադրյալի աթոռին եմ իմ պարտականությունները կատարելու համար»,– ասաց Դավիթ Գալստյանը։
Մինչ այս փաստաբան Սլավիկ Պողոսյանը դատարանին միջնորդություն ներկայացնելիս հիշեցրել էր, որ Դավիթ Գալստյանն Արցախից բռնի տեղահանված անձ է, տեղահանման հետևանքով անձի սոցիալական պայմանների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել։
«Տնային կալանքի պահպանումը խնդիր է նրա համար, քանի որ նա զրկվել է աշխատանքից, իսկ աշխատանքից ազատման հիմքում գրված է` քանի որ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը, ազատվում է աշխատանքից։ Սակայն գործատուն պատրաստ է վերականգնել նրա աշխատանքը, եթե փոխվի խափանման միջոցը»,– ասաց փաստաբան Սլավիկ Պողոսյանը։
Փաստաբանը տեղեկացրեց, որ Դավիթ Գալստյանի խնամքի տակ են գտնվում նրա 2 ուսանող և մեկ դպրոցական երեխաները, առողջական խնդիրներ ունեցող ծնողները։ Հայրը 3–րդ կարգի հաշմանդամություն ունի։ Սլավիկ Պողոսյանը հավելեց, որ Դավիթ Գալստյանը նույնպես առողջական խնդիրներ ունի։
«Մենք պարբերաբար դիմել ենք Ձեզ, որ թույլտվություն տաք համապատասխան հետազոտություններ անցնելու համար։ Դավիթ Գալստյանի շուրջ առաջացած իրավիճակը նաև վերջինիս վրա հոգեբանական ազդեցություն է թողել, և համապատասխան մասնագետից տեղեկանք կա, որ յուրաքանչյուր երեքշաբթի պետք է հոգեբանական սեանսների մասնակցի»,– հավելեց փաստաբանը։
Հավելենք, որ ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։