00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանքը երկարաձգվեց

© SputnikԴավիթ Գալստյանը Sputnik Արմենիայում
Դավիթ Գալստյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2025
Դավիթ Գալստյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դավիթ Գալստյանը դիմեց դատարանին՝ նշելով, որ իր նկատմամբ խափանման միջոցը որոշելիս դատավորը հաշվի առնի, որ ինքը պետք է կարողանա աշխատել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար, ուստի տնային կալանքն իր համար անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik․ «Սրբազան պայքարի» գործով անցնող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգվեց։ Նման որոշում կայացրեց այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մինչ այդ Գալստյանն ու իր պաշտպանը նշում էին, որ Դավիթ Գալստյանը՝ որպես Արցախի պատգամավոր, արցախցիների սոցիալական կարիքների մասին բարձրաձայնելու համար մասնակցել է տարբեր հավաքների, ունեցել է տարբեր հանդիպումներ, բայց ահաբեկչություն իրականացնելու կամ իշխանություն զավթելու մտադրություն երբևէ չի ունեցել։
«Պատվարժան դատարան, այս գործի պատվիրատուներն էս մարդուց հայրենիք են խլել, հիմա էլ ուզում են, որ Ձեր ձեռքերով ազատությունը խլեն։ Սա վաղուց արդեն իրավական քննարկումների հարց չէ, սա պարզ ընտրության հարց է։ Դուք Ձեզ ուզու՞մ եք տեսնել այդ մարսկանց շարքում, թե ոչ»,- դիմելով դատավոր Ֆարխոյանին՝ ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Դատավոր Ֆարխոյանը նախազգուշացրեց՝ հետայսու եթե որևէ մեկը նման արտահայտություններ ասի դատարանի հասցեին, դրանք կդիտվեն որպես վիրավորական՝ դրանից բխող հետևանքներով։
Դավիթ Գալստյանը դիմեց դատարանին՝ նշելով, որ իր նկատմամբ խափանման միջոցը որոշելիս դատավորը հաշվի առնի, որ ինքը պետք է կարողանա աշխատել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար, ուստի տնային կալանքն իր համար անընդունելի է։
«Ինչ վերաբերում է պայթուցիկներին և այլն, ես համոզված եմ, որ մեղադրող կողմը երեխայի ծնունդի ու Ամանորի հրավառություն է անում, իսկ մեր տանը 2020 թվականից մինչև հիմա անգամ տոնածառ չենք զարդարում, քանի որ երեխաներիս քեռին անհետ կորած է։ Իմ վերջին գնած պայթուցիկը կրակայրիչն է, եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ին դատարանի որոշմամբ 3-ամսով երկարաձգվեց Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը, հաջորդ օրը` Բագրատ սրբազանի, Վահագն Չախալյանի, Արթուր Սարգսյանի, Արման Իսրայելյանի և Արսեն Ղազարյանի կալանքի ժամկետը։
44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկ Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։ Նրան թույլատրվեց նաև շաբաթական առնվազն 2 անգամ Պրոբացիայի ծառայության կամ ոստիկանության ուղեկցությամբ այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այսօր դատարանը որոշեց 3 ամսով երկարաձգել նաև գործարար Տիգրան Գալստյանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդի՝ Կարո Օկումուշյանի, ակտիվիստներ Մովսես Շարբաթյանի և Տիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը։ «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Կդատեք պատվերով` մի օր էլ ձեզ կդատեն․ ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Լրահոս
0