00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:59
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արա Ռոստոմյանն ազատ կարձակվի

© Sputnik / Aram NersesyanԱրա Ռոստոմյան
Արա Ռոստոմյան - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2025
Բաժանորդագրվել
Դատավոր Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի տնային կալանքի ժամկետը չի երկարաձգվի։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց հանրային դատախազի ներկայացրած միջնորդությունը՝ ևս 3 ամսով երկարաձգել Ռոստոմյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը։
Պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդեց տնային կալանքի փոխարեն կիրառել բացակայելու արգելքը։ Նշեց՝ Ռոստոմյանն օգոստոսի 26-ից՝ տնային կալանքի մեջ գտնվելով դատարանի թույլտվությամբ ամեն շաբաթ այցելել է «Եռաբլուր»՝ ընդ որում առանց ոստիկանների ուղեկցության, սակայն դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Ուստի որևէ պատճառ չկա Ռոստոմյանի նկատմամբ շարունակել տնային կալանքը։
Դատարանը որոշեց Ռոստոմյանի նկատմամբ սահմանել բացակայելու արգելք և վարչական հսկողություն, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 25-ից, այսինքն՝ Ռոստոմյանի նկատմամբ ավելի վաղ կիրառված տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո։
«Վերջինս պարտավոր է չփոխել իր բնակության վայրը՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության, յուրաքանչյուր օրը՝ 21։00-ից մինչև առավոտյան 8։00 չլքել բնակության տարածքը և շաբաթը մեկ անգամ գրանցվել պրոբացիայի ծառայությունում։ Դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ նախորդ դատական նիստերում արձանագրված տնային կալանքի հիմքերը նվազել են, խոչընդոտելու հանգամանքն է առկա, դատարանի կողմից մատնանշված խափանման միջոցները կարող են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը»,- նշեց դատավոր Ֆարխոյանը։
Դատարանը նաև արգելեց Ռոստոմյանին մարդաշատ վայրեր այցելել։
Հիշեցնենք` Արա Ռոստոմյանը ևս անցնում է Բագրատ սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Լրահոս
0