https://arm.sputniknews.ru/20251120/talini-surb-astvatsatsin-ekeghecum-miasnakan-aghvotq-er-kalanavvorvats-hvogevvorakanneri-hamar-96065898.html
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք էր կալանավորված հոգևորականների համար
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք էր կալանավորված հոգևորականների համար
Sputnik Արմենիա
Հաջորդ միասնական աղոթքը կկարդան Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում: 20.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-20T20:59+0400
2025-11-20T20:59+0400
2025-11-20T21:00+0400
տեսանյութեր
աղոթք
թալին
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96061924_12:0:1237:689_1920x0_80_0_0_f1e3522e4ada8bc11bb66a0d5fe9ac23.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Այս հինգշաբթի միասնական աղոթքն ու ժամերգությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր։ Աղոթքը նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։Միասնական աղոթքից հետո իր խոսքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը ասաց, որ պետք է հավատքով ու հոգով սպսել, որ մի օր այս ժամերգությունը կկատարվի սրբազան հոր (նկատի ունի անազատության մեջ գտնվող Արգածոտնի թեմի առաջնորդին) աղոթքով։Մեր թղթակիցը տեղից հայտնում է, որ միասնական աղոթքից անմիջապես առաջ եկեղեցի է եկել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, նա մոմ է վառել և արագ հեռացել։Նշենք, որ անցած հինգշաբթի միասնական աղոթքը տեղի էր ունեցել Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը։
թալին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Совместная молитва за арестованных священнослужителей в церкви Св. Богородицы в Талине
Sputnik Արմենիա
Совместная молитва за арестованных священнослужителей в церкви Св. Богородицы в Талине
2025-11-20T20:59+0400
true
PT1M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/14/96061924_165:0:1084:689_1920x0_80_0_0_8cf2baaefa35ef6d7cc55eeb538d0545.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, աղոթք, թալին, հայ առաքելական եկեղեցի
տեսանյութեր, видео, աղոթք, թալին, հայ առաքելական եկեղեցի
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք էր կալանավորված հոգևորականների համար
20:59 20.11.2025 (Թարմացված է: 21:00 20.11.2025) Հաջորդ միասնական աղոթքը կկարդան Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Այս հինգշաբթի միասնական աղոթքն ու ժամերգությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում էր։ Աղոթքը նվիրված էր կալանավորված հոգևորականներին ու մյուս քաղբանտարկյալներին։
Միասնական աղոթքից հետո իր խոսքում Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հայկ Սահակյանը ասաց, որ պետք է հավատքով ու հոգով սպսել, որ մի օր այս ժամերգությունը կկատարվի սրբազան հոր (նկատի ունի անազատության մեջ գտնվող Արգածոտնի թեմի առաջնորդին) աղոթքով։
«Խնդրում եմ հիշեք՝ գիշերին հաջորդում է այգաբացը։ Ես ուզենամ, թե ոչ, ինչ-որ մեկն ուզենա կամ չուզենա, կապ չունի, այգաբացը Աստծո կամքն է, և այգաբացը լինելու է, ի փառս, ի շինություն մեր ազգին, մեր հայրենիքին և մեր եկեղեցուն»։
Մեր թղթակիցը տեղից հայտնում է, որ միասնական աղոթքից անմիջապես առաջ եկեղեցի է եկել Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, նա մոմ է վառել և արագ հեռացել։
Նշենք, որ անցած հինգշաբթի միասնական աղոթքը տեղի էր ունեցել Տեղեր գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես
կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ
Մկրտիչ սրբազանը։