https://arm.sputniknews.ru/20251119/zelensku-het-handipumic-hetvo-erdvoghany-khvosel-e-banakcutjunneri-versksman-masin-96018604.html
Զելենսկու հետ հանդիպումից հետո Էրդողանը խոսել է բանակցությունների վերսկսման մասին
Զելենսկու հետ հանդիպումից հետո Էրդողանը խոսել է բանակցությունների վերսկսման մասին
Sputnik Արմենիա
Էրդողանը կարևորել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ աշխատանքը Ուկրաինայի հարցով: 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T21:33+0400
2025-11-19T21:33+0400
2025-11-19T22:32+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր զելենսկի
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
բանակցություն
թուրքիա
ստամբուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96015800_0:186:1500:1030_1920x0_80_0_0_5af15b51bd839809a5c15fc74357e1e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման կարևորությունը:Սյսօր Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը նաև հայտարարել է Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի կարևորության մասին:«Մենք, նախևառաջ, պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարը և ճանապարհ կբացեն դեպի արդար և կայուն խաղաղություն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ գործընթացին մեր դաշնակցի՝ ԱՄՆ-ի մասնակցությանը», - բանակցություններից հետո ասել է Թուրքիայի նախագահը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հրաժարվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հետ հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիա մեկնել:Կոռուպցիոն սկանդալը Կիևում ցնցում է Զելենսկու «խաղաթղթե տնակը»Այնուամենայնիվ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ուիտկոֆը առանցքային դեր է խաղում Ուկրաինայում պատերազմի կարգավորման ծրագրի մշակման գործում, որի վրա խիստ գաղտնիության պայմաններում աշխատում է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ խորհրդակցելով Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:«28 կետանոց փաստաթուղթը մշակվում է այն ոգով, որը Թրամփն օգտագործել է Գազայի հատվածում համաձայնության հասնելու համար», - ասվում է Axios-ի հրապարակման մեջ:Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ակտիվացնել բանակցային գործընթացը և վերսկսել գերիների փոխանակումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, լրագրողներին ասել է, որ Թուրքիայում շփումները դեռևս իրականացվում են առանց Ռուսաստանի մասնակցության, և Մոսկվան Կիևից չի ստացել բանակցությունները վերսկսելու մտադրության մասին տեղեկատվություն:Եվրոպայում նախազգուշացնում են Ուկրաինայի մոտալուտ պարտության մասին. ՌԴ ԱՀԾ
ուկրաինա
թուրքիա
ստամբուլ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96015800_13:0:1470:1093_1920x0_80_0_0_9d4b31a5862e779c6f752adf14f57712.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, թուրքիա, ստամբուլ
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր զելենսկի, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, բանակցություն, թուրքիա, ստամբուլ
Զելենսկու հետ հանդիպումից հետո Էրդողանը խոսել է բանակցությունների վերսկսման մասին
21:33 19.11.2025 (Թարմացված է: 22:32 19.11.2025) Էրդողանը կարևորել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ աշխատանքը Ուկրաինայի հարցով:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վերսկսման կարևորությունը:
«Մենք հյուրընկալել ենք Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնց երեք փուլերի ընթացքում հաջողվել է առաջընթաց գրանցել հատկապես հումանիտար հարցերում։ Կողմերը կարողացել են քննարկել հրադադարի և խաղաղության, ինչպես նաև ռազմական հարցեր: Մենք այս ամենը համարում ենք արժեքավոր քայլեր։ Այսօր նաև ընդգծել ենք ստամբուլյան գործընթացը պրագմատիկ և արդյունքի հասնելուն միտված մոտեցմամբ շարունակելու անհրաժեշտությունը», - ասել է Թուրքիայի նախագահը ԶԼՄ-ների համար արած հայտարարության մեջ:
Սյսօր Անկարայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Էրդողանը նաև հայտարարել է Ուկրաինայի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ աշխատանքի կարևորության մասին:
«Մենք, նախևառաջ, պատրաստ ենք Ռուսաստանի հետ քննարկել առաջարկներ, որոնք կարագացնեն հրադադարը և ճանապարհ կբացեն դեպի արդար և կայուն խաղաղություն։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ գործընթացին մեր դաշնակցի՝ ԱՄՆ-ի մասնակցությանը», - բանակցություններից հետո ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հրաժարվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հետ հանդիպմանը մասնակցելու համար Թուրքիա մեկնել:
Այնուամենայնիվ, ըստ արևմտյան լրատվամիջոցների, Ուիտկոֆը առանցքային դեր է խաղում Ուկրաինայում պատերազմի կարգավորման ծրագրի մշակման գործում, որի վրա խիստ գաղտնիության պայմաններում աշխատում է Դոնալդ Թրամփի վարչակազմը՝ խորհրդակցելով Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
«28 կետանոց փաստաթուղթը մշակվում է այն ոգով, որը Թրամփն օգտագործել է Գազայի հատվածում համաձայնության հասնելու համար», - ասվում է Axios-ի հրապարակման մեջ:
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ակտիվացնել բանակցային գործընթացը և վերսկսել գերիների փոխանակումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հայտարարությունը, լրագրողներին ասել է, որ Թուրքիայում շփումները դեռևս իրականացվում են առանց Ռուսաստանի մասնակցության, և Մոսկվան Կիևից չի ստացել բանակցությունները վերսկսելու մտադրության մասին տեղեկատվություն: