https://arm.sputniknews.ru/20251119/kvorupcivon-skandaly-kievum-cncum-e-zelensku-khaghatghte-tnaky-96012589.html
Կոռուպցիոն սկանդալը Կիևում ցնցում է Զելենսկու «խաղաթղթե տնակը»
Կոռուպցիոն սկանդալը Կիևում ցնցում է Զելենսկու «խաղաթղթե տնակը»
Sputnik Արմենիա
Ուկրաինայում նոյեմբերի կեսերից չդադարող սկանդալը կարող է լրջորեն վնասել Զելենսկու իշխանության ապագան և ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի վիճակը։ Եվրոպացի... 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T18:55+0400
2025-11-19T18:55+0400
2025-11-19T18:55+0400
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
էներգետիկա
կոռուպցիա
սկանդալ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96007081_0:272:1344:1028_1920x0_80_0_0_c48e7d074b9af1be40c7558dd53674ee.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը թափ է հավաքում։ Ուկրաինայի անկախ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ԱՀԲ) փաստաթղթերից հետևում է, որ Զելենսկին հիշատակվում է «Էներգոատոմում» (Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր) կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացության մեջ, որտեղ հայտնաբերվել են զանգվածային հափշտակություններ: Կոռուպցիոն սխեմայի կենտրոնում, ինչպես հայտնի է, Թիմուր Մինդիչն էր՝ «Квартал 95» ստուդիայի համասեփականատերը և Վլադիմիր Զելենսկու զինակիցը։«Մինչդատական քննությամբ պարզվել է, որ ոչ ուշ, քան 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թիմուր Միխայլովիչ Մինդիչը, օգտվելով Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ստեղծված իրավիճակից, նախագահ Զելենսկու հետ բարեկամական հարաբերություններից, պետական իշխանության մարմինների և իրավապահ մարմինների գործող և նախկին բարձրագույն պաշտոնատար անձանց հետ կապերից, այդպիսով՝ պետությունում նշանակալի ազդեցությունից, սեփական կարիքները բավարարելու նպատակով որոշել է ապօրինի հարստանալ՝ Ուկրաինայի տնտեսության տարբեր ոլորտներում հանցագործությունների իրականացման կազմակերպման միջոցով», -ասվում է փաստաթղթերում։Այս ֆոնին տեղեկատվություն է հայտնվել Կիևում «Նավթոգազի» անվտանգության գծով տնօրեն Վիտալի Բրովկոյի ձերբակալության մասին:Ըստ «Экономическая правда» լրատվամիջոցի աղբյուրների, քննչական գործողությունները կարող են կապված լինել Մինդիչի ձայնագրությունների և գլխավոր դատախազությունում նախկինում զբաղեցրած պաշտոնում Բրովկոյի գործունեության հետ:Ինչպես գրում է ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Բորիս Ռոժինը, ԱՀԲ-ն շարունակում է չափավոր արտահոսքերով հրապարակել կոմպրոմատներ. Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակն ամռանն այդպես էլ չկարողացավ փակել այդ կառույցը (ըստ երևույթին, նրանք կասկածում էին, թե իրենց ինչ է սպասվում), իսկ հիմա քաղում են պտուղները:Զուգահեռաբար Գերագույն ռադան քվեարկել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկության օգտին. նրանց կասկածում են «Էներգոատոմի» կոռուպցիոն գործին հանցակցության մեջ:Գալուշչենկոն 2020-2021 թվականներին եղել է «Էներգոատոմի» փոխնախագահ, այնուհետև՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար։ Այս ամռանը Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումների ընթացքում դարձել է արդարադատության նախարար, իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է Գրինչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտնել է, որ Մինդիչի ձայնագրությունների հետ կապված պատմությունը ուժգին հարվածել է Զելենսկու հեռանկարներին, այդ թվում՝ արտաքին քաղաքականության գծով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին կայցելի Թուրքիա և կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ, սակայն վերջինս, ըստ ամերիկյան Axios պարբերականի, այսօր անսպասելիորեն չեղարկել է իր այցը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը քննարկման օրակարգ կմտնի այսօր՝ Զելենսկու Թուրքիա կատարվող այցի ընթացքում:«Նրա [Զելենսկու] ներկայիս տենդագին ակտիվությունը նախ և առաջ կոռուպցիոն սկանդալից ուշադրությունը շեղելու նպատակով է։ Այդ նույն նպատակների համար այժմ կփորձեն աղմկահարույց ահաբեկչություն իրականացնել ՌԴ տարածքում, կամ, այսօրվա պես, հրթիռակոծել Վորոնեժը։ Ռազմաճակատի մի շարք հատվածներում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Սիրսկին հետևակը մղում է խելահեղ գրոհների՝ նպատակ ունենալով հասնել թեկուզ փոքր մարտավարական հաջողությունների, բեկել ճակատում իրադարձությունների բացասական դինամիկան և ցույց տալ թեկուզ փոքր հաղթանակ», - իր տելեգրամյան ալիքում գրում է Ռոժինը։Հիշեցնենք, որ Թիմուր Մինդիչի շուրջ, որը համարվում է Զելենսկու «քսակը», կոռուպցիոն սկանդալ է ծագել։ Նախքան ԱՀԲ-ի «այցելությունը», նրան շտապ տեղափոխել էին Ուկրաինայից: Ավելի ուշ ԱՀԲ-ն հրապարակեց էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի գործով ձայնագրությունների հատվածներ, որոնցում կային տարբեր մականուններով երեք մարդ: Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տվյալներով՝ դրանցից Կարլսոնը Մինդիչն է, Տենորը՝ «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Բասովը, Ռոկետը՝ էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի խորհրդական Իգոր Միրոնյուկը:Հաջորդ օրը ԱՀԲ-ն մեղադրանք առաջադրեց հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին։ Գործով մեղադրյալ է նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, որին արդեն ձերբակալել են։Կոռուպցիոն շոշափուկները հասնում են ավելի ու ավելի շատ բարձրաստիճան անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին և նորանշանակ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի աղմկահարույց գործի ֆոնին վերջինիս կանչել են խորհրդարան՝ կադրային հարցերը լուծելու համար, սակայն, ժողպատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով, նա մտացածին պատրվակով հրաժարվել է Ռադա գնալուց։Միևնույն ժամանակ, Ռուստեմ Ումերովը, որն այժմ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար է, հրաժարվել է ԱՄՆ-ից վերադառնալ երկիր՝ վախենալով հնարավոր հետապնդումներից:Զելենսկուն չհաջողվեց վերահսկողության տակ վերցնել ԱՀԲ-նԱզգային հակակոռուպցիոն բյուրոն՝ որպես անկախ պետական իրավապահ մարմին, ստեղծվել է Եվրամայդանից հետո՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հրահանգիչների հսկողության ներքո՝ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունների նկատմամբ Արևմուտքի արտաքին վերահսկողություն իրականացնելու համար: Այս տարվա ամռանը Վլադիմիր Զելենսկին որոշեց իր վերահսկողության տակ վերցնել ԱՀԲ-ն, որը պաշտոնապես հաշվետու է Ուկրաինայի Գերագույն Ռադային։ Ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնցով բյուրոն և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը պետք է տեղափոխվեին Զելենսկուն հաշվետու գլխավոր դատախազի ենթակայությանը։ Այնուամենայնիվ, եվրոպացիների ճնշման ներքո և Արևմուտքի կողմից վերահսկվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին փոփոխությունները չեղարկվեցին:Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուկրաինական ԱՀԲ-ի աշխատակիցներին օգնում է ամերիկյան ՀԴԲ-ն, ԱՄՆ արդարադատության նախարարության հովանու ներքո նրանք ստանում են տեխնիկական, խորհրդատվական և երբեմն անգամ քաղաքական աջակցություն։ Այս առումով ԱՄՆ-ն ավելի ակտիվ դեր է խաղում, քան Եվրամիությունը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/13/96007081_0:0:1344:1008_1920x0_80_0_0_67307c5675631021fe22cf5b96520478.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, էներգետիկա, կոռուպցիա, սկանդալ, եվրամիություն
վլադիմիր զելենսկի, ուկրաինա, էներգետիկա, կոռուպցիա, սկանդալ, եվրամիություն
Կոռուպցիոն սկանդալը Կիևում ցնցում է Զելենսկու «խաղաթղթե տնակը»
Ուկրաինայում նոյեմբերի կեսերից չդադարող սկանդալը կարող է լրջորեն վնասել Զելենսկու իշխանության ապագան և ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի վիճակը։ Եվրոպացի մասնագետները միաժամանակ զգուշացնում են Ուկրաինայում «հակա-Ռուսաստան» նախագծի մոտալուտ տապալման մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մերձավոր շրջապատի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալը թափ է հավաքում։ Ուկրաինայի անկախ Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (ԱՀԲ) փաստաթղթերից հետևում է, որ Զելենսկին հիշատակվում է «Էներգոատոմում» (Ուկրաինայի ատոմակայանների օպերատոր) կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացության մեջ, որտեղ հայտնաբերվել են զանգվածային հափշտակություններ: Կոռուպցիոն սխեմայի կենտրոնում, ինչպես հայտնի է, Թիմուր Մինդիչն էր՝ «Квартал 95» ստուդիայի համասեփականատերը և Վլադիմիր Զելենսկու զինակիցը։
«Մինչդատական քննությամբ պարզվել է, որ ոչ ուշ, քան 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Թիմուր Միխայլովիչ Մինդիչը, օգտվելով Ուկրաինայում ռազմական դրության ժամանակ ստեղծված իրավիճակից, նախագահ Զելենսկու հետ բարեկամական հարաբերություններից, պետական իշխանության մարմինների և իրավապահ մարմինների գործող և նախկին բարձրագույն պաշտոնատար անձանց հետ կապերից, այդպիսով՝ պետությունում նշանակալի ազդեցությունից, սեփական կարիքները բավարարելու նպատակով որոշել է ապօրինի հարստանալ՝ Ուկրաինայի տնտեսության տարբեր ոլորտներում հանցագործությունների իրականացման կազմակերպման միջոցով», -ասվում է փաստաթղթերում։
Այս ֆոնին տեղեկատվություն է հայտնվել Կիևում «Նավթոգազի» անվտանգության գծով տնօրեն Վիտալի Բրովկոյի ձերբակալության մասին:
Ինչպես պնդում են մի քանի պատգամավորներ, այսօր ԱՀԲ-ի աշխատակիցները քննչական գործողություններ են անցկացնում «Նավթոգազ» ընկերության կառույցներում, ինչպես նաև խուզարկության նպատակով եկել են «Նավթոգազի» անվտանգության գծով նոր տնօրեն Վիտալի Բրովկոյի մոտ, որն, իբր, փորձել է փախչել ուժայիններից, բայց ձերբակալվել է: «Նավթոգազից» շտապել են հերքել խուզարկությունների մասին տեղեկությունը՝ հայտարարելով, թե լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Ըստ «Экономическая правда» լրատվամիջոցի աղբյուրների, քննչական գործողությունները կարող են կապված լինել Մինդիչի ձայնագրությունների և գլխավոր դատախազությունում նախկինում զբաղեցրած պաշտոնում Բրովկոյի գործունեության հետ:
Ինչպես գրում է ռուսաստանցի ռազմական վերլուծաբան Բորիս Ռոժինը, ԱՀԲ-ն շարունակում է չափավոր արտահոսքերով հրապարակել կոմպրոմատներ. Զելենսկու գրասենյակի ղեկավար Երմակն ամռանն այդպես էլ չկարողացավ փակել այդ կառույցը (ըստ երևույթին, նրանք կասկածում էին, թե իրենց ինչ է սպասվում), իսկ հիմա քաղում են պտուղները:
Զուգահեռաբար Գերագույն ռադան քվեարկել է արդարադատության նախարար Գերման Գալուշչենկոյի և էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկի պաշտոնանկության օգտին. նրանց կասկածում են «Էներգոատոմի» կոռուպցիոն գործին հանցակցության մեջ:
Գալուշչենկոն 2020-2021 թվականներին եղել է «Էներգոատոմի» փոխնախագահ, այնուհետև՝ Ուկրաինայի էներգետիկայի նախարար։ Այս ամռանը Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումների ընթացքում դարձել է արդարադատության նախարար, իսկ էներգետիկայի նախարարի պաշտոնում նրան փոխարինել է Գրինչուկը, որը մինչ այդ զբաղեցնում էր շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարի պաշտոնը:
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունն այսօր հայտնել է, որ Մինդիչի ձայնագրությունների հետ կապված պատմությունը ուժգին հարվածել է Զելենսկու հեռանկարներին, այդ թվում՝ արտաքին քաղաքականության գծով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին կայցելի Թուրքիա և կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆի հետ, սակայն վերջինս, ըստ ամերիկյան Axios պարբերականի, այսօր անսպասելիորեն չեղարկել է իր այցը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային գործընթացը քննարկման օրակարգ կմտնի այսօր՝ Զելենսկու Թուրքիա կատարվող այցի ընթացքում:
«Նրա [Զելենսկու] ներկայիս տենդագին ակտիվությունը նախ և առաջ կոռուպցիոն սկանդալից ուշադրությունը շեղելու նպատակով է։ Այդ նույն նպատակների համար այժմ կփորձեն աղմկահարույց ահաբեկչություն իրականացնել ՌԴ տարածքում, կամ, այսօրվա պես, հրթիռակոծել Վորոնեժը։ Ռազմաճակատի մի շարք հատվածներում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը Սիրսկին հետևակը մղում է խելահեղ գրոհների՝ նպատակ ունենալով հասնել թեկուզ փոքր մարտավարական հաջողությունների, բեկել ճակատում իրադարձությունների բացասական դինամիկան և ցույց տալ թեկուզ փոքր հաղթանակ», - իր տելեգրամյան ալիքում գրում է Ռոժինը։
Հիշեցնենք, որ Թիմուր Մինդիչի շուրջ, որը համարվում է Զելենսկու «քսակը», կոռուպցիոն սկանդալ է ծագել։ Նախքան ԱՀԲ-ի «այցելությունը», նրան շտապ տեղափոխել էին Ուկրաինայից: Ավելի ուշ ԱՀԲ-ն հրապարակեց էներգետիկայի ոլորտում կոռուպցիայի գործով ձայնագրությունների հատվածներ, որոնցում կային տարբեր մականուններով երեք մարդ: Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի տվյալներով՝ դրանցից Կարլսոնը Մինդիչն է, Տենորը՝ «Էներգոատոմի» ներկայացուցիչ Դմիտրի Բասովը, Ռոկետը՝ էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյի խորհրդական Իգոր Միրոնյուկը:
Հաջորդ օրը ԱՀԲ-ն մեղադրանք առաջադրեց հանցավոր կազմակերպության յոթ անդամների, այդ թվում՝ Մինդիչին։ Գործով մեղադրյալ է նաև նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը, որին արդեն ձերբակալել են։
Կոռուպցիոն շոշափուկները հասնում են ավելի ու ավելի շատ բարձրաստիճան անձանց՝ պաշտպանության նախկին նախարար Ռուստեմ Ումերովին և նորանշանակ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին։ Ուկրաինայում էներգետիկ ոլորտում կոռուպցիայի աղմկահարույց գործի ֆոնին վերջինիս կանչել են խորհրդարան՝ կադրային հարցերը լուծելու համար, սակայն, ժողպատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով, նա մտացածին պատրվակով հրաժարվել է Ռադա գնալուց։
Միևնույն ժամանակ, Ռուստեմ Ումերովը, որն այժմ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար է, հրաժարվել է ԱՄՆ-ից վերադառնալ երկիր՝ վախենալով հնարավոր հետապնդումներից:
Զելենսկուն չհաջողվեց վերահսկողության տակ վերցնել ԱՀԲ-ն
Ազգային հակակոռուպցիոն բյուրոն՝ որպես անկախ պետական իրավապահ մարմին, ստեղծվել է Եվրամայդանից հետո՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հրահանգիչների հսկողության ներքո՝ ուկրաինացի պաշտոնյաների գործողությունների նկատմամբ Արևմուտքի արտաքին վերահսկողություն իրականացնելու համար: Այս տարվա ամռանը Վլադիմիր Զելենսկին որոշեց իր վերահսկողության տակ վերցնել ԱՀԲ-ն, որը պաշտոնապես հաշվետու է Ուկրաինայի Գերագույն Ռադային։ Ընդունվեցին օրենսդրական փոփոխություններ, որոնցով բյուրոն և մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը պետք է տեղափոխվեին Զելենսկուն հաշվետու գլխավոր դատախազի ենթակայությանը։ Այնուամենայնիվ, եվրոպացիների ճնշման ներքո և Արևմուտքի կողմից վերահսկվող զանգվածային բողոքի ակցիաների ֆոնին փոփոխությունները չեղարկվեցին:
Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ուկրաինական ԱՀԲ-ի աշխատակիցներին օգնում է ամերիկյան ՀԴԲ-ն, ԱՄՆ արդարադատության նախարարության հովանու ներքո նրանք ստանում են տեխնիկական, խորհրդատվական և երբեմն անգամ քաղաքական աջակցություն։ Այս առումով ԱՄՆ-ն ավելի ակտիվ դեր է խաղում, քան Եվրամիությունը։