00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել․ «Հրապարակ»

© SputnikՎալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը
Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2025
Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգիստը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պարբերականը հայտնում է, որ իրավապահները հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Իրավապահները հայտարարում են, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը վենդետա է, սակայն նրա հարազատները համաձայն չեն և գոհ չեն նախաքննության ընթացքից։ Հանգուցյալ համայնքապետի ընտանիքի մտերիմներից մեկը պատմել է, որ սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը տևական ժամանակ հետևել է Վալոդյա Գրիգորյանին։ Փորձել է հասկանալ, թե Գրիգորյանն ուր է գնում, ինչ է անում, մի քանի անգամ սպանելու փորձ է արել, սակայն չի հաջողել»,- գրում է թերթը։
Պարբերականը նշում է, որ իրավապահները հրաժարվում են նախաքննության մանրամասներ հաղորդել:
Թերթը նաև գրում է, որ ըստ Գրիգորյանի մտերիմների՝ սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է Գևորգ Հարությունյանը, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։
«Պահանջում ենք արդար քննություն». Վալոդյա Գրիգորյանի հարազատների ակցիան` Մերձավանում
Լրահոս
0