00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհաստանի ԱԳՆ-ն փակում է ՌԴ-ի վերջին գլխավոր հյուպատոսությունը

CC BY-SA 3.0 / Adrian Grycuk / Ministerstwo Spraw ZagraniczychԼեհաստանի ԱԳՆ շենքը
Լեհաստանի ԱԳՆ շենքը - Sputnik Արմենիա, 1920, 19.11.2025
Բաժանորդագրվել
Կրեմլը հայտարարել է, որ Լեհաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել են։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանը հայտարարել է երկրում՝ Գդանսկ քաղաքում, Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը փակելու որոշման մասին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Սեյմում ունեցած ելույթի ժամանակ։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Լեհաստանը մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները, ինչպես դա չեն անում նաև մյուս երկրները, որոնց տարածքում տեղի են ունեցել ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություններ։
Գդանսկում դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Լեհաստանում Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունն էր։ Վարշավայի դեսպանատանը հյուպատոսական բաժին է գործում, սակայն այն միայն որոշ գործառույթներ է կատարում և առանձին դիվանագիտական ​​կարգավիճակ չունի։
Կրեմլն արդեն մեկնաբանել է Լեհաստանում Ռուսաստանի վերջին հյուպատոսության փակումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ որոշումը որևէ առնչություն չունի ողջամտության հետ։
«Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին վատթարացել են։ Սա, հավանաբար, այդ վատթարացման դրսևորումն է, լեհական իշխանությունների ցանկությունը՝ զրոյի հասցնել հյուպատոսական կամ դիվանագիտական ​​հարաբերությունների ցանկացած հնարավորություն։ Այստեղ միայն կարելի է ափսոսանք հայտնել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Գդանսկում իր գլխավոր հյուպատոսության փակմանը՝ կրճատելով Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը։
Լեհաստանում անցյալ շաբաթ Վարշավա-Լյուբլին երկաթուղում երկու դիվերսիա է տեղի ունեցել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ լեհական քննության տվյալներով՝ երկաթուղում դիվերսիան կատարել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այդ քաղաքացիները, իբր, համագործակցել են Ռուսաստանի հետ, բայց որևէ ապացույց չի ներկայացրել։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն ժամանակ ուշագրավ է անվանել այն փաստը, որ ուկրաինացիների անունն է շոշափվում մի իրավիճակում, որը կապված է Լեհաստանում տեղի ունեցած դիվերսիայի հետ։ Նա նաև նշել է, որ Լեհաստանում Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային պատերազմի բոլոր դրսևորումների մեջ, տարօրինակ կլիներ, եթե Մոսկվային չմեղադրեին նաև երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի մեջ։
ԱՄՆ-ն Լեհաստանին կմատակարարի հրթիռներ, որոնք կարող են խոցել Ռուսաստանի թիրախները
Լրահոս
0