https://arm.sputniknews.ru/20251119/arshak-srbazany-harcaqnnvel-e-khajtabghet-zarmanahrash-varujtnervov-pashtpan-96016890.html
Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով. պաշտպան
Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով. պաշտպան
Sputnik Արմենիա
Այսօր իշխանական հարթակները նաև հրապարակումներ էին արել Գարեգին Ա վեհափառի թունավորման և դրանում Արշակ սրբազանի մասնակցության մասին։ 19.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-19T20:40+0400
2025-11-19T20:40+0400
2025-11-19T20:40+0400
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան
հարցաքննություն
պաշտպան
արսեն բաբայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817462_0:0:1600:901_1920x0_80_0_0_bbddb95167c84b9b18ac68c2245e04d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել որպես վկա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։Քրեական վարույթներից մեկը վերաբերում է սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Բաբայանի խոսքով՝ մյուս երկուսը «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։Փաստաբանը տեղեկություն չունի՝ ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը կամ արդյոք ցուցմունքներ կա՞ն։Ենթադրվում է, որ խոսքն, ըստ ամենայնի, իշխանական հարթակներում այսօր տարածված հրապարակումներ են՝ իբրև թե Գարեգին Ա վեհափառին թունավորել են, և Արշակ սրբազանը դրա հետ առնչություն ունի։ Նույն հարթակները տեղեկություններ էին շրջանառում փողերի լվացման վերաբերյալ։ Նման հայտարարություններ էին արել մի քանի կարգալույծ արված նախկին հոգևորականներ։Հղում եմ արհամարանքս ու քմծիծաղս. Արշակ սրբազանը հերքում է տեսանյութում իր մասնակցությունըՀավելենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Գարեգին Ա-ն երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղով և 1999 թ–ին վախճանվել չարորակ ուռուցքի առաջացրած ինտոքսիկացիայից (օրգանիզմի թունավորում):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/08/82817462_190:0:1590:1050_1920x0_80_0_0_f460810bf3978195b110b0098ebed92b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, հարցաքննություն, պաշտպան, արսեն բաբայան
տեր արշակ արքեպիսկոպոս խաչատրյան, հարցաքննություն, պաշտպան, արսեն բաբայան
Արշակ սրբազանը հարցաքննվել է «խայտաբղետ», «զարմանահրաշ» վարույթներով. պաշտպան
Այսօր իշխանական հարթակները նաև հրապարակումներ էին արել Գարեգին Ա վեհափառի թունավորման և դրանում Արշակ սրբազանի մասնակցության մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik․ Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երեք տարբեր քրեական վարույթների շրջանակում վերջին օրերին հարցաքննության է հրավիրվել որպես վկա։ «
Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։
Քրեական վարույթներից մեկը վերաբերում է սրբազանին վերագրվող տեսագրության տարածմանը։ Հարցաքննության ընթացքում նա հայտնել է, որ տեսագրությունն իր հետ որևէ առնչություն չունի։ Բաբայանի խոսքով՝ մյուս երկուսը «խայտաբղետ», «զարմանահրաշ», տարօրինակ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթներ են, որոնց շրջանակներում Արշակ սրբազանը հարցաքննվել է որպես վկա, սակայն կասկածի շուրջ, այսինքն՝ ունեցել է փաստացի մեղադրյալի կարգավիճակ։
«Ակնհայտ է, որ սա եկեղեցու նկատմամբ քաղաքական և ոչ միայն քաղաքական ճնշումների շրջանակի մեջ է գտնվում, սրբազանը հայտնել է, որ չի վստահում նախաքննական մարմնին և, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ»,- ասել է Բաբայանը։
Փաստաբանը տեղեկություն չունի՝ ում հաղորդման հիման վրա է նախաձեռնվել քրեական վարույթը կամ արդյոք ցուցմունքներ կա՞ն։
Ենթադրվում է, որ խոսքն, ըստ ամենայնի, իշխանական հարթակներում այսօր տարածված հրապարակումներ են՝ իբրև թե Գարեգին Ա վեհափառին թունավորել են, և Արշակ սրբազանը դրա հետ առնչություն ունի։ Նույն հարթակները տեղեկություններ էին շրջանառում փողերի լվացման վերաբերյալ։ Նման հայտարարություններ էին արել մի քանի կարգալույծ արված նախկին հոգևորականներ։
Հավելենք, որ ըստ բաց աղբյուրների՝ Գարեգին Ա-ն երկար ժամանակ տառապել է կոկորդի քաղցկեղով և 1999 թ–ին վախճանվել չարորակ ուռուցքի առաջացրած ինտոքսիկացիայից (օրգանիզմի թունավորում):