https://arm.sputniknews.ru/20251118/pashinjany-veharann-azatagrelu-qart-blansh-chi-stacel-qaghtekhnvolvogy-yntrutjunneri-masin-95961296.html
Փաշինյանը «վեհարանն ազատագրելու» քարտ-բլանշ չի ստացել․ քաղտեխնոլոգը՝ ընտրությունների մասին
Փաշինյանը «վեհարանն ազատագրելու» քարտ-բլանշ չի ստացել․ քաղտեխնոլոգը՝ ընտրությունների մասին
Sputnik Արմենիա
Հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար արտաքին պահանջ կա, այդ թվում՝ Ադրբեջանից, բացի այդ` եկեղեցին իր այլընտրանքային ավանդական գաղափարախոսությամբ վտանգ... 18.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-18T21:44+0400
2025-11-18T21:44+0400
2025-11-18T21:44+0400
վիգեն հակոբյան
հայ առաքելական եկեղեցի
նիկոլ փաշինյան
վաղարշապատ
տիմ ընտրություններ
էջմիածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86392236_0:0:1600:901_1920x0_80_0_0_e29c3057d84cfc14794a9b830c781f9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում կայացած ընտրությունների արդյունքներով Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու, «վեհարանն ազատագրելու» քարտ-բլանշ չի ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ վարչապետի կողմից նման պնդումներն առնվազն լեգիտիմ չեն։Փաշինյանը նոյեմբերի 17-ին գրառում էր արել՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուի հաղթանակը նշանակում է, որ այն նոր լիցք է տալիս «Մայր աթոռը ազատելու» գործընթացին։ Հակոբյանը շեշտում է՝ նախընտրական պայքարի ընթացքում նման հարց չի արծարծվել, ուստի չի կարելի պնդել, թե վաղարշապատցիները, ձայն տալով ՔՊ թեկնածուին, աջակցություն են հայտնել հակաեկեղեցական արշավին։«Քարոզչական տեսակետից Փաշինյանը կարող է փորձել այդպես ներկայացնել, բայց իրականում ինքն էլ է շատ լավ հասկանում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հարց չի արծարծվել, անգամ իրենց թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, խուսափում էր խոսել այդ թեմայով, երբեք այդ հարցը չի բարձրացրել, ավելին՝ ընտրություններից հետո՝ հենց այդ գիշերը Մեխակյանը հայտարարեց, որ «նման հարց իր օրակարգում չկա»»,- նշեց Հակոբյանը։ «Զգուշացե՛ք փարիսեցիներից». Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հայտարարությունըՄիաժամանակ, քաղտեխնոլոգն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ առաջին անգամը չէ, երբ նախընտրական ծրագրում գոյություն չունեցող հարցը մանիպուլյատիվ հնարքներով առաջ է մղվում։ Հիշեցնում է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրում երբեք չի եղել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել, թե չկա պատմական Հայաստան, կա իրական Հայաստան։«Իրենց նախընտրական ծրագիրը և հետագա գործողությունները դիամետրալ հակառակ պատկեր են ունեցել»,- նշեց Հակոբյանը։Նրա խոսքով՝ Փաշինյանը նաև «հին ու բարի» մանիպուլյատիվ հնարք է օգտագործում իր արշավներում և գործողություններում՝ մշտապես դրանց համար գտնելով «պահանջատեր», այսինքն՝ այն խմբերին, որոնց պահանջով իբրև թե արվում է այս կամ այն քայլը։ Ասում է՝ այս հնարքն անգամ Խորհրդային Միության տարիներին է կիրառվել, երբ «աշխատավորների պահանջով» մարդկանց էին ձերբակալում, գնդակահարում և այլն։Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է ներշնչել, թե կա նման թրենդ, տենդենց։ Սոցիալապես ցածր պատասխանատվություն ունեցող շերտերը սովորաբար գնում են տենդենցների, հոսանքների հետևից, քանի որ իրենք չեն կարող ստեղծել սեփական միտումներն ու գաղափարախոսությունը։Ինչ վերաբերում է այն հարցին, որ թվում է, թե Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար սեղմ ժամկետներ ունի՝ Հակոբյանը նշեց՝ դրա համար մի քանի հիմնավոր պատճառ կա, նախևառաջ՝ արտաքին ազդակներ և պահանջներ։ Հիշեցնում է ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցում Հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական է բնորոշվում։Նրա կարծիքով՝ գործող իշխանությունների համար ավելի վտանգավոր է այն, որ Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանի և պարտվողական գաղափարախոսության դիմաց Հայ առաքելական եկեղեցին այլընտրանքային գաղափարախոսության կրողն է։ Օրինակ, վեհափառը համաշխարհային եկեղեցական հարթակներում այլ գաղափարներ է ներկայացնում և կոտրում Փաշինյանի ջանքերով ստեղծված իրական Հայաստանի պատրանքը։Ըստ Հակոբյանի՝ Փաշինյանը հասկանում է, որ նախընտրական շրջանում եկեղեցին կարող է նաև քարոզչական դեր ունենալ և լրջորեն մրցել հենց «Նիկոլ Փաշինյան քարոզիչի դեմ»։
վաղարշապատ
էջմիածին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/04/86392236_0:0:1424:1067_1920x0_80_0_0_9cc24876883ec19d9967d3a3e033c767.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն հակոբյան, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, վաղարշապատ, տիմ ընտրություններ, էջմիածին
վիգեն հակոբյան, հայ առաքելական եկեղեցի, նիկոլ փաշինյան, վաղարշապատ, տիմ ընտրություններ, էջմիածին
Փաշինյանը «վեհարանն ազատագրելու» քարտ-բլանշ չի ստացել․ քաղտեխնոլոգը՝ ընտրությունների մասին
Հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար արտաքին պահանջ կա, այդ թվում՝ Ադրբեջանից, բացի այդ` եկեղեցին իր այլընտրանքային ավանդական գաղափարախոսությամբ վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար։
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում կայացած ընտրությունների արդյունքներով Ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու, «վեհարանն ազատագրելու» քարտ-բլանշ չի ստացել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ վարչապետի կողմից նման պնդումներն առնվազն լեգիտիմ չեն։
Փաշինյանը նոյեմբերի 17-ին գրառում էր արել՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուի հաղթանակը նշանակում է, որ այն նոր լիցք է տալիս «Մայր աթոռը ազատելու» գործընթացին։ Հակոբյանը շեշտում է՝ նախընտրական պայքարի ընթացքում նման հարց չի արծարծվել, ուստի չի կարելի պնդել, թե վաղարշապատցիները, ձայն տալով ՔՊ թեկնածուին, աջակցություն են հայտնել հակաեկեղեցական արշավին։
«Քարոզչական տեսակետից Փաշինյանը կարող է փորձել այդպես ներկայացնել, բայց իրականում ինքն էլ է շատ լավ հասկանում, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նման հարց չի արծարծվել, անգամ իրենց թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, խուսափում էր խոսել այդ թեմայով, երբեք այդ հարցը չի բարձրացրել, ավելին՝ ընտրություններից հետո՝ հենց այդ գիշերը Մեխակյանը հայտարարեց, որ «նման հարց իր օրակարգում չկա»»,- նշեց Հակոբյանը։
Միաժամանակ, քաղտեխնոլոգն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ առաջին անգամը չէ, երբ նախընտրական ծրագրում գոյություն չունեցող հարցը մանիպուլյատիվ հնարքներով առաջ է մղվում։ Հիշեցնում է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ծրագրում երբեք չի եղել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, հետո հայտարարել, թե չկա պատմական Հայաստան, կա իրական Հայաստան։
«Իրենց նախընտրական ծրագիրը և հետագա գործողությունները դիամետրալ հակառակ պատկեր են ունեցել»,- նշեց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը նաև «հին ու բարի» մանիպուլյատիվ հնարք է օգտագործում իր արշավներում և գործողություններում՝ մշտապես դրանց համար գտնելով «պահանջատեր», այսինքն՝ այն խմբերին, որոնց պահանջով իբրև թե արվում է այս կամ այն քայլը։ Ասում է՝ այս հնարքն անգամ Խորհրդային Միության տարիներին է կիրառվել, երբ «աշխատավորների պահանջով» մարդկանց էին ձերբակալում, գնդակահարում և այլն։
«Իր կառավարման այս 7․5 տարիների ընթացքում Փաշինյանն արդեն հասել է Խորհրդային Միության շտամպերին, և իր գործողություններն իբրև թե այս կամ այն աշխատավորական կոլեկտիվների կամ բնակչության խմբերի հորդորով, պահանջով են։ Նա այս հնարքն է կիրառում այն քայլերի համար, որոնք չեն կարող պոպուլյար լինել և, մեղմ ասած, ոչ միանշանակ են ընկալվում հասարակության մեջ։ Այսպես նա, ըստ էության, թիրախավորում է այդ շերտերին՝ ամբողջ պատասխանատվությունը գցելով նրանց վրա»,- նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ նրա՝ Փաշինյանը փորձում է ներշնչել, թե կա նման թրենդ, տենդենց։ Սոցիալապես ցածր պատասխանատվություն ունեցող շերտերը սովորաբար գնում են տենդենցների, հոսանքների հետևից, քանի որ իրենք չեն կարող ստեղծել սեփական միտումներն ու գաղափարախոսությունը։
Ինչ վերաբերում է այն հարցին, որ թվում է, թե Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավն ավարտին հասցնելու համար սեղմ ժամկետներ ունի՝ Հակոբյանը նշեց՝ դրա համար մի քանի հիմնավոր պատճառ կա, նախևառաջ՝ արտաքին ազդակներ և պահանջներ։ Հիշեցնում է ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցում Հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական է բնորոշվում։
«Հայ առաքելական եկեղեցին, լինելով դարերի կայացած ինստիտուտ, ցանցային կառույց, այն կապող օղակն է, որը դարեր շարունակ ցեմենտ և բետոն է դարձել նաև սփյուռքը միասնական պահելու համար, ուստի սփյուռքի հարցն էլ են փորձում ավանդական եկեղեցին ոչնչացնելու գնով լուծել։ Նման արտաքին պահանջ կա, այլ բան է, որ այն համահունչ է Նիկոլ Փաշինյանի ներքին պահանջին, քանի որ Հայ առաքելական եկեղեցին ցույց տվեց, որ անվերահսկելի է իշխանությունների կողմից, 2018-ից սկսած փորձում են վերահսկողության տակ վերցնել»,- նշեց Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ գործող իշխանությունների համար ավելի վտանգավոր է այն, որ Փաշինյանի ներկայացրած իրական Հայաստանի և պարտվողական գաղափարախոսության դիմաց Հայ առաքելական եկեղեցին այլընտրանքային գաղափարախոսության կրողն է։ Օրինակ, վեհափառը համաշխարհային եկեղեցական հարթակներում այլ գաղափարներ է ներկայացնում և կոտրում Փաշինյանի ջանքերով ստեղծված իրական Հայաստանի պատրանքը։
Ըստ Հակոբյանի՝ Փաշինյանը հասկանում է, որ նախընտրական շրջանում եկեղեցին կարող է նաև քարոզչական դեր ունենալ և լրջորեն մրցել հենց «Նիկոլ Փաշինյան քարոզիչի դեմ»։