https://arm.sputniknews.ru/20251117/adrbejanakan-tsaravy-ev-hajkakan-jury-inchu-e-baqun-artsartsum-sevana-ltshi-teman-95939148.html
«Ադրբեջանական ծարավը» և հայկական ջուրը. ինչու է Բաքուն արծարծում Սևանա լճի թեման
«Ադրբեջանական ծարավը» և հայկական ջուրը. ինչու է Բաքուն արծարծում Սևանա լճի թեման
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ Բաքուն քաղցրահամ ջուր ստանալու ցանկությունը ներկայացնում է որպես «պատմական արդարություն»։ 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T22:10+0400
2025-11-17T22:10+0400
2025-11-17T22:10+0400
սևանա լիճ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78953468_0:83:1601:983_1920x0_80_0_0_065d647967b2a98a716c411d09a63453.jpg
Հարավային Կովկասի տարածաշրջանը ցնցող աշխարհաքաղաքական տարուբերումների քողի տակ երբեմն թաքնված են գործընթացներ, որոնց իրական նպատակներն առայժմ տեղ չեն գտել տեղեկատվական հոսքերի առաջին հորիզոնականներում։Օրինակ, ներկայում Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում նոր ճնշումներ գեներացնել Հայաստանի նկատմամբ՝ արդեն «ջրային ռեսուրսների հասանելիության» պատրվակով, որոնք Հարավային Կովկասում հիմնականում կենտրոնացած են Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Եվ եթե Վրաստանի ջրային ռեսուրսների մասով թուրք-ադրբեջանական տանդեմը «հարցեր չունի», ապա Հայաստանի դեպքում պատկերը ճիշտ հակառակն է։Ինչպես հայտնի է, ադրբեջանական իշխանությունների կողմից ակտիվորեն խաղարկվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման, որը, հանդիսանալով հեռավոր Թեմզայի մշուշոտ ափերին գործող խորամանկ քաղտեխնոլոգների կողմից հորինված քաղաքական «կրետինիզմ», այդուհանդերձ, պաշտոնական Բաքվի այսօրվա հարվածային քաղաքական կոնցեպցիան է։Եվ, ուրեմն, ադրբեջանական իշխանությունը շարունակում է նորանոր բացատրություններ բերել, թե ինչու հայկական հողերը պետք է «Արևմտյան Ադրբեջանի» շրջանակներում «Մեծ Թուրանի» մաս կազմեն:Անշուշտ, դա թյուրքական եկվոր տարրի կողմից Հարավային Կովկասի անցյալը կեղծելու, բնիկ ազգերի հետքերը ջնջելու և աշխարհին այլընտրանքային իրականություն պարտադրելու հերթական փորձն է, բայց, այնուամենայնիվ, այս հայեցակարգը ադրբեջանական իշխանությունների անմիջական աջակցությամբ շարունակում է տարբեր քաղաքական և դիվանագիտական ձևաչափերով իր երթը։Բայց հիմա կարևորն այլ բան է. Հարավային Կովկասի տարածաշրջանի պատմության արագացված վերաշարադրման շրջանակներում, բացի հայատյացության առօրեական քարոզչությունից, Բաքուն հետապնդում է միանգամայն պրագմատիկ նպատակներ։ Բնորոշ է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Ալիևի տարօրինակ հայտարարությունը Սևանա լճի մասին։Հիշենք՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ալիևը հերթական «բացահայտումն» էր արել՝ հայտարարելով, թե իբր հայկական Սևանա լիճը ինչ-որ քարտեզների վրա այլ անվանում ունի։ Իբր, քանի որ այն «նման է» թյուրքական անվանմանը, նշանակում է Սևանը «պատմականորեն թյուրքական լիճ» է։Հարց է առաջանում՝ ընդհանրապես ինչու Ալիևին պետք եղավ հիշատակել Սևանը։Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանին ջուր է պետք։ Եվ՝ շտապ: Ավելի ճիշտ՝ պետք է Հայաստանի ջրային ռեսուրսներին հասանելիություն ստանալ։Անկախ բնապահպանական կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասուրդը հասել է կրիտիկական մակարդակի։ Սա այլևս սոսկ բնապահպանական խնդիր չէ, այլ՝ աշխարհաքաղաքական գործոն, քանի որ ջուրը ռազմավարական ռեսուրս է, որն ապահովում է այդ երկրի տնտեսական և սոցիալական կայունությունը:Եվ որքան այն նվազում է Ադրբեջանում, այդքան ավելի կպչուն ու ագրեսիվ են դառնում նոր աղբյուրներ գտնելու փորձերը։Այն եզակի բնական ջրամբար է, առանց որի անհնար է պատկերացնել թե' բնապահպանական կայունությունը, թե' տարածաշրջանի անվտանգությունը։Եվ, ահա, հենց այդ կարևորագույն ռեսուրսը հիվանդագին հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանի մոտ։Երբ Բաքուն խոսում է «Արևմտյան Ադրբեջանի», «լճերի հին թյուրքական անվանումների» կամ «պատմական իրավունքների» մասին, այդ ամենը կեղծ «փաթեթավորում» է, իրական նշանակությունը շատ ավելի պարզ է. Ադրբեջանը քաղաքական և գաղափարական հող է նախապատրաստում, որպեսզի մի օր հայտարարի՝ «Մեզ Սևանին հասանելիություն է պետք»։Եկեք պարզապես նայենք թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններին։Տարածաշրջանի պատմության կեղծու՞մ։ Այո'։Հայաստանի նկատմամբ հավակնությունների կեղծ գիտական հիմնավորումնե՞ր։ Այո'։Միջազգային հարթակներով ճնշում Հայաստանի վրա՞։ Այո'։Քաղցրահամ ջուր ստանալու ցանկությունը որպես «պատմական արդարություն» ներկայացնելու փորձե՞ր: Նույնպես՝ այո'։Եվ այս ամենը՝ հանուն ջրի:Ադրբեջանը, փաստորեն, պահանջում է քաղցրահամ ջրի հասանելիություն և հանուն այդ նախագծի իրականացման, անկասկած, պատրաստ է գնալ ամեն ինչի:Եթե, իհարկե, Հայաստանը վերջապես չարթնանա ու սթափ չգնահատի սպառնալիքներն ու մարտահրավերները՝ «խաղաղության» մասին վարդագույն պատրանքների մեջ խորտակվելու փոխարեն։
https://arm.sputniknews.ru/20251020/turqakan-hamvov-evrvopakan-gazar-inchi-en-patrastum-hajastany-94853650.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1f/78953468_90:0:1510:1065_1920x0_80_0_0_8ff53d6fc30948ed38a7ead855a492ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
սևանա լիճ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, հեղինակներ
սևանա լիճ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, հեղինակներ
«Ադրբեջանական ծարավը» և հայկական ջուրը. ինչու է Բաքուն արծարծում Սևանա լճի թեման
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ Բաքուն քաղցրահամ ջուր ստանալու ցանկությունը ներկայացնում է որպես «պատմական արդարություն»։
Հարավային Կովկասի տարածաշրջանը ցնցող աշխարհաքաղաքական տարուբերումների քողի տակ երբեմն թաքնված են գործընթացներ, որոնց իրական նպատակներն առայժմ տեղ չեն գտել տեղեկատվական հոսքերի առաջին հորիզոնականներում։
Օրինակ, ներկայում Ադրբեջանն ավելի ու ավելի է փորձում նոր ճնշումներ գեներացնել Հայաստանի նկատմամբ՝ արդեն «ջրային ռեսուրսների հասանելիության» պատրվակով, որոնք Հարավային Կովկասում հիմնականում կենտրոնացած են Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Եվ եթե Վրաստանի ջրային ռեսուրսների մասով թուրք-ադրբեջանական տանդեմը «հարցեր չունի», ապա Հայաստանի դեպքում պատկերը ճիշտ հակառակն է։
Թվում է, թե մենք սովոր ենք Բաքվի քարոզչական հնարքներին, և Հայաստանի վրա ամենօրյա ճնշումներն այլևս որպես նոնսենս չեն ընկալվում, բայց այս անգամ իրավիճակը շատ ավելի խորն է ու վտանգավոր, քան թվում է առաջին հայացքից։
Ինչպես հայտնի է, ադրբեջանական իշխանությունների կողմից ակտիվորեն խաղարկվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման, որը, հանդիսանալով հեռավոր Թեմզայի մշուշոտ ափերին գործող խորամանկ քաղտեխնոլոգների կողմից հորինված քաղաքական «կրետինիզմ», այդուհանդերձ, պաշտոնական Բաքվի այսօրվա հարվածային քաղաքական կոնցեպցիան է։
Եվ, ուրեմն, ադրբեջանական իշխանությունը շարունակում է նորանոր բացատրություններ բերել, թե ինչու հայկական հողերը պետք է «Արևմտյան Ադրբեջանի» շրջանակներում «Մեծ Թուրանի» մաս կազմեն:
Անշուշտ, դա թյուրքական եկվոր տարրի կողմից Հարավային Կովկասի անցյալը կեղծելու, բնիկ ազգերի հետքերը ջնջելու և աշխարհին այլընտրանքային իրականություն պարտադրելու հերթական փորձն է, բայց, այնուամենայնիվ, այս հայեցակարգը ադրբեջանական իշխանությունների անմիջական աջակցությամբ շարունակում է տարբեր քաղաքական և դիվանագիտական ձևաչափերով իր երթը։
Բայց հիմա կարևորն այլ բան է. Հարավային Կովկասի տարածաշրջանի պատմության արագացված վերաշարադրման շրջանակներում, բացի հայատյացության առօրեական քարոզչությունից, Բաքուն հետապնդում է միանգամայն պրագմատիկ նպատակներ։ Բնորոշ է, օրինակ, Ադրբեջանի նախագահ Ալիևի տարօրինակ հայտարարությունը Սևանա լճի մասին։
Հիշենք՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ալիևը հերթական «բացահայտումն» էր արել՝ հայտարարելով, թե իբր հայկական Սևանա լիճը ինչ-որ քարտեզների վրա այլ անվանում ունի։ Իբր, քանի որ այն «նման է» թյուրքական անվանմանը, նշանակում է Սևանը «պատմականորեն թյուրքական լիճ» է։
Հարց է առաջանում՝ ընդհանրապես ինչու Ալիևին պետք եղավ հիշատակել Սևանը։
Պատասխանը պարզ է՝ Ադրբեջանին ջուր է պետք։ Եվ՝ շտապ: Ավելի ճիշտ՝ պետք է Հայաստանի ջրային ռեսուրսներին հասանելիություն ստանալ։
Անկախ բնապահպանական կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում քաղցրահամ ջրի պակասուրդը հասել է կրիտիկական մակարդակի։ Սա այլևս սոսկ բնապահպանական խնդիր չէ, այլ՝ աշխարհաքաղաքական գործոն, քանի որ ջուրը ռազմավարական ռեսուրս է, որն ապահովում է այդ երկրի տնտեսական և սոցիալական կայունությունը:
Եվ որքան այն նվազում է Ադրբեջանում, այդքան ավելի կպչուն ու ագրեսիվ են դառնում նոր աղբյուրներ գտնելու փորձերը։
Ինչո՞ւ է Ալիևը «դիտարկում» հենց Սևանը։ Որովհետև այն Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է։
Այն եզակի բնական ջրամբար է, առանց որի անհնար է պատկերացնել թե' բնապահպանական կայունությունը, թե' տարածաշրջանի անվտանգությունը։
Եվ, ահա, հենց այդ կարևորագույն ռեսուրսը հիվանդագին հետաքրքրություն է առաջացնում Ադրբեջանի մոտ։
Երբ Բաքուն խոսում է «Արևմտյան Ադրբեջանի», «լճերի հին թյուրքական անվանումների» կամ «պատմական իրավունքների» մասին, այդ ամենը կեղծ «փաթեթավորում» է, իրական նշանակությունը շատ ավելի պարզ է. Ադրբեջանը քաղաքական և գաղափարական հող է նախապատրաստում, որպեսզի մի օր հայտարարի՝ «Մեզ Սևանին հասանելիություն է պետք»։
Եկեք պարզապես նայենք թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններին։
Տարածաշրջանի պատմության կեղծու՞մ։ Այո'։
Հայաստանի նկատմամբ հավակնությունների կեղծ գիտական հիմնավորումնե՞ր։ Այո'։
Միջազգային հարթակներով ճնշում Հայաստանի վրա՞։ Այո'։
Քաղցրահամ ջուր ստանալու ցանկությունը որպես «պատմական արդարություն» ներկայացնելու փորձե՞ր: Նույնպես՝ այո'։
Եվ այս ամենը՝ հանուն ջրի:
Ադրբեջանը, փաստորեն, պահանջում է քաղցրահամ ջրի հասանելիություն և հանուն այդ նախագծի իրականացման, անկասկած, պատրաստ է գնալ ամեն ինչի:
Եթե, իհարկե, Հայաստանը վերջապես չարթնանա ու սթափ չգնահատի սպառնալիքներն ու մարտահրավերները՝ «խաղաղության» մասին վարդագույն պատրանքների մեջ խորտակվելու փոխարեն։