https://arm.sputniknews.ru/20251020/turqakan-hamvov-evrvopakan-gazar-inchi-en-patrastum-hajastany-94853650.html
Թուրքական համով եվրոպական «գազար». ինչի են պատրաստում Հայաստանը
Թուրքական համով եվրոպական «գազար». ինչի են պատրաստում Հայաստանը
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ ՀՀ իշխանությունների ռևերանսը դեպի Արևմուտք մարտավարական քայլ է, որը կարող է բացել «Պանդորայի արկղը», ինչը... 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T22:28+0400
2025-10-20T22:28+0400
2025-10-20T22:28+0400
եվրամիություն
հայաստան
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
ընտրություններ
հեղինակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91315353_0:140:1600:1041_1920x0_80_0_0_c06a79945b03a92ccd8c4154a8aff860.jpg
Այսպես կոչված «եվրոպական ինտեգրացիան», ըստ էության, վերածվում է ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս հանելու մեխանիզմի։Պետք չէ ինքներս մեզ խաբենք. ԵՄ-ին Հայաստանի կեղծ ինտեգրմանն ուղղված՝ իշխանությունների քաղաքականությունը բացառում է մեր երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Մոսկվան ուղղակիորեն զգուշացրել է, որ դեպի ԵՄ կուրսը կնշանակի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչն անխուսափելիորեն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության և էներգետիկայի համար:Իշխանությունների նման գործողությունների առաջին և ակնբախ բացատրությունն ընտրականն էԻշխանությունները պատրաստվում են ընտրությունների, «դեպի Եվրոպա ճանապարհը» լինելու է «թավշյա» հարվածային նախընտրական խոստումներից մեկը, ինչն, ըստ էության, ընդամենը ձայներ գրավելու համար էժանագին հնարք է։ Իզուր չէ, որ հասարակության մեջ վաղուց ձևավորված է ԵՄ մտացածին կերպարը՝ «ազատություն», «զարգացած տնտեսություն», «մարդու իրավունքների պաշտպանություն»… Ընդ որում, կարևոր չէ, որ իրական քաղաքական, ինստիտուցիոնալ, մտավոր և աշխարհագրական խոչընդոտները անհնարին են դարձնում Հայաստանի արագ և անցնցում «ինտեգրումը» ԵՄ-ին ի սկզբանե։ Իշխանական քարոզչության համար դա խնդիր չէ, կարևորը՝ հիմա ստանալ ընտրողի աջակցությունը, իսկ հետևանքների համար վաղը պատասխան չտալ։Երկրորդ՝ «քաղաքակրթությունների ճակատամարտում» ընտրության ցուցադրությունՏվյալ ընտրությունը ինքնիշխան պետության քաղաքական իրավունք կհամարվեր, եթե չառաջանար ակնհայտ կասկածը՝ այս շրջադարձը հակասում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին, իսկ երկրին սպառնացող տնտեսական և ռազմական հետևանքները փորձագետները գնահատում են աղետալի: Հանուն արտաքին քաղաքական աջակցության, և, ավաղ, ընտրությունների նախաշեմին հանուն «Քաղաքացիական պայմանագրի» արտաքին սատարման, իշխանությունները, կարծեք թե, պատրաստ են անտեսել գոյաբանական ռիսկերը։Երրորդ՝ համաձայնեցում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերինՉի կարելի անտեսել նաև հարևանների գործոնը։ Թուրքիան և Ադրբեջանը, անկասկած, շահում են Հայաստանի՝ լավ թե վատ, բայց առկա դաշնակիցների կողմից ռազմական և տնտեսական անվտանգությունը և հայեցակարգային ինքնուրույնությունն ապահովող ավանդական համակարգերի խափանումից։ՀՀ գործող իշխանությունների վարքագիծը, ըստ էության, համընկնում է Անկարայի և Բաքվի քաղաքականության հետ, որը նշանակում է Հայաստանի աստիճանական տարանջատում նախկին քաղաքական երաշխիքներից և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն կապերից, ինչը միջնաժամկետ հեռանկարում երկիրը շատ զգայուն է դարձնում ռազմական և տնտեսական ճնշումների նկատմամբ։ Սա դավադրության տեսություն չէ, այլ աշխարհաքաղաքական տրամաբանություն, ըստ որի՝ տնտեսական լծակների և անվտանգության ճարտարապետության կորուստը նվազեցնում է Հայաստանի՝ սեփական գոյության իրավունքը պաշտպանելու կարողությունը:Պատմական համատեքստ և սիմվոլիզմԽորհրդանշական ու ցավալի է լսել այն թեզը, որ «դեպի Եվրոպա ուղին անցնում է թուրքական ճանապարհներով». չէ՞ որ հայերս արդեն մի անգամ՝ Ցեղասպանության ժամանակ անցել ենք «թուրքական ճանապարհներով» Դեր Զորի անապատով:Պատմությունը դատարկ հնչյուն չէ, այն ցույց է տալիս, որ աշխարհագրությունն ու պատմական փորձը սահմանափակում են արտաքին քաղաքական հավակնությունները: «Եվրոպական ուղու» մասին ցանկացած խոսակցություն, որը հաշվի չի առնում այս համատեքստը, անկեղծ չէ և վտանգավոր է։ Համարժեք արտաքին քաղաքականություն ձևավորելու տեսանկյունից պատմական հիշողությունը և արտաքին քաղաքական ռեալիզմը առանցքային գործոն են ցանկացած երկրի համար:Առանձին ստորաբաժանման ստեղծումը չի վերաբերում միայն եվրոպական ծրագրերին և դրամաշնորհներին։ Սա խորհրդանշական ժեստ է՝ ի ցույց համաշխարհային խաղացողների՝ Հայաստանն ընտրում է արևմտամետ հետագիծ մտնելու իր մտադրությունը։ԱԳՆ մակարդակով նոր վարչության ստեղծման մասին որոշումը փաստացի լեգիտիմացնում է Հայաստանի՝ «հակաեվրասիական» նախագծում աշխարհաքաղաքական առանցքի ներառումը, ինչը համակարգային հետևանքներ կունենա մեր երկրի տնտեսական գոյատևման համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/0e/91315353_105:0:1526:1066_1920x0_80_0_0_480ed5d68403fce0dff82a917bfa90ff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արման Աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_08942ecbcf5f0d7c232fbc30b0241b61.jpg
եվրամիություն, հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ընտրություններ, հեղինակներ
եվրամիություն, հայաստան, նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ընտրություններ, հեղինակներ
Թուրքական համով եվրոպական «գազար». ինչի են պատրաստում Հայաստանը
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նշում է՝ ՀՀ իշխանությունների ռևերանսը դեպի Արևմուտք մարտավարական քայլ է, որը կարող է բացել «Պանդորայի արկղը», ինչը հղի է երկրի համար տնտեսական և աշխարհաքաղաքական կորուստներով։
Այսպես կոչված «եվրոպական ինտեգրացիան», ըստ էության, վերածվում է ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս հանելու մեխանիզմի։
Պետք չէ ինքներս մեզ խաբենք. ԵՄ-ին Հայաստանի կեղծ ինտեգրմանն ուղղված՝ իշխանությունների քաղաքականությունը բացառում է մեր երկրի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ): Մոսկվան ուղղակիորեն զգուշացրել է, որ դեպի ԵՄ կուրսը կնշանակի դուրս գալ ԵԱՏՄ-ից, ինչն անխուսափելիորեն աղետալի հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության և էներգետիկայի համար:
Իշխանությունների նման գործողությունների առաջին և ակնբախ բացատրությունն ընտրականն է
Իշխանությունները պատրաստվում են ընտրությունների, «դեպի Եվրոպա ճանապարհը» լինելու է «թավշյա» հարվածային նախընտրական խոստումներից մեկը, ինչն, ըստ էության, ընդամենը ձայներ գրավելու համար էժանագին հնարք է։ Իզուր չէ, որ հասարակության մեջ վաղուց ձևավորված է ԵՄ մտացածին կերպարը՝ «ազատություն», «զարգացած տնտեսություն», «մարդու իրավունքների պաշտպանություն»… Ընդ որում, կարևոր չէ, որ իրական քաղաքական, ինստիտուցիոնալ, մտավոր և աշխարհագրական խոչընդոտները անհնարին են դարձնում Հայաստանի արագ և անցնցում «ինտեգրումը» ԵՄ-ին ի սկզբանե։ Իշխանական քարոզչության համար դա խնդիր չէ, կարևորը՝ հիմա ստանալ ընտրողի աջակցությունը, իսկ հետևանքների համար վաղը պատասխան չտալ։
Երկրորդ՝ «քաղաքակրթությունների ճակատամարտում» ընտրության ցուցադրություն
Տվյալ ընտրությունը ինքնիշխան պետության քաղաքական իրավունք կհամարվեր, եթե չառաջանար ակնհայտ կասկածը՝ այս շրջադարձը հակասում է Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերին, իսկ երկրին սպառնացող տնտեսական և ռազմական հետևանքները փորձագետները գնահատում են աղետալի: Հանուն արտաքին քաղաքական աջակցության, և, ավաղ, ընտրությունների նախաշեմին հանուն «Քաղաքացիական պայմանագրի» արտաքին սատարման, իշխանությունները, կարծեք թե, պատրաստ են անտեսել գոյաբանական ռիսկերը։
Երրորդ՝ համաձայնեցում թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին
Չի կարելի անտեսել նաև հարևանների գործոնը։ Թուրքիան և Ադրբեջանը, անկասկած, շահում են Հայաստանի՝ լավ թե վատ, բայց առկա դաշնակիցների կողմից ռազմական և տնտեսական անվտանգությունը և հայեցակարգային ինքնուրույնությունն ապահովող ավանդական համակարգերի խափանումից։
ՀՀ գործող իշխանությունների վարքագիծը, ըստ էության, համընկնում է Անկարայի և Բաքվի քաղաքականության հետ, որը նշանակում է Հայաստանի աստիճանական տարանջատում նախկին քաղաքական երաշխիքներից և Ռուսաստանի հետ ինտեգրացիոն կապերից, ինչը միջնաժամկետ հեռանկարում երկիրը շատ զգայուն է դարձնում ռազմական և տնտեսական ճնշումների նկատմամբ։ Սա դավադրության տեսություն չէ, այլ աշխարհաքաղաքական տրամաբանություն, ըստ որի՝ տնտեսական լծակների և անվտանգության ճարտարապետության կորուստը նվազեցնում է Հայաստանի՝ սեփական գոյության իրավունքը պաշտպանելու կարողությունը:
Պատմական համատեքստ և սիմվոլիզմ
Խորհրդանշական ու ցավալի է լսել այն թեզը, որ «դեպի Եվրոպա ուղին անցնում է թուրքական ճանապարհներով». չէ՞ որ հայերս արդեն մի անգամ՝ Ցեղասպանության ժամանակ անցել ենք «թուրքական ճանապարհներով» Դեր Զորի անապատով:
Պատմությունը դատարկ հնչյուն չէ, այն ցույց է տալիս, որ աշխարհագրությունն ու պատմական փորձը սահմանափակում են արտաքին քաղաքական հավակնությունները: «Եվրոպական ուղու» մասին ցանկացած խոսակցություն, որը հաշվի չի առնում այս համատեքստը, անկեղծ չէ և վտանգավոր է։ Համարժեք արտաքին քաղաքականություն ձևավորելու տեսանկյունից պատմական հիշողությունը և արտաքին քաղաքական ռեալիզմը առանցքային գործոն են ցանկացած երկրի համար:
Ընթերցողներին հիշեցնեմ, որ հոկտեմբերի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԳ նախարարությունում «Եվրոպական ինտեգրման վարչություն» ստեղծելու մասին՝ այն առանձնացնելով արդեն գոյություն ունեցող Եվրոպայի վարչությունից: Առաջին հայացքից սա վերակազմավորման տեխնիկական գործընթաց է, իսկ իրականում՝ քաղաքական ազդակ՝ հեռուն գնացող հետևանքներով, որոնք սպառնում են ընտրություններից առաջ երկրի ռազմավարական ընտրությունը դարձնել իշխանությունների մարտավարական խաղի գործիք և միաժամանակ բացել հայկական «Պանդորայի արկղը», ինչը մեր երկրի համար հղի է տնտեսական և աշխարհաքաղաքական կորուստներով։
Առանձին ստորաբաժանման ստեղծումը չի վերաբերում միայն եվրոպական ծրագրերին և դրամաշնորհներին։ Սա խորհրդանշական ժեստ է՝ ի ցույց համաշխարհային խաղացողների՝ Հայաստանն ընտրում է արևմտամետ հետագիծ մտնելու իր մտադրությունը։
ԱԳՆ մակարդակով նոր վարչության ստեղծման մասին որոշումը փաստացի լեգիտիմացնում է Հայաստանի՝ «հակաեվրասիական» նախագծում աշխարհաքաղաքական առանցքի ներառումը, ինչը համակարգային հետևանքներ կունենա մեր երկրի տնտեսական գոյատևման համար: