https://arm.sputniknews.ru/20251114/herankarajin-kazmakerputjun-rd-despanutjan-khvorhrdakan-despanvordy-eatmi-masin-95834091.html
Հեռանկարային կազմակերպություն. ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը՝ ԵԱՏՄ–ի մասին
Հեռանկարային կազմակերպություն. ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը՝ ԵԱՏՄ–ի մասին
Sputnik Արմենիա
ԵԱՏՄ-ի առանցքային առավելությունը տնտեսական մոդելն է, որը հիմնված է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, բոլոր անդամների շահերը հաշվի առնելու և կոնսենսուսի... 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T13:01+0400
2025-11-14T13:01+0400
2025-11-14T13:03+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95824517_0:78:1500:922_1920x0_80_0_0_472714eebf01eb1559c0e9f4d8b904cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսական ձեռքբերումները, սոցիալ-տնտեսական ամրությունը շատ առումներով Եվրասիական տնտեսական գործընթացներին մասնակցության արդյունք են, ինչի մասին համեստորեն լռում են։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանի ժամանակ։Հայաստանում այսօր ակտիվ քննարկում է ծավալվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցելու համեմատական առավելությունների և Եվրոպական Միության հետ հնարավոր մերձեցման տեսական հեռանկարների շուրջ: Լիցկայը կարևոր է համարում գործնականում, գործնական օրինակներով, բնակչությանը դիմելու միջոցով ապացուցել, որ ԵԱՏՄ-ն շատ ավելի հեռանկարային կազմակերպություն է նրանց համար, ովքեր նայում են գործնական արդյունքներին:Այս կապակցությամբ ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ն միշտ ավելի մեծ ուշադրություն է դարձրել հենց գործնական մեխանիզմներին, գործնական աշխատանքին, և ավելի քիչ՝ PR–ին, իր ձեռքբերումները գովազդելուն։ Իսկ ԵՄ-ն, ըստ էության, շատ առումներով իմիջային նախագիծ է, որի շուրջ կայուն պատկերացում կա, թե իբր միությանն անդամակցելն ինքնաբերաբար բերում է տնտեսական բարիքներ, բարգավաճում և կյանքի որակի ակնթարթային բարելավում։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի մասով անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել, որպեսզի քաղաքացիներին, պետական կառույցներին, բիզնեսին և հասարակական միավորումներին ցույց տան իրական առավելություններն ու գործնական արդյունքները, որոնք արդեն ձեռք են բերվել միության շրջանակում:Լիցկայը հիշեցրեց, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի տնտեսական դինամիկան արտացոլում է ինտեգրման շոշափելի արդյունքները։ Այսպես` Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ միությանն անդամակցելու պահից ի վեր աճել է 14 անգամ։ Այդ աճն ապահովել են մաքսային խոչընդոտների վերացումը, մատակարարման բարենպաստ պայմանները և կայացած լոգիստիկ շղթաները։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա արդյունքներով մոտեցել է 13 մլրդ դոլարի։Դիվանագետն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն մասնակից երկրների տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերների և դրանց զարգացման իրական կարիքների ուղիղ պատասխանն է դարձել: Միությունը ստեղծվել է որպես կայունություն, համագործակցություն և արդիականացում ապահովող մեխանիզմ։«Եթե հետխորհրդային տարածքի երկրները միավորող բանաձև չգտնեին ԵԱՏՄ-ի տեսքով, ապա միանգամայն ակնհայտ է, որ մեր տարածքը տնտեսապես կմասնատվեր կամ կյուրացվեր միջազգային տնտեսական զարգացման ուժեղացող կենտրոնների կողմից։ Այնինչ ԵԱՏՄ-ն դարձավ այն կորիզը, որը թույլ տվեց պահպանել տնտեսական ինքնիշխանությունը, արտադրական շղթաները, բարձրացնել ծառայությունների արտադրության մրցունակությունը, ամրապնդել լոգիստիկ շղթաները, ճանապարհ բացեց այն ճյուղերի համար, որոնց հիմքերը դրվել էին դեռ խորհրդային տարիներին»,- պարզաբանեց նա։ԵԱՏՄ-ի առանցքային առավելությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, բոլոր անդամների շահերը հաշվի առնելու և կոնսենսուսի միջոցով որոշումների հասնելու սկզբունքների վրա հիմնված տնտեսական մոդելն է: Իսկական երկխոսության այս մշակույթն ապահովում է միության կայունությունը. յուրաքանչյուր երկիր ստանում է հենց այն, ինչը համապատասխանում է իր պահանջներին և տնտեսության առանձնահատկություններին:Ռուսաստանն իր հերթին մշտապես աջակցում է համագործակցության նման մոդելին, որը բացառում է ճնշումները, վերջնագրերը և որոշ մասնակիցների շահերի ոտնահարումը հանուն մյուսների շահույթի։ Լիցկայի կարծիքով` ԵԱՏՄ-ն դրանով շահեկանորեն տարբերվում է որոշ այլ ինտեգրացիոն միավորումներից, այդ թվում՝ ԵՄ-ից, որտեղ հաճախ գերիշխում են առավել ուժեղ արևմտյան պետությունները, իսկ առանձին երկրների շահերը կարող են երկրորդ պլան մղվել խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրների առջև: Այդպիսի անհամաչափությունը Ռուսաստանն անթույլատրելի է համարում եվրասիական ինտեգրման շրջանակում։Քանի՞ հայաստանցի է օգտվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95824517_84:0:1417:1000_1920x0_80_0_0_7ff2a8ed1c030de3d1103216185201fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, տնտեսություն
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, տնտեսություն
Հեռանկարային կազմակերպություն. ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը՝ ԵԱՏՄ–ի մասին
13:01 14.11.2025 (Թարմացված է: 13:03 14.11.2025) ԵԱՏՄ-ի առանցքային առավելությունը տնտեսական մոդելն է, որը հիմնված է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, բոլոր անդամների շահերը հաշվի առնելու և կոնսենսուսի միջոցով որոշումների հասնելու սկզբունքների վրա:
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տնտեսական ձեռքբերումները, սոցիալ-տնտեսական ամրությունը շատ առումներով Եվրասիական տնտեսական գործընթացներին մասնակցության արդյունք են, ինչի մասին համեստորեն լռում են։ Այս մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը՝ ելույթ ունենալով «Եվրասիական ինտեգրացիան և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» միջազգային կլոր սեղանի ժամանակ։
Հայաստանում այսօր ակտիվ քննարկում է ծավալվում Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) մասնակցելու համեմատական առավելությունների և Եվրոպական Միության հետ հնարավոր մերձեցման տեսական հեռանկարների շուրջ: Լիցկայը կարևոր է համարում գործնականում, գործնական օրինակներով, բնակչությանը դիմելու միջոցով ապացուցել, որ ԵԱՏՄ-ն շատ ավելի հեռանկարային կազմակերպություն է նրանց համար, ովքեր նայում են գործնական արդյունքներին:
Այս կապակցությամբ ՌԴ դեսպանության խորհրդական-դեսպանորդը պարզաբանեց, որ ԵԱՏՄ-ն միշտ ավելի մեծ ուշադրություն է դարձրել հենց գործնական մեխանիզմներին, գործնական աշխատանքին, և ավելի քիչ՝ PR–ին, իր ձեռքբերումները գովազդելուն։ Իսկ ԵՄ-ն, ըստ էության, շատ առումներով իմիջային նախագիծ է, որի շուրջ կայուն պատկերացում կա, թե իբր միությանն անդամակցելն ինքնաբերաբար բերում է տնտեսական բարիքներ, բարգավաճում և կյանքի որակի ակնթարթային բարելավում։
«Նման սպասումները վառ դրսևորվում էին, օրինակ, Ուկրաինայում, մարդիկ տեսախցիկի առաջ լրջորեն ասում էին, որ անմիջապես (ԵՄ-ին անդամակցելուց հետո) կենսաթոշակը կբարձրանա մինչև 10 հազար եվրո, աշխատավարձերը մի քանի անգամ կբարձրանան, իսկ ազատ ճանապարհորդելու հնարավորությունը քաղաքացիներին հարուստ կդարձնի»,-ասաց Լիցկայը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի մասով անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատել, որպեսզի քաղաքացիներին, պետական կառույցներին, բիզնեսին և հասարակական միավորումներին ցույց տան իրական առավելություններն ու գործնական արդյունքները, որոնք արդեն ձեռք են բերվել միության շրջանակում:
Լիցկայը հիշեցրեց, որ ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի տնտեսական դինամիկան արտացոլում է ինտեգրման շոշափելի արդյունքները։ Այսպես` Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ միությանն անդամակցելու պահից ի վեր աճել է 14 անգամ։ Այդ աճն ապահովել են մաքսային խոչընդոտների վերացումը, մատակարարման բարենպաստ պայմանները և կայացած լոգիստիկ շղթաները։ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա արդյունքներով մոտեցել է 13 մլրդ դոլարի։
Դիվանագետն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ն մասնակից երկրների տնտեսությունների առջև ծառացած մարտահրավերների և դրանց զարգացման իրական կարիքների ուղիղ պատասխանն է դարձել: Միությունը ստեղծվել է որպես կայունություն, համագործակցություն և արդիականացում ապահովող մեխանիզմ։
«Եթե հետխորհրդային տարածքի երկրները միավորող բանաձև չգտնեին ԵԱՏՄ-ի տեսքով, ապա միանգամայն ակնհայտ է, որ մեր տարածքը տնտեսապես կմասնատվեր կամ կյուրացվեր միջազգային տնտեսական զարգացման ուժեղացող կենտրոնների կողմից։ Այնինչ ԵԱՏՄ-ն դարձավ այն կորիզը, որը թույլ տվեց պահպանել տնտեսական ինքնիշխանությունը, արտադրական շղթաները, բարձրացնել ծառայությունների արտադրության մրցունակությունը, ամրապնդել լոգիստիկ շղթաները, ճանապարհ բացեց այն ճյուղերի համար, որոնց հիմքերը դրվել էին դեռ խորհրդային տարիներին»,- պարզաբանեց նա։
ԵԱՏՄ-ի առանցքային առավելությունը իրավահավասարության, փոխադարձ հարգանքի, բոլոր անդամների շահերը հաշվի առնելու և կոնսենսուսի միջոցով որոշումների հասնելու սկզբունքների վրա հիմնված տնտեսական մոդելն է: Իսկական երկխոսության այս մշակույթն ապահովում է միության կայունությունը. յուրաքանչյուր երկիր ստանում է հենց այն, ինչը համապատասխանում է իր պահանջներին և տնտեսության առանձնահատկություններին:
Ռուսաստանն իր հերթին մշտապես աջակցում է համագործակցության նման մոդելին, որը բացառում է ճնշումները, վերջնագրերը և որոշ մասնակիցների շահերի ոտնահարումը հանուն մյուսների շահույթի։ Լիցկայի կարծիքով` ԵԱՏՄ-ն դրանով շահեկանորեն տարբերվում է որոշ այլ ինտեգրացիոն միավորումներից, այդ թվում՝ ԵՄ-ից, որտեղ հաճախ գերիշխում են առավել ուժեղ արևմտյան պետությունները, իսկ առանձին երկրների շահերը կարող են երկրորդ պլան մղվել խոշոր խաղացողների աշխարհաքաղաքական խնդիրների առջև: Այդպիսի անհամաչափությունը Ռուսաստանն անթույլատրելի է համարում եվրասիական ինտեգրման շրջանակում։