https://arm.sputniknews.ru/20251112/qani-hajastanci-e-ogtvum-ashkhatanq-eatm-um-havelvatsic-95742264.html
Քանի՞ հայաստանցի է օգտվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից
Քանի՞ հայաստանցի է օգտվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից
Sputnik Արմենիա
Հայաստանյան գործատուները կարող են այս հարթակում անձնական «կաբինետներ» ստեղծել արձագանքներ ստանալու և հաղորդագրություններ ուղարկելու համար։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T16:14+0400
2025-11-12T16:14+0400
2025-11-12T16:15+0400
հայաստան
աշխատանք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
տիգրան սարգսյան
հավելված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54803313_0:149:1600:1049_1920x0_80_0_0_7e375f5d07bec7e21c35858e2ae88504.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանցի օգտատերերի թիվը հասել է 11 հազարի։ «ԵԱՏՄ թվային նախագծերը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։Նա ընդգծեց, որ հայաստանյան գործատուներին հնարավորություն է ընձեռվել այս հարթակում անձնական «կաբինետներ» ստեղծել արձագանքներ ստանալու և հաղորդագրություններ ուղարկելու համար:ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն ինստիտուտներ ձևավորելիս հաշվի է առնվում ԵՄ–ի փորձը. ՍարգսյանԲացի այդ, Սարգսյանի խոսքով, Հայաստանի և Ղրղզստանի կառավարություններին առաջարկվել է քննարկել մասնավորապես Հնդկաստանից և Պակիստանից միգրացիոն հոսքերի կառավարման հարցը: Այս առումով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը կարող է օգտակար լինել ներքին միգրացիոն գործընթացների կարգավորման տեսանկյունից։Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանից ավելի քան 4000 աշխատանք փնտրող և 1000 գործատու է օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից։ Այսինքն՝ կես տարվա ընթացքում օգտատերերի թիվն ավելացել է մոտ 7000–ով։ԵԱԶԲ–ն 10 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին. Սարգսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/03/54803313_88:0:1512:1068_1920x0_80_0_0_ce6ff72594c2a18b2702f60fad19f59f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աշխատանք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տիգրան սարգսյան, հավելված
հայաստան, աշխատանք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), տիգրան սարգսյան, հավելված
Քանի՞ հայաստանցի է օգտվում «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածից
16:14 12.11.2025 (Թարմացված է: 16:15 12.11.2025) Հայաստանյան գործատուները կարող են այս հարթակում անձնական «կաբինետներ» ստեղծել արձագանքներ ստանալու և հաղորդագրություններ ուղարկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանցի օգտատերերի թիվը հասել է 11 հազարի։ «ԵԱՏՄ թվային նախագծերը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ այս մասին հայտնեց Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համադրող, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
««Աշխատանք ԵԱՏՄ–ում» նախագծում Հայաստանի տեսակարար կշիռը կազմում է 9%։ Եվ որպես ակտիվ օգտատեր Հայաստանից գրանցված է 11 հազար մարդ, որոնք հետևում են մեր հավելվածի զարգացմանը», - նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ հայաստանյան գործատուներին հնարավորություն է ընձեռվել այս հարթակում անձնական «կաբինետներ» ստեղծել արձագանքներ ստանալու և հաղորդագրություններ ուղարկելու համար:
Բացի այդ, Սարգսյանի խոսքով, Հայաստանի և Ղրղզստանի կառավարություններին առաջարկվել է քննարկել մասնավորապես Հնդկաստանից և Պակիստանից միգրացիոն հոսքերի կառավարման հարցը: Այս առումով «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը կարող է օգտակար լինել ներքին միգրացիոն գործընթացների կարգավորման տեսանկյունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2025 թվականի փետրվարի դրությամբ Հայաստանից ավելի քան 4000 աշխատանք փնտրող և 1000 գործատու է օգտվել «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակից։ Այսինքն՝ կես տարվա ընթացքում օգտատերերի թիվն ավելացել է մոտ 7000–ով։