00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ցածրակարգ ռեպրեսիա է․ փաստաբանը՝ հոգևորականների հարցաքննության մասին

© SputnikՀոգևորականները քննչական կոմիտեի մոտ
Հոգևորականները քննչական կոմիտեի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2025
Հոգևորականները քննչական կոմիտեի մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մարինե Ֆարմանյանի տպավորությամբ՝ այս ամենը պարզապես հոգևորականների դեմ ուղղված բռնաճնշումների, հակաեկեղեցական արշավի մաս է։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik․ Իրավաբանների, փաստաբանների համար էլ անհասկանալի է, թե նախաքննական մարմինն ինչ է քննում, ինչ է ցանկանում իմանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
Հայտնել էինք, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Նրանց ՔԿ են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում, որն առնչվում է խտրականությանն ու հավաքներին մասնակցելուն հարկադրելուն։ Նախօրեին հարցաքննվել էին Արագածոտնի թեմի քահանաներ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Մուշե քահանա Վահանյանն ու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
© SputnikՌուբեն վարդապետ Զարգարյանը Sputnik Արմենիայում
Преподобный Рубен Заргарян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 14.11.2025
Ռուբեն վարդապետ Զարգարյանը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
«Հայր Ռուբենին հանրային հարթակում, նաև լրատվամիջոցների հետ շփումների ժամանակ իր հնչեցրած արտահայտությունների շրջանակում հարցեր են ուղղվել։ Սա անտրամաբանական է, որովհետև հայր Ռուբենն իր կարծիքն արդեն իսկ հրապարակավ հայտնել է բոլորիս, այսինքն՝ հայտնի է, թե ինչ է ասել և ինչ է ասում որպես հոգևորական, որպես Հայաստանի քաղաքացի, հետևաբար մեզ համար էլ անհասկանալի է՝ ի՞նչ քննություն է, որ ի՞նչ պարզեն։ Մեր գնահատմամբ՝ ուղղակի նեղություն տալու, այսպես ասած, իբրև իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը, որ տեսեք` մենք ձեզանով հետաքրքրված ենք, ձեր խոսքը գրաքննվում է։ Ցածրակարգ ռեպրեսիա է»,- ասաց Ֆարմանյանը։
Փաստաբանի խոսքով՝ հայր Ռուբենի հարցաքննությունը բավականին երկար է տևել՝ գրեթե 3 ժամ, քանի որ այդ ընթացքում նա, բառի բուն իմաստով, դասախոսություն էր կարդում։
«Եկեղեցու կանոնական ընթացակարգերին վերաբերող հարցեր էին հնչում, խեղճ մարդը ստիպված եկեղեցական մեկնաբանություններ էր անում»,- ասաց փաստաբանը։
Հիշեցրեց՝ հայր Ռուբենը նույնիսկ Մայր աթոռի պարգևների շնորհման և կարգապահական հանձնախմբի անդամ չէ։ Նրա կարծիքով՝ այս ամենը պարզապես հոգևորականների դեմ ուղղված բռնաճնշումների, հակաեկեղեցական արշավի մաս է։
Այսօր ՔԿ–ում 2 հոգևորականի են հարցաքննել. փաստաբանը մանրամասներ հայտնեց
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0