https://arm.sputniknews.ru/20251112/aveli-qan-8-hvogevvorakani-hh-qnnchakan-kvomite-en-kanchel-manramasner-95722057.html
Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել. մանրամասներ
Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել. մանրամասներ
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ այս պահին հոգևորականները վկայի կարգավիճակով են հրավիրվել։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T09:54+0400
2025-11-12T09:54+0400
2025-11-12T10:57+0400
հայաստան
մայր աթոռ սուրբ էջմիածին
հոգևորական
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 125 նոյեմբերի – Sputnik․ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։Նրա խոսքով՝ նրանց ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգևորական, հհ քննչական կոմիտե
հայաստան, մայր աթոռ սուրբ էջմիածին, հոգևորական, հհ քննչական կոմիտե
Ավելի քան 8 հոգևորականի ՀՀ քննչական կոմիտե են կանչել. մանրամասներ
09:54 12.11.2025 (Թարմացված է: 10:57 12.11.2025) Փաստաբանի խոսքով՝ այս պահին հոգևորականները վկայի կարգավիճակով են հրավիրվել։
ԵՐԵՎԱՆ, 125 նոյեմբերի – Sputnik․ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՀՀ քննչական կոմիտե։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նրանց ՔԿ– են կանչել Նաթան սրբազանին առնչվող ձայնագրության հետ կապված քրեական վարույթի շրջանակում։
«Այս պահին նրանք վկայի կարգավիճակով են»,- հայտնեց Զոհրաբյանը։
Փաստաբանը նշեց՝ քննչական կոմիտե են կանչվել ոչ միայն քահանաներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ։ Ըստ նրա՝ հոգևորականները ՔԿ պետք է ներկայանան այսօր և վաղը։
Հիշեցնենք` հոկտեմբերին իշխանական ԶԼՄ-ները 2023 թվականին արված ձայնագրություն տարածեցին, որում Գարեգին Երկրորդի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ զրույցում դժգոհում է, թե կաթողիկոսը ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ աղմկահարույց ձայնագրության հիմքով
քրեական վարույթ է նախաձեռնվել։