https://arm.sputniknews.ru/20251114/aghvotqi-nakhatshashy-zut-qarvozchakan-npatak-uni-hakvob-badaljan-95854356.html
«Աղոթքի նախաճաշը» զուտ քարոզչական նպատակ ունի. Հակոբ Բադալյան
«Աղոթքի նախաճաշը» զուտ քարոզչական նպատակ ունի. Հակոբ Բադալյան
Sputnik Արմենիա
Ըստ վերլուծաբանի` Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային քարտեզի վրա իր խորը դավանական ներկայությամբ մյուս կրոնական կազմակերպությունների համար ավելի շուտ... 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T23:05+0400
2025-11-14T23:05+0400
2025-11-14T23:11+0400
աղոթք
նախաճաշ
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցի
կրոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85576010_0:144:1600:1044_1920x0_80_0_0_09bd207512c73c6f2819ea06d5db79be.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշը» դժվար թե հանգեցնի Հայ առաքելական եկեղեցու կալանավորված 3 սրբազանների ազատ արձակմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։Հայտնել էինք, որ նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Մասնավորապես նման կոչով հանդես են եկել ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը։Բադալյանի խոսքով` «աղոթքի նախաճաշի» անցկացումը, որոշակի իմաստով շարունակություն է ԱՄՆ–ում այս տարվա փետրվարին անցկացված Ազգային աղոթքի նախաճաշի միջոցառմանը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ԱՄՆ–ում անցկացվող ամենամյա միջոցառմանը մասնակցում են ոչ միայն քրիստոնեական կազմակերպություններ, այլև կրոնական կազմակերպություններ տարբեր, անգամ իսլամադավան երկրներից։ Վերլուծաբանը մատնանշում է, որ ԱՄՆ–ում այդ ձևաչափը արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության գործիքներից մեկն է։ Նշենք, որ Հայաստանում անցկացվող միջոցառմանը մասնակցելու են նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։Ըստ վերլուծաբանի` Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային քարտեզի վրա իր խորը դավանական ներկայությամբ մյուս կրոնական կազմակերպությունների համար ավելի շուտ մրցակից է, քան դաշնակից։ Սակայն ցանկացած պարագայում պետք չէ հակադրվել այդ կառույցներին, հավանաբար հենց դա է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը ևս կմասնակցի ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշին»։«Միանգամայն ռացիոնալ է, որ այդ հարաբերությունները կան, և այս հարթակն օգտագործելը ևս փորձ է խնդիրների լուծման համար»,–ասաց նա։Վերլուծաբանը վստահ է` այս դեպքում «մրցակցին» պետք է հնարավորինս մոտիկ պահել և կոմունիկացվել՝ այդ մրցակցությունից բխող մարտահրավերները կառավարելու համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/07/85576010_96:0:1517:1066_1920x0_80_0_0_d2bff418ae83c12546bf777f922c9ea8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղոթք, նախաճաշ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կրոն
աղոթք, նախաճաշ, հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, կրոն
«Աղոթքի նախաճաշը» զուտ քարոզչական նպատակ ունի. Հակոբ Բադալյան
23:05 14.11.2025 (Թարմացված է: 23:11 14.11.2025) Ըստ վերլուծաբանի` Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային քարտեզի վրա իր խորը դավանական ներկայությամբ մյուս կրոնական կազմակերպությունների համար ավելի շուտ մրցակից է, քան դաշնակից, սակայն մրցակցին պետք է հնարավորինս մոտիկ պահել։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշը» դժվար թե հանգեցնի Հայ առաքելական եկեղեցու կալանավորված 3 սրբազանների ազատ արձակմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Հայտնել էինք, որ նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը
կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին: Մասնավորապես նման կոչով հանդես են եկել ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը։
Բադալյանի խոսքով` «աղոթքի նախաճաշի» անցկացումը, որոշակի իմաստով շարունակություն է ԱՄՆ–ում այս տարվա փետրվարին անցկացված Ազգային աղոթքի նախաճաշի միջոցառմանը, որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ԱՄՆ–ում անցկացվող ամենամյա միջոցառմանը մասնակցում են ոչ միայն քրիստոնեական կազմակերպություններ, այլև կրոնական կազմակերպություններ տարբեր, անգամ իսլամադավան երկրներից։ Վերլուծաբանը մատնանշում է, որ ԱՄՆ–ում այդ ձևաչափը արտաքին քաղաքականության, աշխարհաքաղաքականության գործիքներից մեկն է։ Նշենք, որ Հայաստանում անցկացվող միջոցառմանը մասնակցելու են նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։
«Իհարկե ողջունելի է, որ «աղոթքի նախաճաշի» մասնակիցները կոչերով աջակցում են կամ իրենց մտահոգությունն են հայտնում անազատության մեջ գտնվող սրբազաններին, բայց թերահավատ եմ, որ այդ միջոցառումն իր առաջ նման նպատակ կդնի։ Ավելի շուտ հակված եմ մտածել, որ միջոցառման «էֆեկտը» կարող է լինել զուտ քարոզչական»,–ասաց Բադալյանը։
Ըստ վերլուծաբանի` Հայ առաքելական եկեղեցին համաշխարհային քարտեզի վրա իր խորը դավանական ներկայությամբ մյուս կրոնական կազմակերպությունների համար ավելի շուտ մրցակից է, քան դաշնակից։ Սակայն ցանկացած պարագայում պետք չէ հակադրվել այդ կառույցներին, հավանաբար հենց դա է պատճառը, որ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչը ևս կմասնակցի ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշին»։
«Միանգամայն ռացիոնալ է, որ այդ հարաբերությունները կան, և այս հարթակն օգտագործելը ևս փորձ է խնդիրների լուծման համար»,–ասաց նա։
Վերլուծաբանը վստահ է` այս դեպքում «մրցակցին» պետք է հնարավորինս մոտիկ պահել և կոմունիկացվել՝ այդ մրցակցությունից բխող մարտահրավերները կառավարելու համար։